ԱՄՆ-ն Եվրոպային համոզում է հրաժարվել Իրանի միջուկային ծրագրի դեմ բանաձեւից - Mediamax.am

Փետրվար 22, 2026
2193 դիտում

ԱՄՆ-ն Եվրոպային համոզում է հրաժարվել Իրանի միջուկային ծրագրի դեմ բանաձեւից


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Միացյալ Նահանգները փորձում են ետ պահել եվրոպական դաշնակիցներին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հունիսին կայանալիք կառավարիչների խորհրդի նիստում Իրանի միջուկային ծրագիրը դատապարտող բանաձեւ ընդունելու ծրագրերից:

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Wall Street Journal-ի հրապարակումը։

 

Դիվանագետները թերթին հայտնել են, որ ԱՄՆ-ն փորձում է ստիպել Մեծ Բրիտանիային եւ Ֆրանսիային հրաժարվել Իրանի միջուկային ծրագիրը դատապարտելու ծրագրերից։

 

Վաշինգտոնը մտադիր է ձեռնպահ մնալ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ բանաձեւի քվեարկությունից եւ կոչ է անում նույնը անել եվրոպացիներին։

 

Ինչպես նշում է The Wall Street Journal-ը, ԱՄՆ-ն այս դիրքորոշումը որդեգրել է՝ մտավախություն ունենալով, որ Իրանում քաղաքական իրավիճակը կարող է ավելի անկայուն դառնալ երկրի նախագահ Իբրահիմ Ռայիսիի մահից հետո։ Բացի այդ, Սպիտակ տունը վաղուց էր հայտնել Իրանի միջուկային ծրագրի հարցում դիվանագիտական լուծում գտնելու իր մտադրության մասին։




Մեր ընտրանին