Էրդողան. Իսրայելը գործում է դարի «ամենադաժան ցեղասպանություններից մեկը» - Mediamax.am

1518 դիտում

Էրդողան. Իսրայելը գործում է դարի «ամենադաժան ցեղասպանություններից մեկը»


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գազայի հատվածում Իսրայելի գործողություններն անվանել է «դարի ամենադաժան ցեղասպանություններից մեկը»։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Էրդողանն ասել է, որ իսրայելական գործողությունների արդյունքում նախորդ տարվա հոկտեմբերից ի վեր Գազայում մոտ 50 հազար մարդ է զոհվել։

 

Թուրքիայի նախագահի խոսքով՝ «Գազայի եւ Լիբանանի դեմ Իսրայելի սիոնիստական ագրեսիայի լավագույն պատասխաններից մեկը կլինի հնարավորինս շատ պետությունների կողմից Պաղեստինի ճանաչումը»։

 

Էրդողանը կոչ է արել իսլամական աշխարհի երկրներին «մի կողմ դնել տարաձայնությունները եւ աջակցել պաղեստինցիների եւ լիբանանցիների արդար պայքարին»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին