Ադրբեջանը Ֆրանսիային կոչ է արել «հարգել սահմանադրական իրավունքները» - Mediamax.am

Մարտ 06, 2026
4853 դիտում

Ադրբեջանը Ֆրանսիային կոչ է արել «հարգել սահմանադրական իրավունքները»


Լուսանկարը` nytimes.com


Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանը դատապարտում է «Ֆրանսիայում հասարակական բողոքի ցույցերի ընթացքում իրավապահների կողմից անհամաչափ ուժի կիրառումը»։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։

 

Նա Ֆրանսիայի կառավարությանը հորդորել է «հարգել երկրում սահմանադրական իրավունքները»։

 

«Կարծում ենք, որ Եվրոպայի Խորհուրդը եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է հետաքննեն Ֆրանսիայում ծայրահեղ բռնության դեպքերը եւ պահանջեն համապատասխան միջոցներ ձեռնարկել այս երկրի պարտավորությունների շրջանակում»,- ասել է Հաջիզադեն։




Մեր ընտրանին