Դոնորները Վրաստանում դրամաշնորհներ կհատկացնեն միայն կառավարության թույլտվությամբ - Mediamax.am

Փետրվար 13, 2026
3079 դիտում

Դոնորները Վրաստանում դրամաշնորհներ կհատկացնեն միայն կառավարության թույլտվությամբ


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Դոնորները պետք է թույլտվություն հայցեն Վրաստանի կառավարությունից ոչ կառավարական կազմակերպություններին դրամաշնորհներ տրամադրելու համար:

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն, այս մասին ասել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին՝ մեկնաբանելով «Դրամաշնորհների մասին» օրենքում փոփոխությունների բովանդակությունը, որոնք ընդունվում են արագացված ընթացակարգով։

 

«Օրենքի փոփոխություններով կստեղծվի մի համակարգ, որտեղ համաձայնություն պետք է ստանա դոնորը, ոչ թե ՀԿ-ն»,- պարզաբանել է Պապուաշվիլին։

 

Նրա խոսքով «կան շատ անպատասխանատու դոնորներ, որոնց մենք ամիսներ եւ տարիներ շարունակ բացատրում ենք, թե ինչպես պետք է իրենց պատասխանատու պահեն»։ Պապուաշվիլին նշել է, որ արեւմտյան հարկատուների փողերն օգտագործվել են «ֆաշիստական արշավներ եւ բռնության գործողություններ» իրականացնելու համար։




Մեր ընտրանին