Ադրբեջանն ու Իսրայելը ռազմավարական գործընկերությունը նոր մակարդակի կհանեն - Mediamax.am

Փետրվար 18, 2026
1196 դիտում

Ադրբեջանն ու Իսրայելը ռազմավարական գործընկերությունը նոր մակարդակի կհանեն


Լուսանկարը` trend.az


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանն ու Իսրայելը մտադիր են նոր մակարդակ հաղորդել իրենց ռազմավարական գործընկերությանը։

Ինչպես հաղորդում է Trend-ը, այդ մասին այսօր հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը՝ Բաքվում ելույթ ունենալով բիզնես ֆորումում։

 

«Մենք ձգտում ենք ավելացնել փոխադարձ ներդրումները եւ զարգացնել մարդկանց միջեւ շփումները։ Վստահ եմ, որ մեզ կհաջողվի դա անել», - ասել է նա։

 

Նախարարի խոսքով՝ Իսրայելն ու Ադրբեջանը «կայունության հենակետեր» են իրենց տարածաշրջաններում եւ ունեն զարգացած տնտեսություններ։

 

Գիդեոն Սաարը նշել է, որ երկկողմ առեւտուրը 2025 թվականին աճել է մոտ 50%-ով՝ գերազանցելով $‌360 միլիոնը։

 

«Վստահ եմ, որ այս ցուցանիշը առաջիկա տարիներին ավելի բարձր կլինի», - ասել է Իսրայելի արտաքին գործերի նախարարը։ 




Մեր ընտրանին