Էրդողանն ասել է, որ այլեւս չի առաջադրվի Թուրքիայի նախագահի պաշտոնում - Mediamax.am

280 դիտում

Էրդողանն ասել է, որ այլեւս չի առաջադրվի Թուրքիայի նախագահի պաշտոնում


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր չէ նորից առաջադրվել նախագահի պաշտոնում։

«Ես չեմ պատրաստվում վերընտրվել։ Մեզ միայն հետաքրքրում է, թե ինչպես կարող ենք բարելավել մեր երկրի հեղինակությունը։ Թուրքիան փոխվում է, աշխարհը փոխվում է։ Մենք ապրում ենք նոր դարաշրջանում։ Հնարավո՞ր է արդյոք ինչ-որ բանի հասնել արագ փոփոխվող աշխարհում այնպիսի սահմանադրությամբ, որը ստեղծվել է հին Թուրքիայում՝ պետական հեղաշրջման պայմաններում։ Թուրքիան այլեւս չի կարող առաջ շարժվել դեպի ապագա՝ պուտչիստների կողմից գրված սահմանադրությամբ», - Էրդողանի այս խոսքերը մեջբերել է Անադոլու գործակալությունը։

 

Նա նշել է, որ իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը աշխատում է նոր սահմանադրության մշակման համար եւ կոչ է արել ընդդիմությանը միանալ այս աշխատանքին։

 

Մեկնաբանելով ընդդիմության կոչերը, Էրդողանը նշել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների որեւէ անհրաժեշտություն չկա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին