Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հույս ունի, որ ԱՄՆ-ն եւ Իրանը կկարողանան խուսափել ուժային լուծումից։
«Ես ճանաչում երկու կողմերին, գիտեմ նրանց դիրքորոշումները: Կողմերի դիրքերը մաքսիմալիստական կլինեն», - խոստովանել է Ֆիդանը CNN Türk-ին տված հարցազրույցում, որը վկայակոչում է ՏԱՍՍ-ը։
Ֆիդանը նշել է, որ «կան լուծումներ, այդ թվում՝ ստեղծարար, որոնք կարող են իրականացվել անմիջապես կամ կպահանջեն երաշխիքներ եւ հավաստիքներ»։
«Եթե երկու կողմերն էլ համոզված լինեն միմյանց անկեղծության մեջ, ապա կարելի է որոշակի քայլեր ձեռնարկել: Կարծում եմ, որ եթե համեմատելու լինենք նախկին փորձի հետ, այժմ կարող են նոր հնարավորություններ բացվել: Փաստն այն է, որ ներկայում բանակցող մարդիկ, հատկապես նրանք, ովքեր Թրամփի թիմի մաս են կազմում, տարբեր են: Նրանք տարբերվող մեթոդներ են օգտագործում եւ այլ մտածելակերպ ունեն»,- հավելել է Ֆիդանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: