Թրամփն ասել է, որ ԱՄՆ զինանոց թույլ է տալիս «հավերժ» պատերազմներ վարել - Mediamax.am

Մարտ 03, 2026
153 դիտում

Թրամփն ասել է, որ ԱՄՆ զինանոց թույլ է տալիս «հավերժ» պատերազմներ վարել


Լուսանկարը` newyorker.com


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ իր երկիրը «գրեթե անսահմանափակ» զինանոց ունի, որի շնորհիվ կարող է «հավերժ» պատերազմներ վարել։

«Միացյալ Նահանգների զինամթերքի պաշարները երբեք այսքան մեծ եւ որակյալ չեն եղել։ Այսօր ինձ զեկուցել են, որ մենք զենքի գրեթե անսահմանափակ պաշար ունենք։ 

 

Պատերազմները կարելի է վարել «հավերժ» եւ չափազանց հաջող՝ օգտագործելով միայն այդ պաշարները (որոնք ավելի լավն են, քան այլ երկրների ամենաբարձրորակ զենքերը)», - գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։




Մեր ընտրանին