«Մենք թուրքերին ասացինք՝ նախ ձեր հաճախորդների հետ պարզեք» - Mediamax.am

3647 դիտում

«Մենք թուրքերին ասացինք՝ նախ ձեր հաճախորդների հետ պարզեք»


Լուսանկարը` kremlin.ru


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Ուկրաինայի հետ բանակցություններ վարելու Թուրքիայի առաջարկը։

Հոկտեմբերի 25-ին Կազանում ելույթ ունենալով BRICS-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում՝ Վլադիմիր Պուտինն ասել է.

 

«Վերջերս Նյու Յորքից զանգահարել էր պարոն Էրդողանի օգնականը եւ ասել, որ բանակցությունների մասով նոր առաջարկներ կան, որոնք իրենք խնդրում են քննարկել։ Ես համաձայնեցի, ասացի՝ լավ, համաձայն ենք։ Հաջորդ օրը Կիեւի ռեժիմի ղեկավարը հանկարծ հայտարարեց, որ իրենք չեն պատրաստվում բանակցություններ վարել մեզ հետ։ Թուրքերին ասացինք՝ տղաներ, իհարկե, շնորհակալ ենք ձեր մասնակցության համար, բայց նախ ձեր հաճախորդների հետ պարզեք՝ ուզում են-չեն չուզում, թող ուղիղ ասեն»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին