Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ասել է, որ Իսրայելը հիասթափություն կապրի Մերձավոր Արեւելքի հակամարտության արդյունքում, ինչպես ավելի վաղ ապրեց Հայաստանը ղարաբաղյան հակամարտության դեպքում։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ելույթ ունենալով խորհրդարանում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խմբակցության անդամների առջեւ՝ Էրդողանը, մասնավորապես, ասել է.
«Մեր հողերի մասին երազանքների հետեւից տարիներ շարունակ ընկնելով, Հայաստանը ղարաբաղյան պատերազմի դասը քաղեց եւ տեղն ընկավ։ Իսրայելը նույնպես հիասթափություն կապրի»։
«Իսրայելը զբաղված է պետական ահաբեկչությամբ։ Ես դա հստակ ասում եմ՝ Իսրայելը ահաբեկչական պետություն է։ Դուք ՀԱՄԱՍ-ը անվանում եք ահաբեկչական կազմակերպություն, բայց այն քաղաքական կուսակցություն է, որը հաղթել է ընտրությունների արդյունքում»,- ասել է նա։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: