Թրամփն իր ընկերոջն առաջադրել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում - Mediamax.am

2506 դիտում

Թրամփն իր ընկերոջն առաջադրել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում


Լուսանկարը` nbcnews.com


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում առաջադրել է իր մտերիմ ընկեր Թոմ Բարաքի թեկնածությունը։

«Ուրախ եմ հայտնել, որ Թոմ Բարաքը կլինի մեր նոր դեսպանը Թուրքիայում։ Թոմը երեք տասնամյակ հաջողությամբ ղեկավարել է գլոբալ մասնավոր ներդրումային ընկերություն: Նա հարգանք է վայելում քաղաքական, այնպես էլ գործարար շրջանակներում»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական կայքի իր էջում։

 

ՏԱՍՍ-ը նշում է, որ Colony Capital ներդրումային ընկերության 77-ամյա հիմնադիր Թոմ Բարաքը Թրամփի մտերիմ ընկերն է եւ նրա երդմնակալության հանձնաժողովի նախկին նախագահը։

 

2021 թվականի ամռանը Բարաքին մեղադրանք էր առաջադրվել Թրամփի արտաքին քաղաքականության վրա ազդելու եւ Արաբական Միացյալ Էմիրությունների շահերի լոբբինգի համար։ 2022 թվականի նոյեմբերին դատարանը Բարաքին անմեղ էր ճանաչել բոլոր կետերով։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին