Լավրով. Թշնամիները խոչընդոտում են Ռուսաստանի եւ Թուրքիայի կապերին - Mediamax.am

Փետրվար 22, 2026
4605 դիտում

Լավրով. Թշնամիները խոչընդոտում են Ռուսաստանի եւ Թուրքիայի կապերին


Լուսանկարը` kremlin.ru


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել է, որ «թշնամաբար տրամադրված պետությունները» փորձում են «անօրինական խոչընդոտներ» ստեղծել ռուս-թուրքական համագործակցության համար։

Ելույթ ունենալով Մոսկվայում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպման սկզբում ՝ Սերգեյ Լավրովը նշել է.

 

«Մենք բազմաթիվ ծրագրեր ունենք երկկողմ օրակարգի շրջանակներում։ Այժմ քննարկվող խնդիրները ուղղված են մեր համագործակցության համար թշնամաբար տրամադրված պետությունների կողմից ստեղծված անօրինական խոչընդոտների հաղթահարմանը։ Այս ծրագրերը իրականություն չեն դառնալու։ Մեր առեւտրային եւ ներդրումային համագործակցությունը կայուն զարգանում եւ աճում է։ Դա կշարունակվի նաեւ ապագայում»։




Մեր ընտրանին