Թրամփը Էրդողանին կոչ է արել «հիմար չլինել» եւ «սատանա» չդառնալ - Mediamax.am

Փետրվար 13, 2026
5707 դիտում

Թրամփը Էրդողանին կոչ է արել «հիմար չլինել» եւ «սատանա» չդառնալ


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին հասցեագրված նամակում վերջինիս կոչ է արել «հիմար չլինել» (Dont' be a fool!):

Ամերիկյան լրատվամիջոցները հրապարակել են Թրամփի նամակը Էրդողանին, որը ԱՄՆ նախագահը ուղարկել էր հոկտեմբերի 9-ին, երբ Թուրքիան Սիրիայի տարածքում սկսեց ռազմական գործողությունը քրդերի դեմ:

 

Նամակը սկսվում է այսպես.

 

«Հարգելի պարոն նախագահ, եկեք լավ պայմանավորվածության գանք: Դուք պատասխանատու չեք լինի հազարավոր մարդկանց կոտորելու համար, ես էլ պատասխանատու չեմ լինի Թուրքիայի տնտեսությունը ոչնչացնելու համար»:

 

Եվ ավարտվում է այսպես.

 

«Պատմությունը բարեհաճ կգտնվի ձեր հանդեպ, եթե դուք սա անեք ճիշտ եւ մարդասիրական ձեւով: Ւսկ եթե լավ բաներ տեղի չունենան, դուք պատմության մեջ ընդմիշտ կմնաք որպես սատանա: Մի՛ եղեք կոշտ տղա: Մի՛ եղեք հիմար: Ես ձեզ ավելի ուշ կզանգեմ»:




Մեր ընտրանին