Խամենեին ասել է, որ Իրանը հաղթել է ԱՄՆ-ին - Mediamax.am

Փետրվար 22, 2026
1376 դիտում

Խամենեին ասել է, որ Իրանը հաղթել է ԱՄՆ-ին


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին այսօր ասել է, որ «Իրանը հաղթել է ԱՄՆ-ին»:

Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ն որեւէ արդյունքի չի հասել Իրանի հետ պատերազմում»:

 

Խամենեին նշել է, որ «ԱՄՆ-ն պատերազմի մեջ է մտավ Իրանի հետ՝ հասկանալով, որ Իսրայելը դատապարտված է լիակատար ոչնչացման, եթե շարունակի հակամարտությունը Թեհրանի հետ»:

 

Ալի Խամենեին նաեւ ասել է, որ «սիոնիստական ռեժիմը գրեթե փլուզվել է Իսլամական Հանրապետության հարվածների տակ»:




Մեր ընտրանին