Իրանում հրաժարվել են մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու մտքից - Mediamax.am

Նոյեմբեր 12, 2025
135 դիտում

Իրանում հրաժարվել են մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու մտքից


Լուսանկարը` skyscrapercenter.com


Երեւան: Մեդիամաքս: Մայրաքաղաքը Թեհրանից այլ վայր տեղափոխելու հարցը հանվել է օրակարգից, հայտնել է ծովային ռեսուրսների կառավարման հարցերով Իրանի նախագահի ներկայացուցիչ Ալի Աբդոլալիզադեն:

«Մայրաքաղաքի տեղափոխության հարցը հանվել է օրակարգից, և վերջնական ծրագիրն է լուծել մայրաքաղաքի ջրային և բնապահպանական խնդիրները նոր տեխնոլոգիաների և ռեսուրսների կառավարման միջոցով», - նրա խոսքերը մեջբերում է Tasnim գործակալությունը:

 

Իրանի նախագահի ներկայացուցիչն ասել է, որ մասնագետները մշակել են Պարսից ծոցից ջուր փոխադրելու նախագիծ:

 

Աբդոլալիզադեի խոսքերով՝ ջրային ճգնաժամը սպառնում է ոչ միայն Իրանին, այլև տարածաշրջանի շատ երկրներին: «Հաշվի առնելով կլիմայի փոփոխությունը և քաղցրահամ ջրի պաշարների կրճատումը, աղազերծման տեխնոլոգիաների զարգացումը անխուսափելի անհրաժեշտություն է դարձել», - ավելացրել է նա:

 

Իրանի օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ վերջին մեկուկես ամսվա ընթացքում երկրում տեղումների քանակը կրճատվել է 86,5 տոկոսով՝ նախորդ տարիների նույն ժամանակահատվածների հետ համեմատ: Թեհրանում այս ցուցանիշը նվազել է 96,2 տոկոսով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին