Էրդողան. Առանց Թուրքիայի Եվրոպան չի կարող գլոբալ դերակատար լինել - Mediamax.am

394 դիտում

Էրդողան. Առանց Թուրքիայի Եվրոպան չի կարող գլոբալ դերակատար լինել


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ առանց Թուրքիայի Եվրոպան չի կարող գլոբալ դերակատար հանդիսանալ:

«Մենք Եվրոպայի անբաժանելի մասն ենք եւ մեր եվրաինտեգրման գործընթացը համարում ենք ռազմավարական առաջնահերթություն։ Եվրոպայի համար, որը չի ներառում Թուրքիային այնպես, ինչպես որ մենք արժանի ենք, գնալով ավելի  դժվար է լինելու շարունակել իր գոյությունը որպես գլոբալ դերակատար», - Թուրքիայի նախագահի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

 

Էրդողանն ընդգծել է, որ «Եվրոպական անվտանգությունն առանց Թուրքիայի անհնար է պատկերացնել»։ Նրա խոսքով, Թուրքիան «ակնկալում է, որ Անկարայի եվրոպացի բարեկամները կընդունեն այս ճշմարտությունը եւ առաջ կտանեն Թուրքիայի լիիրավ անդամակցության գործընթացը հեռատես դիրքերից»:

 

Փետրվարի վերջին Էրդողանը հայտարարել էր, որ միայն Թուրքիայի լիիրավ անդամակցությունը կարող է փրկել Եվրամիությանը։

 

«Միայն Թուրքիան կարող է փրկել Եվրամիությանը այն փակուղուց, որում հայտնվել է` տնտեսության, պաշտպանության եւ միջազգային հեղինակության հարցերում: Միայն Թուրքիան եւ նրա լիիրավ անդամությունը կարող են փրկօղակ նետել Եվրոպային, որի տնտեսությունը եւ ժողովրդագրական կառուցվածքը արագորեն ծերանում են: Որքան շուտ ԵՄ-ն ընդունի այս իրողությունը, այնքան լավ իր համար»,- ասել էր Թուրքիայի նախագահը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին