«Օպերա»` կենդանի պատմություն - Mediamax.am

exclusive
67121 դիտում

«Օպերա»` կենդանի պատմություն

«Երեւան. XX դար» հատուկ նախագծի այսօրվա «հերոսը» մեր բոլորիս կողմից շատ սիրված «Օպերա»-ն է` մեր քաղաքի սիրտն ու հոգին:

Օպերային թատրոնի շենքը:
Օպերային թատրոնի շենքը:

Լուսանկարը` Ֆոտոլուրի արխիվից:

Օպերային թատրոնի շինարարությունը:
Օպերային թատրոնի շինարարությունը:

Լուսանկարը` Ֆոտոլուրի արխիվից:

Օպերային թատրոնի շինարարությունը:
Օպերային թատրոնի շինարարությունը:

Լուսանկարը` Ֆոտոլուրի արխիվից:

Օպերային թատրոնի շինարարությունը:
Օպերային թատրոնի շինարարությունը:

Լուսանկարը` Վ. Զաքարյանի արխիվից:

Օպերային թատրոնի շինարարությունը:
Օպերային թատրոնի շինարարությունը:

Լուսանկարը` Վ. Զաքարյանի արխիվից:

Օպերային թատրոնի շենքի մանրակերտը:
Օպերային թատրոնի շենքի մանրակերտը:

Լուսանկարը` Լուսանկարը` «Խորհրդային ճարտարապետության վարպետները» գրքից:

Օպերային թատրոնի շենքը:
Օպերային թատրոնի շենքը:

Լուսանկարը` անհայտ հեղինակ:

Օպերային թատրոնի շենքի էսքիզը:
Օպերային թատրոնի շենքի էսքիզը:

Լուսանկարը` Լուսանկարը` «Խորհրդային ճարտարապետության վարպետները» գրքից:

Օպերային թատրոնի շենքի էսքիզը:
Օպերային թատրոնի շենքի էսքիզը:

Լուսանկարը` Լուսանկարը` «Խորհրդային ճարտարապետության վարպետները» գրքից:

Օպերային թատրոնի շենքի էսքիզը:
Օպերային թատրոնի շենքի էսքիզը:

Լուսանկարը` Լուսանկարը` «Խորհրդային ճարտարապետության վարպետները» գրքից:

Օպերային թատրոնի շենքի էսքիզը:
Օպերային թատրոնի շենքի էսքիզը:

Լուսանկարը` «Խորհրդային ճարտարապետության վարպետները» գրքից:

Օպերային թատրոնի շենքի էսքիզը:
Օպերային թատրոնի շենքի էսքիզը:

Լուսանկարը` «Խորհրդային ճարտարապետության վարպետները» գրքից:

Օպերային թատրոնի շենքի էսքիզը:
Օպերային թատրոնի շենքի էսքիզը:

Լուսանկարը` «Խորհրդային ճարտարապետության վարպետները» գրքից:

Օպերային թատրոնի շենքի էսքիզը:
Օպերային թատրոնի շենքի էսքիզը:

Լուսանկարը` «Խորհրդային ճարտարապետության վարպետները» գրքից:

Օպերային թատրոնի շենքի էսքիզը:
Օպերային թատրոնի շենքի էսքիզը:

Լուսանկարը` «Խորհրդային ճարտարապետության վարպետները» գրքից:

Օպերային թատրոնի շենքի էսքիզը:
Օպերային թատրոնի շենքի էսքիզը:

Լուսանկարը` «Խորհրդային ճարտարապետության վարպետները» գրքից:

Օպերային թատրոնի շենքի էսքիզը:
Օպերային թատրոնի շենքի էսքիզը:

Լուսանկարը` «Խորհրդային ճարտարապետության վարպետները» գրքից:

Օպերային թատրոնի շենքը:
Օպերային թատրոնի շենքը:

Լուսանկարը` Ա. Բուբուշյանի արխիվից:

Օպերային թատրոնի շենքը:
Օպերային թատրոնի շենքը:

Լուսանկարը` Երեւանի պատմության թանգարան:

Օպերային թատրոնի շենքը:
Օպերային թատրոնի շենքը:

Լուսանկարը` անհայտ հեղինակ:

Օպերային թատրոնի շենքը:
Օպերային թատրոնի շենքը:

Լուսանկարը` անհայտ հեղինակ:

Օպերային թատրոնի շենքը 1957 թվականին:
Օպերային թատրոնի շենքը 1957 թվականին:

Լուսանկարը` Տավրիչյան:

Օպերային թատրոնի շենքն ու հարակից տարածքը:
Օպերային թատրոնի շենքն ու հարակից տարածքը:

Լուսանկարը` «Սովետական Հայաստան» գրքից:

Օպերային թատրոնի շենքն ու հարակից տարածքը:
Օպերային թատրոնի շենքն ու հարակից տարածքը:

Լուսանկարը` անհայտ հեղինակ:

Օպերային թատրոնի շենքն ու հարակից տարածքը:
Օպերային թատրոնի շենքն ու հարակից տարածքը:

Լուսանկարը` անհայտ հեղինակ:

Օպերային թատրոնի շենքը:
Օպերային թատրոնի շենքը:

Լուսանկարը` անհայտ հեղինակ:

Օպերային թատրոնի շենքը 1985 թվականին:
Օպերային թատրոնի շենքը 1985 թվականին:

Լուսանկարը` Տավրիչյան:

Օպերային թատրոնի շենքի նախագիծը:
Օպերային թատրոնի շենքի նախագիծը:
Օպերային թատրոնի շենքն ու հարակից տարածքը:
Օպերային թատրոնի շենքն ու հարակից տարածքը:

Լուսանկարը` Ֆոտոլուրի արխիվից:

Օպերային թատրոնի կիսակառույց շենքը:
Օպերային թատրոնի կիսակառույց շենքը:

Լուսանկարը` Ֆոտոլուրի արխիվից:

Օպերային թատրոնի շենքը:
Օպերային թատրոնի շենքը:

Լուսանկարը` անհայտ հեղինակ:

Օպերային թատրոնի շենքը:
Օպերային թատրոնի շենքը:

Լուսանկարը` անհայտ հեղինակ:

Օպերային թատրոնի շենքը:
Օպերային թատրոնի շենքը:

Լուսանկարը` անհայտ հեղինակ:

Օպերային թատրոնի շենքը:
Օպերային թատրոնի շենքը:

Լուսանկարը` Դ. Սմիրնով:

Ստորգետնյա ավտոկայանատեղիի շինարարությունը Ազատության հրապարակում:
Ստորգետնյա ավտոկայանատեղիի շինարարությունը Ազատության հրապարակում:

Լուսանկարը` Ֆոտոլուրի արխիվից:

Օպերային թատրոնի շենքը:
Օպերային թատրոնի շենքը:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Օպերային թատրոնի շենքը:
Օպերային թատրոնի շենքը:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Օպերային թատրոնի շենքը:
Օպերային թատրոնի շենքը:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Հովհաննես Թումանյանի արձանը:
Հովհաննես Թումանյանի արձանը:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Հովհաննես Թումանյանի արձանը:
Հովհաննես Թումանյանի արձանը:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Ալեքսանդր Սպենդիարյանի արձանը:
Ալեքսանդր Սպենդիարյանի արձանը:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Ալեքսանդր Սպենդիարյանի արձանը:
Ալեքսանդր Սպենդիարյանի արձանը:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Արամ Խաչատրյանի արձանը:
Արամ Խաչատրյանի արձանը:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Օպերային թատրոնի թանգարանում:
Օպերային թատրոնի թանգարանում:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Ներկայացման պաստառ:
Ներկայացման պաստառ:

Լուսանկարը` Օպերային թատրոնի թանգարան:

Ներկայացման պաստառ:
Ներկայացման պաստառ:

Լուսանկարը` Օպերային թատրոնի թանգարան:

Հատված «Ալմաստ»-ից:
Հատված «Ալմաստ»-ից:

Լուսանկարը` Օպերային թատրոնի թանգարան:

Օպերային թատրոնի  դահլիճում:
Օպերային թատրոնի դահլիճում:

Լուսանկարը` Yerevan Productions/Մարիամ Լորեցյան:

Օպերային թատրոնի  ջահի մաքրումը:
Օպերային թատրոնի ջահի մաքրումը:

Լուսանկարը` Yerevan Productions/Մարիամ Լորեցյան:

Օպերային թատրոնի դահլիճում:
Օպերային թատրոնի դահլիճում:

Լուսանկարը` Yerevan Productions/Մարիամ Լորեցյան:

Օպերային թատրոնի  ջահի մաքրումը:
Օպերային թատրոնի ջահի մաքրումը:

Լուսանկարը` Yerevan Productions/Մարիամ Լորեցյան:

Օպերային թատրոնի շենքը:
Օպերային թատրոնի շենքը:

Լուսանկարը` անհայտ հեղինակ:

Մինաս Ավետիսյանի էսքիզներից:
Մինաս Ավետիսյանի էսքիզներից:
Մինաս Ավետիսյանի էսքիզներից:
Մինաս Ավետիսյանի էսքիզներից:
Մինաս Ավետիսյանի էսքիզներից:
Մինաս Ավետիսյանի էսքիզներից:
Մինաս Ավետիսյանի էսքիզներից:
Մինաս Ավետիսյանի էսքիզներից:
Մինաս Ավետիսյանի էսքիզներից:
Մինաս Ավետիսյանի էսքիզներից:
Մինաս Ավետիսյանի էսքիզներից:
Մինաս Ավետիսյանի էսքիզներից:
Մինաս Ավետիսյանի էսքիզներից:
Մինաս Ավետիսյանի էսքիզներից:
Մինաս Ավետիսյանի էսքիզներից:
Մինաս Ավետիսյանի էսքիզներից:
Վիլեն Գալստյանը` Սպարտակի դերում:
Վիլեն Գալստյանը` Սպարտակի դերում:

Լուսանկարը` Օպերային թատրոնի թանգարան:

Օպերային թատրոնի թանգարանի նմուշներից:
Օպերային թատրոնի թանգարանի նմուշներից:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Օպերային թատրոնի թանգարանի նմուշներից:
Օպերային թատրոնի թանգարանի նմուշներից:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Օպերային թատրոնի թանգարանի նմուշներից:
Օպերային թատրոնի թանգարանի նմուշներից:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Օպերային թատրոնի թանգարանի նմուշներից:
Օպերային թատրոնի թանգարանի նմուշներից:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Օպերային թատրոնի թանգարանի նմուշներից:
Օպերային թատրոնի թանգարանի նմուշներից:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Օպերային թատրոնի թանգարանի նմուշներից:
Օպերային թատրոնի թանգարանի նմուշներից:

Լուսանկարը` Մեդիամաքս:


«Երեւան. XX դար» հատուկ նախագծի այսօրվա «հերոսը» մեր բոլորիս կողմից շատ սիրված «Օպերա»-ն է` մեր քաղաքի սիրտն ու հոգին:

 

1927 թվականին Երեւանի պետական կոնսերվատորիայի տնօրեն Ա. Տեր-Ղեւոնդյանի նախաձեռնությամբ հիմնվեց օպերային ստուդիան, իսկ 1932-ին Հայկական ԽՍՀ կառավարության որոշմամբ հիմնադրվեց Օպերային թատրոնը: Սկզբում այն գործում էր Երեւանի բանվորական դրամատիկական թատրոնի շենքում (Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի ներկայիս շենքը), իսկ 1940 թ-ից՝ Ալեքսանդր Թամանյանի նախագծով կառուցված շենքում:

 

Օպերային թատրոնի առաջին ներկայացումը տեղի է ունեցել 1933-ի հունվարի 20-ին` ներկայացվել է Ա. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան:

Օպերային թատրոնի թանգարանի նմուշներից:

Լուսանկարը` Օպերային թատրոնի թանգարան:

 

Չայկովսկու «Կարապի լիճը» բալետի բեմադրությունից հետո 1935թ-ին թատրոնը կոչվել է օպերայի եւ բալետի, 1939թ. վերանվանվել է՝ կոչվելով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական թատրոն: 1956թ-ից՝ Ակադեմիական, իսկ 1994թ-ից՝ Ազգային Ակադեմիական:

 

1953-ին բացվել է Հայֆիլհարմոնիայի համերգային մեծ դահլիճը (այժմ` Արամ Խաչատրյանի անվան):

 

Շենքը վերանորոգվել է 1978-1980, եւ 2002-2003 թվականներին: Առաջին վերանորոգման ժամանակ փոխվել են դահլիճների, նախասրահների, ճեմասրահների հարդարման շինանյութերը (մարմար, գրանիտ եւ այլն): Ընդարձակվել են օպերային թատրոնի դահլիճը (1260 տեղ) եւ ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահը (1300 տեղ):

 

Հայաստանի Ազգային Օպերային կից Ազատության հրապարակում տեղադրված Ալեքսանդր Սպենդիարյանի եւ Հովհաննես Թումանյանի արձանները վերանորոգվել են 2008 թվականին: Կատարվել են արձանների մետաղական մասի վերանորոգման եւ նոր պատվանդանների կառուցման աշխատանքներ: Արձանների վերանորոգման աշխատանքներն իրականացվել են «Ռենկո» իտալական ընկերության կողմից, որը Ազատության հրապարակում կառուցում էր ստորգետնյա ավտոկայանատեղ:

   

Ստորգետնյա ավտոկայանատեղիի շինարարությունը Ազատության հրապարակում:

Լուսանկարը` ֆոտոլուրի արխիվից:

 

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանի տեղեկացմամբ, վերջերս ավարտված տեխնիկական վերազինման աշխատանքները սկսվել են 2012 թվականին. դրանք իրականացվել են ավստրիական «Վագներ բյուրո» ընկերության կողմից, որը շատ հայտնի է թատերական բեմերի կառուցման եւ վերազինման ոլորտում:

 

Կամո Հովհաննիսյանի խոսքով, նախկինում բեմի տեխնիկան կառավարվում էր ձեռքով, իսկ այժմ՝ ավտոմատացված եւ հեռակառավարման եղանակով: Փոխվել է բեմի հատակը, լուսային եւ ձայնային համակարգը: Բեմի վերազինման աշխատանքներն իրականացնելու համար ներդրվել է շուրջ 8 մլն եվրո:    

 

Ալեքսանդր Թամանյանը ստեղծել էր է 6 լիարժեք նախագիծ-տարբերակներ

 

(հատված՝ Դ. Մանուկյանի եւ Ա.Թամանյանի «Ժողտուն (նախապատմությունը)» գրքից)

   

Ալ. Թամանյանի թողած հսկայական ժառանգության մեջ Օպերային թատրոնի նախագիծը եղել է նրա ամենասիրելին ու փայփայածը։ Միեւնույն ժամանակ, ոչ մի կառույց նրան այնքան հոգս ու դառնություն չի պատճառել, հոգեկան ու ֆիզիկական ուժերի այնպիսի լարում չի պահանջել, որքան Օպերային թատրոնի շենքը կամ Ժողտունը, ինչպես այն նախապես կոչվել է։

 

1923թ. մարտին Երեւան վերադառնալով` Թամանյանը ստանձնում է մի շարք պաշտոններ եւ դառնում է հանրապետության շինարարական գործի ղեկավարներից մեկը։ 1926թ. հունվարին Անդրկովկասյան Կենտգործկոմը որոշում է Երեւանում կառուցել Ժողտուն` թատերական դահլիճով, քաղաքի պահանջներին համապատասխան տեղերի քանակով: Նախագծի կատարումը եւ շինարարության ղեկավարությունը հանձնարարվում է Ալ. Թամանյանին։

 

Օպերային թատրոնի շենքի էսքիզը:

Լուսանկարը` «Խորհրդային ճարտարապետության վարպետները» գրքից:

 

Թամանյանը գտնում էր, որ Ժողտան նման կարեւոր հասարակական կառույց նախագծելուց առաջ անհրաժեշտ է անցկացնել մրցույթ։ Այն պետք է պարզեր ճարտարապետական մոտեցումները շենքի կերպարի, ոճի, քաղաքաշինական դերի, չափերի, ֆունկցիոնալ կազմակերպման եւ այլ ճարտարապետական հարցերին։ Ժողտան շինարարության կոմիտեն համաձայնում է Թամանյանի հետ եւ, իբրեւ օժանդակ միջոց, 1926թ. մայիսին հայտարարում է մրցույթ։ Դա Խորհրդային Հայաստանում անցկացվող առաջին խոշոր ճարտարապետական մրցույթն էր։ Նրա ծրագիրը կազմել է ինքը` Ալ. Թամանյանը, ռուսերեն։ Ըստ ծրագրի, համալիրը պետք է ապագայում ներառեր Ժողտանն անհրաժեշտ բոլոր տարածությունները` թատրոն 1200 հանդիսատեսի համար, համերգային սրահ, լսարաններ, գրադարան ընթերցարանով, ցուցասրահներ, խմբային պարապմունքների սենյակներ, բուֆետ։

 

Սակայն պահանջվում էր մանրամասն մշակել առայժմ միայն թատրոնը։ Նշվում են կառույցի ճարտարապետական-գեղարվեստական ցանկալի հատկանիշները, օրինակ`«Ժողտան ոճը պետք է լինի մոնումենտալ եւ համապատասխանի Հայաստանի բնությանը եւ ժողովրդական արվեստին»:

 

Օպերային թատրոնի շինարարությունը:

Լուսանկարը` Ֆոտոլուրի արխիվից:

 

Սկսելով Ժողտան նախագիծը եւ այն շարունակաբար կատարելագործելով, Թամանյանը ձգտել է իրականացնել բոլոր նորագույն պահանջները բավարարող թատրոն, նաեւ մայրաքաղաքին համապատասխանող եւ' բովանդակությամբ, եւ' ճարտարապետական լուծումով։ Նա թատրոնը հղացել է երկդահլիճ, մեկ ընդհանուր մեծ բեմով։ Թամանյանը նախատեսել է երկու հավասարարժեք դահլիճներ, որոնք կարող են գործել եւ' անջատ, եւ' անհրաժեշտության դեպքում միանալով` մեկտեղ։

 

Դահլիճների տարբերությունն այն է, որ մեկը ձնեռային է, ամեն կողմից փակ է (1500 տեղ), մյուսը` ամառային  (1200 տեղ): Ամառային դահլիճն ավելի շատ տարբերակներ է ունեցել։ Առաջին տարբերակներում ծածկ չի եղել, հետո ավելանում է ծածկը եւ չկային պատերը (սյունաշար էր): Ամառային դահլիճի գաղափարը գալիս էր Երեւանի տաք կլիմայից։ Այն նույնիսկ ճեմասրահ չուներ, ընդմիջումներին հանդիսատեսները դուրս էին գալու այգի։

 

Օպերային թատրոնի շենքի էսքիզը:

Լուսանկարը` «Խորհրդային ճարտարապետության վարպետները» գրքից:

 

1927թ. հուլիսի 6-ին Հայաստանի կոմկուսի եւ կառավարության ղեկավարների միացյալ նիստը քննարկում է մի քանի տարբերակներով ներկայացված Երեւանի Ժողտան էսքիզային նախագիծը։ Գլխավոր հատակագծի տարբերակներից ընտրվում է այն, որում ձմեռային դահլիճը նայում է դեպի հարավ, իսկ հատակագծային տարբերակներից այն, որտեղ երկու դահլիճները կարող են միավորվել մեկ բեմի շուրջ։ Ճակատներից ընտրում են այն, որի տանիքները հարթ էին։ Նախագիծը հավանություն է ստանում, եւ որոշվում է այն իրականացնել երկաթբետոնե կմախքով։ Կառուցման տեղը, ըստ Երեւանի գլխավոր հատակագծի, նույնպես վերջնականորեն  հաստատվում է։

 

Թամանյանը, շարունակ կատարելագործելով, կատարում է 6 լիարժեք նախագիծ- տարբերակներ, իսկ ճակատների տարբերակները բազմաթիվ են։ Կառույցին մոնումենտալությամբ է օժտում նաեւ շինաքարը` գրանիտը։

 

1930թ. մարտի 6-ին Թբիլիսիում, Ժողտան նախագծի ճակատագրի որոշման ամենավճռական օրերին, երբ հաստատող ատյանները նախագիծը իրար էին փոխանցում, տպագրվում է նամակ` «Ժողովրդական տան փոխարեն կառուցենք պրոլետարական մշակույթի դարբնոց» վերնագրով` ընդդեմ Թամանյանի եւ նրա նախագծի։ Նամակը ստորագրել էին Հայաստանի ԿկՀԸ-ի հիմնադիր անդամներ, ճարտարապետներ` Ա. Ավանեսյանը, Ա. Ահարոնյանը, Ռ. Հակոբյանը, Կ. Հալաբյանը, Մ. Ասոյանը, Գ. Քոչարը, Ս. Լոպատինը, Մ. Մազմանյանը, Հ. Մարգարյանը, Ս. Սաֆարյանը, տեխնիկներ` Լ. Մանվելյանը, Ս. Մնացականյանը, Ի. Մկրտչյանը, նկարիչ` Մ. Արուտչյանը։

 

Օպերային թատրոնի շենքի նախագիծը:

 

Ժողտան կառուցման տեղը որոշված էր Երեւանի գլխավոր հատակագծով։ Ապագա Հյուսիսային պողոտայի առանցքով ընկած հողամասը հին Երեւանի կառուցապատված թաղամասերից դուրս էր, Ալավերդյան (նախկինում Դոկտորսկայա, այժմ` Թումանյան) փողոցից հյուսիս, այգիների մեջ։ Երեւանցիների համար դժվար էր պատկերացնել, որ այդ քաղաքամերձ վայրը դառնալու է ապագա Երեւանի հասարակական կենտրոնի մի մասը։

 

Նախագծմանը զուգահեռ Թամանյանը պետք է լուծեր երեք հարց` կապված շենքի համար նախատեսված հողամասի հետ. սեփականատերերից այգիների օտարումը; Մամռիի ոռոգիչ ջրատարի տեղափոխումը; Գեթսեմանի մատուռի ճակատագիրը։

 

Հողակտորների օտարումը սկսվում է 1926թ. նոյեմբերին։ Սեփականատերերի հետ խնդիրները պետք է լուծեին տեղական իշխանությունները, սակայն օրենքների անկատարության պայմաններում այդ խնդիրները շարունակ վերադառնում էին Թամանյանին, եւ այդ վիճակը տեւում է մի քանի տարի։ Ամենամեծ այգիների տերերն էին Բաշիրով եղբայրները, Ջանիբեկով եղբայրները եւ Պետրոսյան եղբայրները։

Տարածքով անցնող Մամռիի ջրատարը, որն արդեն վերանվանվել էր Շահումյանի անվան ջրանցք, հեշտությամբ տեղափոխվում է։ Հետագայում (1929թ.) հին հունի ափին կառուցվում է Թամանյանի միահարկ ճարտարապետական արվեստանոցն` իր օժանդակ սենյակներով։

 

Օպերային թատրոնի շինարարությունը:

Լուսանկարը` Ֆոտոլուրի արխիվից:

 

Ամենացավոտ հարցը Գեթսեմանի մատուռի հարցն էր։ Գեթսեմանը, ըստ Նոր կտակարանի, ձիթենյաց այգիների վայր էր, որտեղ Քրիստոսն իր վերջին աղոթքներն էր արել խաչվելուց առաջ։ Մատուռին այդ անունն էին տվել երեւի այն պատճառով, որ գտնվում էր այգիների մեջ։ Այն կառուցվել էր 1679թ., երկրաշարժից ավերված ավելի հին եկեղեցու տեղում։ Մատուռը միանավ էր, թաղածածկ, փոքրաչափ եւ անգմբեթ։Ժողտան հողատարածքն ու փողոցների ուղեծիրներն այնպիսին էին, որ Գեթսեմանի մատուռը շրջանցելն անհնար էր։ Թամանյանը որոշում է այն տեղափոխել։ Ուստի մատուռը 1929թ. քանդում են եւ քարերը հատ-հատ համարակալում։

 

Շինարարության հաճախակի փոխվող ղեկավարներից մեկը մատուռի քարերը օգտագործում է Բայրոնի փողոցում Ժողտան աշխատողների համար կառուցվող բնակելի տան շինարարությունում։ Մատուռի հետ միասին վերացվում է նաեւ շրջապատի գերեզմանոցը` 17-18-րդ դարերի տապանաքարերով։

 

1931թ. օգոստոսի 26-ի նամակով Թամանյանը դիմում է ակուստիկայի ամենաճանաչված մասնագետ, մի քանի դասագրքերի հեղինակ, պրոֆեսոր Լիֆշիցին, հրավիրելով մասնակցել Ժողտան նախագծմանը: Ռեժիսոր Ն.Բոգոլյուբովի խորհրդով, Թամանյանը 1934թ. օգոստոսին մասնագետ է գործուղում Օդեսա` հակահրդեհային եւ այլ հարցերի հետ ծանոթանալու։ Բեմատակի մեխանիզմների նախագծման համար, նույն Բոգոլյուբովի խորհրդով, հրավիրվում է ինժեներ Ս.Վ. Իվանով-Գրդինան, որը աշխատանքը կատարելու համար խումբ է կազմում Թբիլիսիում:

 

1939 թվին Ժողտան Ձմեռային դահլիճի շինարարությունն ավարտվում է, այն հանձնվում է օպերային թատրոնին։ Ամառային դահլիճի շինարարությունը ձգվում է եւս 20 տարի։ Նախագծային աշխատանքները ղեկավարում եւ ավարտում է (որոշ փոփոխություններով) Ալ. Թամանյանի ավագ որդին` Գեւորգ Թամանյանը։

 

Պատմում է շինարար Վարդան Զաքարյանի որդի Վիգեն Զաքարյանը` Թամանյանը ուշադիր հետեւում էր շինարարության ընթացքին

 

Մինչեւ Օպերայի եւ բալետի թատրոնի շինարարության մեջ ներգրավվելը, հայրս արդեն աշխատանքի մեծ փորձ ուներ: Սակայն որպես շինարար հորս «կնքումը» տեղի ունեցավ հենց Օպերայի շենքի կառուցման ժամանակ: Նա ընդամենը 23 տարեկան էր, բայց օպերայի կառուցման տարիներին շարքային տեխնիկից դարձավ շինարարության ղեկավարի տեղակալ:

 

Հայրիկիս պատմածներից հիշում եմ, որ Ալեքսանդր Թամանյանը չափազանց ուշադիր հետեւում էր շինարարության ընթացքին: Շինհրապարակում հաճախ մոտենում էր հորս եւ ասում. «Վարդան ջան, գնանք տեսնեք, արդյո՞ք ավազը լվացվում է, թե չէ»: Թամանյանն ուզում էր համոզվել, որ օպերայի շենքի բետոնե հիմքը ամուր շաղախով է արվում` անհանգստանում էր, որ շենքը հանկարծ չտուժի հնարավոր երկրաշարժերից:

 

Օպերային թատրոնի շինարարությունը:

Լուսանկարը` Վ. Զաքարյանի արխիվից:

 

Ինձ մոտ պահպանված լուսանկարներում երեւում է, թե ինչպես էր ընթանում շինարարությունը: Այն տարիներին այսօրվա տեխնիկան չկար, եւ շատ աշխատանքներ կատարվում էին ձեռքով: Մի լուսանկարում հայրս եւ աշխատողները կանգնած են բետոնե վիբրատորի մոտ, որն այն ժամանակ համարվում էր շինարարական տեխնիկայի հրաշք: 

 

1940 թվականին շենքի շինարարությունը կանգնեցվեց: Ժողտան շինարարության մատյաններում նշված է, որ հայրս աշխատանքից ազատվել է 1940 թ. մարտի 15-ին ՝ պայմանավորված շինարարության ավարտով: Օպերայի կառուցման գործում ունեցած ներդրումի համար հայրս արժանացավ շնորհակալագրի եւ 1000 ռուբլի դրամական պարգեւի:  

    

Պատմում է քանդակագործ Արա Սարգսյանի թոռնուհի Աննա Սարգսյանը` առաջին տարբերակում Թումանյանը կանգնած էր

 

Երբ Արա Սարգսյանը բնակվում էր Փարիզում, Մարտիրոս Սարյանից  նամակ ստացավ: Վարպետը առաջարկում էր նրան տեղափոխվել Երեւան՝ Հայաստանում մոնումենտալ քանդակագործությունը զարգացնելու նպատակով:

 

Արա Սարգսյանը:

Լուսանկարը` Ա. Սարգսյանի արխիվից:

 

1938-ին պապս մասնակցեց Թումանյանի արձանի ստեղծման Համամիութենական մրցույթին: Երկու տարբերակ պատրաստեց՝ գիպսից եւ փայտից, որոնք միմյանցից տարբերվում էին կոմպոզիցիայի տեսակետից: Առաջին տարբերակում Թումանյանը կանգնած էր, երկրորդում՝ բազկաթոռին նստած: 

 

 

Հ. Թումանյանի արձանի տարբերակներից մեկը:

Լուսանկարը` Ա. Սարգսյանի արխիվից:

 

1940 թվականին նա փայտից եւս մեկ տարբերակ պատրաստեց, որն էլ հիմք հանդիսացավ ապագա հուշարձանի համար: Պատերազմի պատճառով ստիպված էր դադարեցնել աշխատանքը եւ արձանի կերտմանը հնարավոր եղավ վերադառնալ միայն 1948թ-ին: Արձանի ճարտարապետն էր Գրիգոր Աղաբաբյանը, որի հետ պապս ընկերություն էր անում:

 

1951-ին պատրաստ էր արձանի վերջին էսքիզը: Նախատեսվում էր, որ պատվանդանի վրա բառելյեֆներ կլինեն, որոնց հիմքում կլինեն Թումանյանի ստեղծագործությունները, սակայն այդ մտահղացումն այդպես էլ չիրականացվեց:

 

Ա. Սպենդիարյանի արձանը կառուցելու մասին որոշումը:

Լուսանկարը` Ա. Սարգսյանի արխիվից:

 

Սպենդիարովը եւս պատկերված է նստած դիրքով: Ծնկներին նոտաներ են, իսկ ձախ ձեռքը, կարծես, արձագանքում է երաժշտությանը: Պապս փորձել էր պատկերել կոմպոզիտորին ստեղծագործական ոգեշնչման պահին: Այդ արձանի վրա Արա Սարգսյանը համատեղ աշխատել է Ղուկաս Չուբարյանի հետ: Ի դեպ, դեռ 1928-ին պապս պատրաստել էր Սպենդիարյանի հետմահու դիմակը: 

 

 

Արա Սարգսյանը օգնականների հետ արվեստանոցում:

Լուսանկարը` Ա. Սարգսյանի արխիվից:

 

Նախատեսվում էր, որ Թումանյանի արձանը պետք է տեղադրվի Պոլիտեխնիկական ինստիտուտի նախկին շենքի դիմացի մասում: Սակայն ավելի ուշ որոշում կայացվեց երկու արձանները տեղադրել Օպերայի եւ բալետի թատրոնի առջեւ: Տարբերակներից մեկի համաձայն, արձանները պետք է «դեմքով» նայեին դեպի թատրոն:

 

Արձանների բացումը կայացավ Հոկտեմբերյան Հեղափոխության 40-ամյակին տարեդարձի օրերին:

 

Պատմում է թատրոնի մեծ ջահի հեղինակ Լեւոն Կարսյանը` ստեղծվել էր հատուկ կոնստրուկտորական բյուրո

 

1980 թվականին պետք է նշվեր Հայկական ԽՍՀ 60-ամյակը: Դրանից մոտ մեկ տարի առաջ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը սկսեցին վերանորոգել: Հայտարարվեց մրցույթ` նոր ջահ պատրաստելու համար: Մրցույթին մասնակցեցին մոտ 200 ճարտարապետներ եւ նկարիչներ: Մրցույթի առաջին փուլում որեւէ նախագիծ հաղթող չճանաչվեց: Երկրորդ փուլ անցած մոտ 30 մասնակիցների նախագծերը եւս չհաստատվեցին:

 

Ի վերջո, երբ մինչեւ տոնական արարողությունը մնում էր ութ ամիս, հայտարարվեց մրցութային երրորդ փուլը: Այդ ժամանակ որոշեցի փորձեմ ուժերս: Ներկայացրեցի ջահի լուսավորված մանրակերտը` այն հավանության արժանացավ եւ հաղթող  ճանաչվեց: 

 

Օպերային թատրոնի դահլիճի հին ջահը:

 

36 տարեկան էի, դասավանդում էի Գեղարվեստա-թատերական ինստիտուտում, մասնագիտանում էի ինտերիերի դիզայնի ոլորտում: Փոքրիկ ջահեր պատրաստելու փորձ ունեի, սակայն Օպերայի դահլիճի ջահը իմ առաջին մեծ նախագիծն էր:

 

Մրցույթից հետո Կարեն Դեմիրճյանի հանձնարարմամբ ստեղծվեց հատուկ կոնստրուկտորական բյուրո`ջահի նախագիծն իրականացնելու նպատակով: Ջահը պատրաստվեց լամպերի գործարանին կից գեղարվեստական լուսատեխնիկական բաժնում: Դիմեցինք Արզնիում գտնվող ճենապակու գործարան, որտեղից էլ ձեռք բերեցինք բյուրեղապակիները: Մասնագետների ու արհեստավորների համատեղ աշխատանքի շնորհիվ վեց ամիս անց ջահը պատրաստ էր: Պատրաստման ողջ ընթացքում Կարեն Դեմիրճյանը հետեւում էր աշխատանքներին:

 

Օպերային թատրոնի դահլիճում 1980թ. տեղադրված նոր ջահը:

Լուսանկարը՝ Լ.Կարսյանի արխիվից:

 

Ջահը մաս-մաս տեղափոխեցինք դահլիճ եւ հատուկ սարքավորումների միջոցով տեղադրեցինք առաստաղին: Ընթացքում որոշ տեխնիկական խնդիրների առաջացան` ջահը հազիվ հաջողվեց փրկել վայր ընկնելուց:

 

Դահլիճի մեծ` կենտրոնական ջահի տրամագիծը մոտավորապես 8 մետր է, բարձրությունը` մոտ 6 մետր, քաշը` 5 տոննա: Պատրաստման ընթացքում օգտագործվել է իսկական ոսկի:

 

Բացման արարողությանը ներկա էին Վրաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Շևարդնաձեն ու Ալիեւը: Ջահի պատրաստումից հետո արժանացա պետական մրցանակի եւ նույնիսկ ավտոմեքենա ստացա:

 

Օպերային թատրոնի մեծ ջահը լվացվում 3-4 տարին մեկ, նրան շրջապատող փոքր ջահերը՝ տարին մեկ անգամ: Ջահի լվացման գործընթացը ղեկավարվում է թատրոնի գլխավոր ինժեներ Արտավազդ Ամիրխանյանի կողմից: Լվացման գործընթացին մասնակցում են 6-7- աշխատակիցներ: Լվանալու ընթացքում հատուկ նյութեր չեն կիրառվում:

 

Օպերային թատրոնի  ջահի մաքրումը:

Լուսանկարը` Yerevan Productions/Մարիամ Լորեցյան:

 

2003 թվականին «Լինսի» հիմնադրամի աջակցությամբ Օպերայի շենքի վերանորոգման ընթացքում աշխատողները ջահից հանել են բոլոր բյուրեղապակիները ու հատ-հատ մաքրել էին՝ շենքի բուֆետում:

 

Պատմում է թոշակառու Էմմա Դավթյանը` Օպերա առօրյա հագուստով չէին հաճախում

 

Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը երեւանցիների ժամանցի ամենակարեւոր վայրն էր: Որեւէ պրեմիերա բաց չէինք թողնում: 1950-ականներին, մեր ուսանողական տարիներին, հաճախ էինք գնում Օպերա: Տոմսեր գտնելը շատ դժվար էր, դահլիճն այնքան բազմամարդ էր լինում, որ նստատեղերը չէին հերիքում, բայց դա մեզ չէր խանգարում. հաճախ ուսանողական տոմսերով էինք մտնում եւ տեղավորվում  հենց աստիճանների վրա:

 

Օպերային թատրոնի շենքը:

Լուսանկարը` անհայտ հեղինակ:

 

Ի դեպ, աստիճաններին յուրաքանչյուրս մեր տեղն ուներ ու ընդմիջումից հետո ոչ ոք դրանք չէր զբաղեցնում: Հանգիստ դուրս էինք գալիս միջանցք` վստահ լինելով, որ «մեր» աստիճանն ազատ կմնա:

 

Օպերա առօրյա հագուստով չէին հաճախում: Նույնիսկ եթե գիտեինք, որ աստիճանին ենք նստելու, միեւնույն է` երեկոյան զգետներ էինք կրում: Մարդիկ տոնական հագուստ ունեին, որը միայն Օպերա գնալուց էին հագնում: Նույնը վերաբերվում էր կոշիկներին: Ինքս էլ բարձրակրունկ կոշիկներ ունեի` հատուկ Օպերա գնալու համար: 

 

Հետագայում Օպերայի ազգային թատրոնը դարձավ իմ ու ամուսնուս սիրելի վայրերից մեկը: Այդ տարիներին բեմի վրա կարելի էր տեսնել շատ հայտնի արտիստների: Ինձ համար ամենատպավորիչը ռուսական բալետի աստղեր Եկատերինա Մաքսիմովայի ու Վլադիմիր Վասիլյեւի ելույթներն էին:

 

Պատմում է Մինաս Ավետիսյանի որդին, նկարիչ Նարեկ Ավետիսյանը` բոլոր դեկորների վրա Մինասը անձամբ է աշխատել

 

1960-ականներին, Մինասի՝ Լենինգրադից վերադառնալուց 2-3 տարի անց հայտնի բալետմայստեր Եվգենի Չանգան նրան հրավիրեց Օպերային թատրոն՝ ներկայացումները ձեւավորելու:

 

Մինասը հայտնություն դարձավ թատրոնի համար՝ իր նորարարական մոտեցմամբ: Նրա աշխատանքներից են «Անտունի» բալետ-օրատորիայի, «Բոլերո», «Լոռեցի Սաքո», «Մոխրոտիկ», «Ալմաստ» բալետների, եւ, իհարկե, «Գայանե» բալետի ձեւավորումները:

 

Արամ Խաչատրյանի ցանկությունն է եղել, որ «Գայանե» բալետի ձեւավորումը կատարի հենց Մինասը: Ճիշտ է, սկզբնական փուլում նրանց միջեւ աշխատանքային տարաձայնություններ եղան՝ Արամ Իլյիչն ասում էր, որ գույները չափազանց շատ են եւ վառ, ինչին Մինասը պատասխանում էր, որ իրականում հեռու չի գնում կոմպոզիտորի երաժշտությունից:  Հետագայում Խաչատրյանը խոստովանել էր, որ Մինասի ձեւավորումը լիովին համահունչ է իր ստեղծած երաժշտությանը:

 

Մինաս Ավետիսյանի էսքիզներից:

 

Բալետի պրեմիերան կայացավ 1974թ-ին՝ բեմադրիչ եւ գլխավոր դերակատար Վիլեն Գալստյանի եւ Նադեժդա Դավթյանի մասնակցությամբ: Նվագախմբի դիրիժորն էր հիանալի մարդ եւ հայրիկիս լավ ընկեր Հակոբ Ոսկանյանը:

 

Պրեմիրեային ներկա չեմ գտնվել, սակայն տեսել եմ դրա տեսագրությունը` ներկայացումից հետո ժողովուրդը Մինասին կանչում էր բեմ. նա բարձրացավ, արագ ձեռքով ողջունեց բոլորին եւ անմիջապես հեռացավ:

 

Մինաս Ավետիսյանի էսքիզներից:

 

Բոլոր ձեւավորումների վրա Մինասը անձամբ է աշխատել: Նկարիչը պարտավոր չէ մասնակցել ձեւավորումների ստեղծման գործընթացին` նա էսքիզներ է ներկայացնում, որոնք «արտանկարվում» են պահանջվող ծավալի մեջ: Սակայն Մինասը իր աշխատանքում պարտադիր էր համարում իմպրովիզացիայի առկայությունը եւ չէր ցանկանում, որ իր ստեղծագործությունը մեխանիկորեն տեղափոխվի մեծ ծավալի վրա: Նա խնդրում էր նկարիչներին դուրս գալ եւ անձամբ աշխատում էր այդ հսկայական ծավալների հետ:

 

Ցավոք, տարիների ընթացքում ձեւավորումները վնասվում էին եւ քայքայվում: 

2003 թվականին ինձ դիմեց Օպերային թատրոնի գլխավոր նկարիչ Ավետիս Բարսեղյանը` «Լինսի» հիմնադրամի շնորհիվ պետք է իրականացվեր թատրոնի վերանորոգումը, այդ թվում՝ «Գայանե» բալետի ձեւավորումների վերականգնման աշխատանքները: Ինձ խնդրեցին աջակցել եւ, իհարկե, սիրով համաձայնվեցի:

 

Մինաս Ավետիսյանի էսքիզներից:

 

Ձեւավորումների մեջ կային կտորներ, որոնք պարզապես բացակայում էին եւ պետք է դրանք նորից նկարեի: Այդ հարցում ինձ շատ օգնեց Ռոբերտ Էլիբեկյանը՝տրամադրելով որոշ լուսանկարներ: Ժամանակին նրանք Մինասի հետ տարբեր քաղաքներում բեմադրել էին «Գայանեն»: Այդպես, զրոյից ստեղծվեցին պատշգամբները եւ 19/9 մետրի վրա պատկերված սարը: Սարի բնօրինակը պահպանվել է, սակայն գտնվում է խիստ վնասված վիճակում: Չէի ցանկանում, որ այն կարկատեն եւ վրայից ներկերով աշխատեն: Շատ հետաքրքիր գործ է արված՝ նկարած սարի վրա տարբեր ֆակտուրաներով կոլաժներ են հավաքված՝ սեւ թավշից, շղարշից, թղթից…. Փոխարենը առաջարկեցի օգտագործել Մինասի էսքիզը (այն ցուցադրված է Ազգային պատկերասրահում) եւ դրա հիման վրա նոր դեկորացիա ստեղծել: Այդպես էլ եղավ եւ կրկին, հայրիկիս նման, չդիմացա եւ սկսեցի աշխատել հենց տեղում: Նման հսկայական ծավալներով աշխատելը սարսափելի բարդ աշխատանք է: Երբ նկարում էի, մտածում էի, որ հայրս իմ տարիքին էր, երբ այս գործն էր անում, սակայն ինչ հսկայական ուղի էր նա հասցրել անցնել…

 

Տիտղոսավարագույրը եւս առաջարկեցի նորը պատրաստել՝ հատուկ ֆակտուրաների ներքո սինթեզելով Մինասի երկու որմնանկարները: Առաջարկս ընդունվեց եւ իրականացվեց:

 

Մինաս Ավետիսյանի էսքիզներից:

 

Մեկ անգամ ՆՓԱԿ-ում մեզ հաջողվել է ցուցադրել Մինսաի ստեղծած սարի պատկերը՝ որմնանկարի տեսքով ամրացնելով այն պատին: Այդ ցուցահանդեսի համար բերել էինք նաեւ կուլիսները եւ կոստյումները: Ի դեպ, «Գայանե» բալետի բնօրինակ կոստյումները գտնվում են Մինասի Ջաջուռի թանգարանում:

 

Պատմում է թատրոնի թանգարանի վարիչ Սերգեյ Առաքելյանը` ողջ կյանքս անցել է այս պատերի ներքո

 

Ողջ կյանքս անցել է այս շենքի պատերի ներքո: Հիշում եմ բացումը, դպրոցական էի: Պիոներները շարվել էին հրապարակում: Չէինք գիտակցում ամբողջ նշանակությունը, սակայն հասկանում էինք, որ դարձել ենք մի շատ կարեւոր միջոցառման մասնակից:

 

Օպերային թատրոնի առաջին հանդիսատեսներից եմ: Մայրիկիս հետ էի գնում թատրոն, այստեղ առաջին անգամ լսեցի «Անուշ» օպերան:

 

Օպերային թատրոնի թանգարանի նմուշներից:

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Հայրիկս պատմում էր, որ շինարարության ժամանակ մարդիկ գալիս եւ օգնում էին «Ժողովրդական տան» կառուցմանը: Չնայած, որ այդ տարիներին երկրում հացի խնդիր կար, մարդիկ միավորվել էին մեկ այլ`մշակութային գաղափարի շուրջ:

 

Օպերային թատրոնում աշխատել եմ 1957-1958 թթ , իսկ 2004թ-ին ինձ կրկին հրավիրեցին աշխատանքի եւ արդեն 10 տարի է, ինչ այստեղ եմ:

 

Թատրոնն իր արխիվային նյութերը պահպանել է հիմնադրման օրվանից: Շատ հայտնի մարդիկ են աշխատել այստեղ, լավագույն օրինակներից է Շարա Տալյանը, ով համարվում է թանգարանի հիմնադիրներից մեկը: Այժմ թանգարանում պահվում են լուսանկարներ գրեթե բոլոր ներկայացումներից, ներկայացնումների հայտագրեր, ծրագրեր, լիբրետոներ, անձնական իրեր, զգեստներ, բեմական աքսեսուարներ:

Թանգարանում պահվում են նաեւ Հայկանուշ Դանիելյանի հովհարը, Գոհար Գասպարյանի ձեռագիրը, զգեստները:

 

Այսօրվա կարեւորագույն խնդիրներից է թատրոնի արխիվային նյութերի մշտական ցուցադրությունը: Արդեն աշխատում ենք այդ ուղղությամբ: Նախատեսում ենք, որ ցուցադրությունը լինի երկրորդ հարկի ճեմասրահում:

 

Հատված «Ալմաստ»-ից:

Լուսանկարը` Օպերային թատրոնի թանգարան:

 

Մինչ թամանյանական շենքը տեղափոխվելը թատրոնը գործում էր Շահումյանի անվան բանվորական ակումբում (ներկայիս Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը): Այնտեղ Լեւոն Քալանթարի ղեկավարությամբ գործում էր բանվորական պետական թատրոնը՝ մեծ խաղացանկով, տաղանդավոր դերասաններով, որոնց թվում էր նաեւ Արուս Ոսկանյանը:

 

Պատմում է ՀՀ վաստակավոր արտիստ, Ազգային օպերային թատրոնի մեներգիչ Կոնստանտին Սիմոնյանը` թատրոն եկա ճշգրիտ սարքերի գործարանից

 

Ազգային Օպերայում թատրոնում սկսել եմ աշխատել եմ 1968թ-ից, սակայն երգել եմ դեռ դպրոցական տարիքից: Առաջին ներկայացումը դիտել եմ 1962 թ-ին՝ դպրոցն ավարտելուց առաջ:

 

Դա նվեր էր դպրոցի տնօրինության կողմից՝ լավ ուսման համար: Այդ օրը դիտեցինք «Անուշ» օպերան՝ Գոհար Գասպարյանի, Ավագ Պետրոսյանի եւ Միհրան Երկաթի մասնակցությամբ: Ներկայացումը դիտելիս, իհարկե, չէի պատկերացնում, որ տարիներ անց ինքս կլինեմ այդ օպերայի մասնակիցը` հանդես գալով Մոսիի դերում:

 

1968թ-ին աշխատում էի ճշգրիտ սարքերի գործարանում, երբ տեղեկացա, որ հայտարարվել է մրցույթ՝ օպերային երգչախմբի արտիստների համար: Մասնակցեցի «քասթինգին» եւ 1971թ-ից արդեն հանդես էի գալիս փոքր դերերով:

 

Ինձ բախտ է վիճակվել բեմում տեսնել մեր բոլոր մեծերին՝  Տաթեւիկ Սազանդարյանին, Դավիթ Պողոսյանին, Նառ Հովհաննիսյանին, Գոհար Գասպարյանին, Միհրան Երկաթին: Բեմին պաշտոնապես հրաժեշտ տալով շատերը մնում էին թատրոնում, օգնում էին երիտասարդ երգիչներին ամրապնդել իրենց դիրքերը: Ոմանք թեկուզ փոքր դերերգերով մասնակցում էին ինչ-որ ներկայացումներին` վարպետաց դասերի ձեւաչափով: Հիանալի դպրոց էր բոլորիս համար:

 

Ինձ համար անգնահատելի նվեր եղավ, երբ 1988թ-ին Գոհար Գասպարյանն «Արշակ Երկրորդ» օպերայում միավորեց իր հրաժեշտի ներկայացումը իմ նորամուտի հետ` Արշակի դերում: Դա անգնահատելի նվեր էր, մինչեւ կյանքիս վերջին օրերը կհիշեմ այն:

 

Սքանչելի մենակատարներ ենք ունեցել, կարելի է երկար թվարկել` դրամատիկ սոպրանո Ելենա Միքայելյանը, սոպրանո Ելենա Վարդանյանը (նա անզուգական Անուշ էր. 40 տարեկան հասակում կարողանում էր 15 տարեկան աղջնակի կերպարը հիանալի մարմնավորել), սոպրանո Աննա Նշանյանը, բարիտոններ Վահրամ Գրիգորյանը, Արշավիր Կարապետյանը, տենոր Վահրամ Միրաքյանը եւ շատ ուրիշներ:

 

Իմ կյանքում առանձնահատուկ դեր ունեցավ Տիգրան Լեւոնյանը: Շատ ցավում եմ նրա կորստի համար` կորցրեցինք հայ արվեստի սյուներից մեկին: Մեծերի անունների կողքին չեմ կարող չհիշատակել Գեղամ Գրիգորյանին, Բարսեղ Թումանյանին, Հասմիկ Պապյանին: Այս երգիչները աշխարհով մեկ փառաբանեցին հայ օպերային արվեստը:

 

Ուրախալի է, որ ավանդույթները այսօր շարունակվում են: Ունենք տաղանդավոր երիտասարդություն`Գեւորգ Հակոբյանը, Դավիթ Բաբայանցը…

 

Մեր նվագախումբը եւս օժտված էր մեծ երաժիշտներով: Փայլուն դիրիժորներ ենք ունեցել` Արամ Քաթանյան, Հակոբ Ոսկանյան, Յուրի Դավթյան, Գերման Տերտերյան: Դա մի փունջ էր, որի հիման վրա կառուցվեց նվագախմբի վարպետությունը: Մեր նվագախումբը մշտապես հիացմունք է առաջացրել հյուրախաղերով ժամանած արտիստների մոտ:

 

Հայկական բալետում նույնպես անհատներ են եղել, որոնք չէին զիջում աշխարհի լավագույն թատրոնների մենակատարներին`Վիլեն Գալստյան, Հովհաննես Դիվանյան, Ռուդոլֆ Խառաթյան:

 

Վիլեն Գալստյանը` Սպարտակի դերում:

Լուսանկարը` Օպերային թատրոնի թանգարան:

 

Շնորհակալ եմ ճակատագրից, որ իմ համեստ լուման ունեմ մեր օպերային ազգային թատրոնի պատմության մեջ: Ի դեպ, ազգային այն դարձավ 20 տարի առաջ` Տիգրան Լեւոնյանի պնդմամբ:

 

Պատմում է «Երեւան. XX դար» նախագծի համակարգող Աննա Բուբուշյանը` Սպենդիարյանի արձանը «ռոք-տուսովկայի» հավաքատեղիներից մեկն էր

 

Չնայած բոլոր դժվարություններին, «մութ եւ ցուրտ» 90-ականները շատերի մոտ տպավորվել են որպես ուրախ, անկեղծ եւ միմյանց հանդեպ փոխադարձ ջերմությամբ եւ հոգատարությամբ լցված ժամանակաշրջան: Այն ինձ մոտ ասոցացվում է նաեւ «ռոք-տուսովկայի» եւ դրա հավաքատեղիների հետ, որոնցից մեկը Օպերայի հրապարակի Ալեքսանդր Սպենդիարյանի արձանն էր:

 

Բարձիթողի վիճակում հայտնված պատվանդանը ամբողջությամբ պատված էր տարբեր ռոք-խմբերի անուններով: Ըստ գրառումների, արձանի մոտ հավաքվում էին ռոքի գրեթե բոլոր ոճերի սիրահարները`Led Zeppelin-ից մինչեւ «Наутилус Помпилиус», սակայն ակնհայտորեն գերիշխում էին Nirvana-ն եւ Քուրթ Քոբեյնը: Հենց պատվանդանի գրառումների շնորհիվ բախտ վիճակվեց ծանոթանալ ռուսական փանկի կարկառուն ներկայացուցիչներ` «Гражданская оборона» եւ «Сектор Газа» խմբերի հետ: Ժամանակներն էին այդպիսին, ինչ արած:

 

Օպերայի մասին նաեւ երգ կար, որի հիմքում էր ДДТ-ի «Родина» երգի երաժշտությունը: Բառերը մոտավորապես հետեւյալն էին.

 

«Опера, я иду на оперу,

Пусть кричат,что рокер я.

Мне там девчонки нравятся,

Хоть и не красавицы»...եւ այլն:

 

1996թ. աշնանը տեղի ունեցավ մի իրադարձություն, որը ինձ համար իսկական տոն դարձավ: Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում երեք օր շարունակ ներկայացվեց Էնդրյու Լոյդ Վեբերի Jesus Christ Superstar ռոք-օպերան: Մենակատարների անունները չեմ մտաբերում, բայց հիշում եմ, որ Հիսուսի, Մարիա Մագդալենայի եւ Հուդայի դերակատարները ԱՄՆ-ից էին:

 

Օպերային թատրոնի շենքն ու հարակից տարածքը:

Լուսանկարը` անհայտ հեղինակ:

 

Մնացած դերակատարները, եթե չեմ սխալվում, մեր Թատերական ինստիտուտի ուսանողներն էին: Եվ ամենեւին էական չէր, որ գլխավոր հերոսները երգում էին «մինուսովկայի» տակ, իսկ «Հիսուսը» բավականին թույլ ձայնային տվյալներ ուներ եւ արտաքնապես այնքան էլ չէր համապատասխանում իր կերպարին: Կարեւորն այն էր, որ մենք, այդ ցուրտ դահլիճում նստած, կարող էինք բեմից լսել Jesus Christ-ը` քթի տակ երգելով արդեն անգիր սովորած բոլոր արիաները…

 

Նախագծի վրա աշխատել են` Աննա Բուբուշյանը, Եկատերինա Պողոսյանը, Էլեոնորա Արարատյանը, Լենա Գեւորգյանը, Արա Թադեւոսյանը, Աննա Ալավերդյանը:

 

Նախագծի գլխավոր գործընկերը ԱրմենՏել ընկերությունն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին