Էրդողան. Եվրոպական Միությունը կարող է փրկել միայն Թուրքիան - Mediamax.am

859 դիտում

Էրդողան. Եվրոպական Միությունը կարող է փրկել միայն Թուրքիան


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Միայն Թուրքիայի լիարժեք անդամակցությունը կարող է փրկել Եվրոպական Միությունը:

«Միայն Թուրքիան կարող է փրկել Եվրոպական Միությունը այն փակուղուց, որի մեջ վերջինս հայտնվել է՝ տնտեսության, պաշտպանության եւ միջազգային հեղինակության առումով:

 

Միայն Թուրքիան եւ նրա լիարժեք անդամակցությունը կարող է փրկօղակ նետել Եվրոպային, որի տնտեսությունը եւ ժողովրդագրական կառուցվածքը արագորեն ծերանում են: Որքան շուտ ԵՄ-ն ընդունի այս իրականությանը, այնքան ավելի լավ կլինի նրա համար: Ինչպես միշտ, մենք ցանկանում ենք առաջ շարժվել կառուցողական ոգով մեր անդամակցության գործընթացում՝ հիմնվելով փոխադարձ օգուտի եւ հարգանքի վրա: Անհրաժեշտ վճռականություն ցուցաբերելու պարագայում մենք կարող ենք արագ արդյունքների հասնել», - ասել է Էրդողանը կառավարության նիստից հետո:

 

Թուրքիայի նախագահը խոսել է նաեւ ազատական ժողովրդավարության «լուրջ ճգնաժամի» մասին.

 

«Ինչպես կյանքը, այնպես էլ քաղաքականությունը չի հանդուրժում որեւէ դատարկություն: Դա հենց այն է, ինչ տեղի է ունենում ներկայում Արեւմուտքում: Ինչպես ցույց են տալիս վերջին ընտրությունները, ծայրահեղ աջ դեմագոգները լցնում են այն դատարկությունը, որն առաջացել է եվրոպական ժողովրդավարություններում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին