ՀՖՀՀ 21-րդ Աշխատանքի տոնավաճառը. Երբ գործատուն լավագույն աշխատակցին գտնում է բուհից - Mediamax.am

Նոյեմբեր 17, 2025
exclusive
197 դիտում

ՀՖՀՀ 21-րդ Աշխատանքի տոնավաճառը. Երբ գործատուն լավագույն աշխատակցին գտնում է բուհից


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` ՀՖՀՀ

Սալվա Նակուզին
Սալվա Նակուզին

Լուսանկարը` ՀՖՀՀ

Լուսանկարը` ՀՖՀՀ

Օլիվիե Դըկոտինյին
Օլիվիե Դըկոտինյին

Լուսանկարը` ՀՖՀՀ

Ասյա Մովսիսյանը՝ ձախից
Ասյա Մովսիսյանը՝ ձախից

Լուսանկարը` ՀՖՀՀ

Լուսանկարը` Մեդիամաքս

Անուշ Մարտիրոսյանը
Անուշ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` ՀՖՀՀ

Կարինե Մինասյանը՝ աջից
Կարինե Մինասյանը՝ աջից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանում ֆրանսիական համալսարանում (ՀՖՀՀ) տեղի է ունեցել Աշխատանքի տոնավաճառի 21-րդ թողարկումը, որին մասնակցել է նաեւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Ինչպես նաեւ՝ 65 գործընկեր կազմակերպություն եւ հետաքրքրված ուսանողներ, որոնց 97 տոկոսն, ըստ վիճակագրության, աշխատանք է գտնում ՀՖՀՀ-ն ավարտելու տարում կամ՝ էլ ավելի շուտ։ 

Լուսանկարը` ՀՖՀՀ

Աշխատանքի տոնավաճառը հոբելյանական է, քանի որ այս տարի համալսարանը նշում հիմնադրման 25-ամյակը։ 

 

Մեդիամաքսը ներկա է եղել միջոցառմանը, առանձնացրել հետաքրիքր դրվագները՝ զրուցելով կազմակերպիչների եւ մասնակիցների հետ։ 

 

«Կրթության եւ նորը կառուցելու 25 տարի»

 

Սալվա Նակուզի, ՀՖՀՀ ռեկտոր 

 

Այսօր մեծ ուրախությամբ եւ խորը երախտագիտությամբ Հայաստանում ֆրանսիական համալսարանում 21-րդ անգամ անցկացնում ենք Աշխատանքի տոնավաճառը կամ ինչպես այն նաեւ անվանում ենք՝ Ձեռնարկությունների ֆորումը։ Այն յուրահատուկ է, որովհետեւ ՀՖՀՀ-ն այս տարի տոնում է 25-ամյակը։ Սա կրթության ու նորը կառուցելու 25 տարիներ էին։ Այս ընթացքում կարողացել ենք կամուրջ ստեղծել ակադեմիական աշխարհի եւ աշխատաշուկայի միջեւ։ 

Սալվա Նակուզին Սալվա Նակուզին

Լուսանկարը` ՀՖՀՀ

Այսօր մեծ ուրախությամբ հյուրընկալում ենք 65-ից ավելի կազմակերպությունների ներկայացուցիչների՝ թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածներից։ Ձեր ներգրավվածությունը վկայում է՝ մեր գործընկերությունը կենսունակ է եւ հիմնված  փոխադարձ վստահության վրա։ Կարծում եմ՝ համալսարանի արդյունքներն ակնհայտ են. անցյալ տարվա մեր շրջանավարտների 97 տոկոսն արդեն ունի աշխատանք, ընդ որում՝ 50 տոկոսն աշխատանք է գտել դեռ դիպլոմը չստացած։ Կարեւոր ցուցանիշ է նաեւ, որ մեր ուսանողների եւ շրջանավարտների մեկ հինգերորդն աշխատանք է գտնում ՀՖՀՀ գործադրած ջանքերի շնորհիվ։ 

Լուսանկարը` ՀՖՀՀ

Անցյալ տարվանից գործարկել ենք թվային հարթակ, որը թույլ է տալիս ամրապնդել կապը ՀՖՀՀ շրջանավարտների, ինչպես նաեւ՝ դեռ սովորող ուսանողների հետ։ Այդ հարթակը նախատեսված է նաեւ ձեր՝ գործատուների համար։ 

 

Այս բոլոր արդյունքներին զուգահեռ, չենք դադարում նոր նպատակներ սահմանել։ Նախատեսել ենք համալսարանի համար նոր շենք կառուցել եւ այս ծրագիրն իրականացնելու համար եւս մեկ անգամ ունենք ձեր աջակցության կարիքը։ Սա կլինի ներդրում երիտասարդության, կրթության, հետեւաբար՝ Հայաստանի ապագայի մեջ։ 

 

«ՀՖՀՀ շրջանավարտները միշտ հավատարիմ են իրենց Ալմա Մատերին»

 

Օլիվիե Դըկոտինյի, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան 

 

Հայաստանում ֆրանսիական համալսարանում այս միջոցառմանը մասնակցում եմ արդեն երրորդ անգամ եւ տարեցտարի այն ավելի բազմամարդ է։ Այսօր այստեղ են ձեռնարկությունների ներկայացուցիչներ, որոնք ամբողջ տարվա ընթացքում համագործակցում են ՀՖՀՀ հետ։ Սրա գլխավոր պատճառն այն է, որ այս համալսարանում կրթությունն անջատ չէ գործարար աշխարհից եւ հիմված է շուկայի արդիական պահանջների վրա։ Կարելի է ասել՝ դուք ոչ միայն ՀՖՀՀ-ին աջակցող գործընկերներ եք, այլ՝ բուհի հաջողությունների «բաժնետերեր»։ 

Օլիվիե Դըկոտինյին Օլիվիե Դըկոտինյին

Լուսանկարը` ՀՖՀՀ

ՀՖՀՀ ուսանողները դիպլոմ ստանալուց հետո չէ, որ բացահայտում են աշխատաշուկան, նրանք դրա մի մասն են հենց ուսանողության տարիներից։ Այդ շուկան նրանց հասանելի եւ հասկանալի է նաեւ ՀՖՀՀ նախկին շրջանավարտների շնորհիվ, որոնք այսօր ամենուր են՝ աշխատաշուկայում զբաղեցնելով ղեկավար պաշտոններ՝ թե՛ պետական, թե՛ մասնավոր ոլորտներում։ Որպես դեսպան՝ գրեթե ամեն օր հանդիպում եմ նրանց տարբեր ոլորտներում եւ ամեն անգամ հաճելիորեն զարմանում այդ մասնագետների հաջողություններով, պրոֆեսիոնալիզմով եւ հավատարմությամբ իրենց Ալմա Մատերին։ 

 

«Համալսարանը կարողանում է պահել ձեռքը «զարկերակի վրա»»

 

Ասյա Մովսիսյան, Հայաստանում ֆրանսիական համալսարանի զարգացման եւ համագործակցությունների գծով տնօրեն

 

Յուրաքանչյուր տարի ՀՖՀՀ Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու ցանկութոյւն ունեցող ընկերությունների թիվը շատ մեծ է լինում։ Ցավոք, զուտ տարածքի հնարավորություններից ելնելով, բոլորին չէ, որ կարողանում ենք հյուրընկալել եւ սահմանափակվում ենք 65 ընկերությամբ։ 

Ասյա Մովսիսյանը՝ ձախից Ասյա Մովսիսյանը՝ ձախից

Լուսանկարը` ՀՖՀՀ

Ընդ որում, կան ընկերություններ, որոնք ներկայանում են հոլդինգներով, հակառակ դեպքում՝ մասնակիցների թիվն էլ ավելի մեծ կլիներ (ժպտում է – հեղ.)։ Ընկերությունների ներգրավվածությունն ու հետաքրքրությունն իսկապես մեծ է, որովհետեւ տոնավաճառին ակտիվ մասնակցում են նաեւ ուսանողները։ Նախորդ տարիների փորձը հաշվի առնելով՝ նրանք հասկացել են, որ սա իրական հնարավորություն է հիմնական, ուսանողական կամ կամավորական աշխատանք գտնելու։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Ինչպես նշեց ռեկտորը, ուսանողների մեկ հինգերորդը հարցումների արդյունքում նշել է, որ աշխատանք է գտել մեր բաժնի միջոցով։ Դա անելու երեք տարբերակ կա։ Առաջինն՝ այսօր իրականացվող աշխատանքի տոնավաճառն է, մյուսը՝ դասախոսների շնորհիվ, ովքեր գործարար աշխարհի ներկայացուցիչներ են,  եւ երրորդը՝ մեր կարիերայի կենտրոնի կողմից տարածվող աշխատանքի կամ պրակտիկայի հնարավորության մասին տեղեկատվությունը։  

 

Պահելով կապն աշխատաշուկայի հետ՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ձեռքը մշտապես «զարկերակի վրա» է։ Կարողանում ենք հասկանալ զարգացումները եւ դրանց հետեւելով՝ պատրաստել համապատասխան մասնագետներ։

 

«Ընկերությունների համար շատ կարեւոր է նկատել լավագույն ուսանողներին» 

 

Անուշ Մարտիրոսյան, Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի մարքեթինգի եւ հաղորդակցության տնօրեն

 

Շատ կարեւոր է, որ ընկերությունները մշտապես նկատեն լավագույն ուսանողներին, հատկապես այն համալսարանների, որոնք տալիս են ժամանակակից պահանջներին համապատասխան կրթություն եւ հմտություններ։ 

Անուշ Մարտիրոսյանը Անուշ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

ՀՖՀՀ-ում ուսանողները մշտապես ստանում են տեսական գիտելիքն իրական միջավայրում կիրառելու, այն գործնական հմտությունների վերածելու հնարավորություն։ Նման համալսարաններից մենք կարողանում ենք ստանալ լավագույն կադրեր։ Արդյունքում բուհի եւ աշխատաշուկայի միջեւ տեղի է ունենում փոխշահավետ համագործակցություն։ Նման աշխատանքի տոնավաճառներին մասնակցում ենք մեծ պատրաստակամությամբ, քանի որ այստեղ գալիս են ուսանողներ, որոնք իսկապես փնտրում են աշխատանք կամ պրակտիկայի հնարավորություն։ Այսօր էլ Կոնցեռն Դիալոգում ունենք առաջատար մասնագետներ, որոնք ՀՖՀՀ շրջանավարտներ են, իսկ գրասենյակի բաժնետերերից ոմանք նաեւ դասավանդում են այստեղ։ 

Լուսանկարը` ՀՖՀՀ

Կոնցեռն Դիալոգն էլ գրավիչ է ուսանողների համար, քանի որ ունենք վստահելիություն եւ մեր ուղիղ գործառույթից բացի ստեղծում ենք արժեք, մշակույթ ամբողջ դաշտում։ Ուսանողները գիտեն՝ հայտնվելով այս ընկերությունում նրանք առավել կհմտանան իրենց ոլորտում, ձեռք կբերեն նոր գիտելիք եւ կունենան աճի հնարավորություն։ 

 

«Հզոր պետություն ունենալու համար անհրաժեշտ է բոլորիս գիտելիքը»

 

Կարինե Մինասյան, ՀՀ Ֆինանսների նախարարության ՄՌ վարչության ներկայացուցիչ

 

Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ մեր նախարարությունը համագործակցում է արդեն 5-6 տարի։ Մշտապես մասնակցում ենք Աշխատանքի տոնավաճառին եւ այսօր էլ ներկայացնելու ենք մի քանի վարչությունում առկա թափուր հաստիքներն ու պրակտիկայի հնարավորությունները։ Վերջինն առավել հարմար է հենց ուսանողներին, քանի որ բավականին ճկուն է, չկան հստակ սահմանված ժամեր, ինչն էլ հնարավորություն է տալիս համատեղել այն կրթության հետ։ 

Կարինե Մինասյանը՝ աջից Կարինե Մինասյանը՝ աջից

Լուսանկարը` Մեդիամաքս

Ինքս էլ Ֆինանսների նախարարությունում սկսել եմ աշխատել համալսարանական ծրագրի շնորհիվ։ Կարծում եմ՝ պետական կառույցներում երիտասարդների ներգրավումը կարեւոր է, քանի որ հզոր պետություն ունենալու համար անհրաժեշտ է բոլորիս գիտելիքը։ Աշխատանքի ընթացքում ունենում եմ գիտակցում, որ այսօր իմ արած փոքր քայլը վաղը մեծ արդյունք է ստեղծելու նախ պետության, իսկ հետո նաեւ՝ ինձ համար։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս պահին նախարարությունն աշխատակիցներին տալիս է աճի բազմաթիվ հնարավորություններ։ Սերտ համագործակցում ենք տարբեր հիմնադրամների, համալսարաններրի հետ եւ տեղայնացնում միջազգային փորձը։ 

 

Ունենք նաեւ վերապատրաստման ծրագրեր թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում, որոնցից կարող են մասնակցել բոլոր աշխատակիցները։ 

 

Յանա Շախրամանյան 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին