Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն այսօր 1 մլն դրամ է նվիրաբերել Երեւանի թիվ 7 մանկապարտեզին, որը հաճախել է մանուկ հասակում:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, քաղաքապեը նվիրաբերությունը կատարել է “Օգնիր մանկապարտեզիդ” ծրագրի շրջանակում: Արդեն գործարկված է ծրագրի կայքը` http://www.ognirmankapartezid.am:
Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ մի քանի ամիս առաջ գործարկվել է նաեւ “Օգնիր դպրոցիդ” ծրագիրը` http://www.ognirdprocid.am: