Թուրքիան Եվրոպային առաջարկում է քննարկել անվտանգության ապագան - Mediamax.am

Հունվար 30, 2026
190 դիտում

Թուրքիան Եվրոպային առաջարկում է քննարկել անվտանգության ապագան


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Րյոևտեն եւ Հաքան Ֆիդանը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Րյոևտեն եւ Հաքան Ֆիդանը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիան եվրոպական առաջատար երկրներին առաջարկում է համատեղ քննարկել անվտանգության ապագա ճարտարապետությունը:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում:

 

«Մենք առաջարկում ենք, որպեսզի Մեծ Բրիտանիան, Թուրքիան եւ եվրոպական խոշոր երկրները հավաքվեն՝ որակյալ քննարկում անցկացնելու այն մասին, թե ինչպիսին պետք է լինի Եվրոպայի անվտանգության նոր ճարտարապետությունը, ինչպես բարձրացնել մեր դիմակայունությունը եւ զսպման ներուժը։ Քանի դեռ տարածաշրջանում չկա անվտանգության ընդհանուր համակարգ, մենք շարունակում ենք պտտվել տարբեր ուժային կենտրոնների շուրջ», - նշել է թուրք նախարարը։

 

Ֆիդանն ընդգծել է, որ Եվրոպան եւ ԵՄ-ն ընտրության առջեւ են կանգնած՝ կա՛մ անվտանգության հարցերում շարունակել ապավինել ԱՄՆ-ին, կա՛մ ստեղծել «սեփական ուժային կենտրոններ»՝ ապահովելով բոլորի անվտանգությունն ու պաշտպանությունը տարածաշրջանում:

 

«ՆԱՏՕ-ն, իհարկե, մնում է անվտանգության ոլորտում համագործակցության հիմնական հարթակը անդրատլանտյան հանրույթի համար։ Քանի դեռ այն կարող է գործել, այն ծառայում է ինչպես եվրոպական, այնպես էլ ամերիկյան եւ անդրատլանտյան անվտանգության նպատակներին։ Բայց եթե մենք՝ ԱՄՆ-ն եւ Եվրոպան, պառակտվենք, կարծում եմ, Եվրոպային անհրաժեշտ է ցանկացած եղանակով ավելացնել իր պաշտպանական ներուժը», - ընդգծել է Թուրքիայի ԱԳ նախարարը։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին