Երեւանի քաղաքապետարանը վստահելի գործընկեր է, ասել է ԵՄ դեսպանը - Mediamax.am

17144 դիտում

Երեւանի քաղաքապետարանը վստահելի գործընկեր է, ասել է ԵՄ դեսպանը


Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին այսօր ասել է, որ Երեւանի քաղաքապետարանը վստահելի գործընկեր է:

Այս մասին դեսպանն ասել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպմանը:

 

«Մենք բազմիցս ենք համոզվել, որ Երեւանի քաղաքապետարանն իրոք վստահելի գործընկեր է, ինչի արդյունքներն արտացոլված են մեր համատեղ ծրագրերում: Մենք եւս կարեւորում ենք քաղաքապետարանի հետ համագործակցության ընդլայնումը, եւ ուրախ եմ, որ համատեղ ծրագրերի շրջանակում կարողանում ենք մեր լուման ունենալ Երեւանի զարգացման գործում»,- նշել է Պյոտր Սվիտալսկին:

 

Տարոն Մարգարյանն էլ ընդգծել է, որ քաղաքապետարանը բաց է ԵՄ-ի հետ ցանկացած ձեւաչափով փոխգործակցության համար:

 

Կողմերը քննարկել են մայիսի 27-ին Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների անցկացման հետ կապված հարցեր: Պյոտր Սվիտալսկին տեղեկացրել է, որ ապրիլի 15-ին կմասնակցի Երեւանի համաքաղաքային ծառատունկին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին