Պեսկով. ՌԴ եւ Ադրբեջանի հարաբերությունները «բարդ շրջան են ապրում» - Mediamax.am

353 դիտում

Պեսկով. ՌԴ եւ Ադրբեջանի հարաբերությունները «բարդ շրջան են ապրում»


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ «Մոսկվայի եւ Բաքվի հարաբերությունները ամուր հիմք ունեն, բայց հիմա բարդ շրջան են ապրում»:

«Ամուր հիմք, իսկապես, կա, երկու երկրների շահերի համընկում եւս կա, գոյություն ունի փոխշահավետ համագործակցություն, որը հիմնված է փոխադարձ հարգանքի վրա: Բայց երբեմն պատահում է, որ երկրների հարաբերություններում բարդ շրջաններ են լինում: Հիմա այդպիսի շրջաններից մեկն է», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

 

«Մենք հույս ունենք, որ այս շրջանը կանցնի», - շեշտել է Պեսկովը՝ նշելով, որ «երկու երկրների համագործակցությունը փոխադարձ օգուտ է բերում»:

 

«Մեզ համար շատ կարեւոր է, որ Ադրբեջանում հարգեն ռուսներին: Ռուսաստանում շատ մեծ ադրբեջանական սփյուռք կա, որի գործնականում բոլոր ներկայացուցիչները մեր օրինապահ քաղաքացիներն են, որոնք այստեղ արժանի հարգանք են վայելում: Իսկ այն քաղաքացիները, որոնք խախտում են օրենքները, հետապնդվում են օրենքի համաձայն», - նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին