Էրդողան. «Կրակը պետք է մարել նախքան դրա հետագա տարածումը» - Mediamax.am

Մարտ 03, 2026
123 դիտում

Էրդողան. «Կրակը պետք է մարել նախքան դրա հետագա տարածումը»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «կրակը պետք է մարել նախքան դրա հետագա տարածումը»:

Թուրքիայի ղեկավարն այս մասին ասել է իշխող կուսակցության գրասենյակում ելույթ ունենալիս՝ մեկնաբանելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը:

 

«Մենք կիսում ենք Իրանի ժողովրդի ցավը: Ինչպես ցանկացած պատերազմում, հիմնական բեռը իրենց վրա են կրում խաղաղ բնակիչներն ու անմեղ երեխաները:

 

Մեր առաջնահերթությունը կրակի դադարեցման ապահովումն է եւ երկխոսության պատուհանի բացումը: Եթե անհրաժեշտ միջամտություն չլինի, հակամարտությունը լուրջ հետեւանքներ կունենա տարածաշրջանային եւ համաշխարհային անվտանգության համար: Ոչ ոք ի վիճակի չի լինի դիմակայել տնտեսական եւ աշխարհաքաղաքական անորոշությանը, որը կստեղծվի նման գործընթացի հետեւանքով: Հետեւաբար՝ կրակը պետք է մարել նախքան դրա հետագա տարածումը»:

 

Մեդիամաքսը նշում է, որ ս.թ. փետրվարի 12-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն ասել էր, որ ԱՄՆ-ն ու Իրանը, հավանաբար, պատրաստ են փոխզիջման գնալ միջուկային համաձայնագրի կնքման համար, սակայն զգուշացրել էր, որ բանակցություններում իրանական բալիստիկ հրթիռների թեմայի ներառումը «ռիսկի է ենթարկում գործընթացը եւ կարող է նոր պատերազմի հանգեցնել»։




Մեր ընտրանին