Երեւան: Մեդիամաքս: Այսօր տեղի է ունեցել Երեւանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Երեւանի նոր քաղաքապետը երդվել է ծառայել ի բարօրություն Երեւանի եւ երեւանցիների:
“Ստանձնելով Երեւանի քաղաքապետի պաշտոնը` երդվում եմ իմ լիազորություններն իրականացնելիս առաջնորդվել ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով, Երեւանու Ավագանու կայացրած որոշումներով”,- ասել է Տարոն Մարգարյանը:
Նա ասել է, որ կպաշտպանի երեւանցիների իրավունքներն ու շահերը` անմնացորդ նվիրումով աջակցելով ազնիվ նախաձեռնությունները:
Քաղաքապետի երդմնակալության արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ կառավարության անդամներ եւ այլ պաշտոնատար անձինք:
ՀՀ նախագահն իր ելույթում շնորհավորել է Տարոն Մարգարյանին, հաջողություն եւ հաստատակամություն մաղթել, ինչպես նաեւ շնորհակալություն հայտնել նախորդ քաղաքապետ Կարեն Կարապետյանին, ով, ըստ նախագահի, իր կարճ պաշտոնավարման ընթացքում “հասցրել է իր հետքը թողնել Երեւանի պատմության մեջ”:
Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Տարոն Մարգարյանը պատրաստ է պատվով կատարել Երեւանի քաղաքապետի պարտականությունները եւ մայրաքաղաքն ավելի հարմարավետ դարձնել երեւանցիների եւ մայրաքաղաքի հյուրերի համար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: