Այսօր Երեւանի որոշ փողոցներում կդադարեցվի երթեւեկությունը - Mediamax.am

Մարտ 03, 2026
5055 դիտում

Այսօր Երեւանի որոշ փողոցներում կդադարեցվի երթեւեկությունը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Այսօր՝ ժամը 18:30-ից, Երեւանի որոշ փողոցներում կդադարեցվի երթեւեկությունը՝ պայմանավորված ժամը 20:00-ին Հանրապետության հրապարակում կայանալիք «Իմ հին ու նոր Նոր տարի» տոնական համերգի անցկացմամբ:

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ մասնավորապես կդադարեցվի երթեւեկությունը Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակից մինչեւ Հանրապետության հրապարակ հատվածում, ինչպես նաեւ Տիգրան Մեծի պողոտայում՝ Մելիք Ադամյան փողոցից դեպի Հանրապետության հրապարակ հատվածում։




Մեր ընտրանին