Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ վերջին երեք օրերի ընթացքում ռուսական ռազմական երկրորդ օդանավն է խախտել Թուրքիայի օդային տարածքը:
Reuters-ի փոխանցմամբ՝ պաշտոնական Անկարան կրկին թուրքական ԱԳՆ է հրավիրել ՌԴ դեսպանին՝ բացատրություններ ստանալու նպատակով:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր թուրքական կործանիչների կողմից անհայտ պատկանելության МиГ-29 օդանավի վերահսկման մասին: Ռուսական կողմի հավաստմամբ՝ Սիրիայում տեղակայված ռուսական օդային ուժերի կազմում չկան МиГ-29 օդանավեր: Դրանք առկա են Սիրիայի եւ Իրաքի օդային ուժերի կազմում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հոկտեմբերի 3-ին, ռուսական Су-30 ռազմական օդանավը խախտել էր Թուրքիայի օդային սահմանը: Անկարայում Ռուսաստանի դեսպանատունը հաստատել էր ռուսական օդանավի կողմից Թուրքիայի օդային տարածքը խախտելու մասին լուրը:
Սեպտեմբերի 30-ից Ռուսաստանն օդային հարվածներ է հասցնում Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման (ISIS) դիրքերին՝ ընդառաջելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքին:



 












 
 
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: