Երեւան: Մեդիամաքս: Իսրայելի վարչապետի որդին՝ Յաիր Նետանյահուն, շարունակում է օնլայն տիրույթում «կռիվ տալ» թուրքերի հետ:
«Արագ պատմության դաս ինձ հետեւող թուրքական բոտերին: Դուք բնիկ չեք Անատոլիայում՝ եկել եք Կենտրոնական Ասիայից եւ ցեղասպանություն եք գործել տեղի հույն քրիստոնյա բնակչության դեմ: Ստամբուլն իրականում Կոստանդնուպոլիսն է եւ դուք անօրինական կերպով օկուպացրել եք այն:
Դուք նաեւ ցեղասպանություն եք գործել հայերի նկատմամբ: Հիմա դուք օկուպացնում եք Հյուսիսային Կիպրոսը, Սիրիայի հյուսիսը եւ Քրդստանը: Ձեր երկիրը ղեկավարում է մի բռնապետ, որն ուզում է կրկին օկուպացնել եւ ճնշել արաբական աշխարհը՝ Օսմանյան կայսրության օրինակով», - թվիթերում գրել է Յաիր Նետանյահուն:
Հիշեցնենք, որ Իսրայելի կառավարությունը եւ վարչապետ Բենիամին Նետանյահուն, չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: