ԱՄՆ-ը ճանաչում է Ադրբեջանի աճող կարեւորությունը, ասել է Ռուբիոն - Mediamax.am

Փետրվար 22, 2026
4092 դիտում

ԱՄՆ-ը ճանաչում է Ադրբեջանի աճող կարեւորությունը, ասել է Ռուբիոն


Լուսանկարը` nbcnews.com


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շարունակում են աջակցել Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հասնելու ջանքերին:

«Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը եւ տարածքային ամբողջականությանը: Միացյալ Նահանգները շարունակում են աջակցել տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հասնելու ջանքերին, որոնք վճռորոշ են Հարավային Կովկասի բարգավաճման համար: Մենք ողջունում ենք այս տարի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ համաձայնագրի տեքստի վերաբերյալ ձեռքբերած համաձայնությունը: Մենք նաեւ ճանաչում ենք Ադրբեջանի աճող կարեւորությունը՝ որպես էներգիայի մատակարար եւ տրանսպորտային հանգույց», - ասվում է Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ Ռուբիոյի ուղերձում:

 

«Մեր գործակցությունը, որը կառուցվել է վերջին 33 տարիների ընթացքում, շարունակում է նպաստել ընդհանուր շահերին անվտանգության, էներգետիկ համագործակցության եւ տնտեսական աճի ոլորտներում: Միացյալ Նահանգները հավատարիմ եմ մնում Ադրբեջանում հիմնարար ազատությունների աջակցությանը, ներառյալ մամուլի ազատությունը՝ Ադրբեջանի սահմանադրության համաձայն: Մենք ակնկալում ենք խորացնել մեր համագործակցությունն ու համատեղ աշխատանքը՝ Ադրբեջանի եւ ամբողջ տարածաշրջանի խաղաղ ու բարգավաճ ապագան ապահովելու համար», - նշել է ԱՄՆ պետքարտուղարը:




Մեր ընտրանին