«Ադրբեջանը կարող է օգնել Իսրայելին մերձենալ մուսուլմանական աշխարհի հետ» - Mediamax.am

Փետրվար 18, 2026
1020 դիտում

«Ադրբեջանը կարող է օգնել Իսրայելին մերձենալ մուսուլմանական աշխարհի հետ»


Դենիել Շապիրոն եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 2016 թվականին
Դենիել Շապիրոն եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 2016 թվականին

Լուսանկարը` Իսրայելում ԱՄՍ դեսպանություն


Երեւան: Մեդիամաքս: Իսրայելում ԱՄՆ նախկին դեսպան Դանիել Շապիրոն ասել է, որ Ադրբեջանի եւ Իսրայելի հարաբերությունները ինչ-որ չափով թերագնահատված են մնում։

Ինչպես հաղորդում է Trend-ը, ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում Մերձավոր Արեւելքի հարցերին նվիրված լսումների ժամանակ՝ նա նշել է Ադրբեջանի կարեւոր դերը տարածաշրջանային անվտանգության եւ էներգետիկ կայունության ապահովման գործում։

 

«Տարածաշրջանին մոտ լինելու եւ Իսրայելի նկատմամբ Իրանի սպառնալիքների պատճառով, Ադրբեջանը դարձել է նրա գործընկերը անվտանգության ոլորտում։ Այդ թվում՝ իր էներգետիկ պաշարների շնորհիվ։ Բացի այդ, այն աշխարհում միակ երկիրն է, որը սահմանակից է եւ՛ Ռուսաստանին, եւ՛ Իրանին։ Հետեւաբար, նրա ռազմավարական նշանակությունը հնարավոր չէ գերագնահատել»,- ասել է Շապիրոն։

 

Նա նաեւ ընդգծել է Ադրբեջանի կարողությունը հանդես գալու որպես մշակութային միջնորդ եւ «կամուրջ» Իսրայելի եւ մուսուլմանական աշխարհի միջեւ։ Շապիրոյի խոսքով, Բաքուն կարող է նաեւ ակտիվ դեր խաղալ տարածաշրջանային փոխգործակցության ավելի լայն ձեւաչափերում։




Մեր ընտրանին