Մեղրիի երիտասարդների զորեղացման ծրագիրը կոտրում է կարծրատիպերը - Mediamax.am

exclusive
167 դիտում

Մեղրիի երիտասարդների զորեղացման ծրագիրը կոտրում է կարծրատիպերը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Անժելիկա Փանոսյանը
Անժելիկա Փանոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիա Առաքելյանը
Լիա Առաքելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիան, Թերեզան, Սենիկը
Լիան, Թերեզան, Սենիկը

Լուսանկարը` Մեդիամաքս

Շահանե Խաչիկյանը
Շահանե Խաչիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սենիկ Համբարձումյանը
Սենիկ Համբարձումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սվետլանա Փարսադանյանը
Սվետլանա Փարսադանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Օլյա Խաչատրյանը
Օլյա Խաչատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի հարավային դարպասը` Մեղրին, որտեղ հասնելու համար իրականում պետք է մի փոքր սովոր լինել մեր երկրի ոլորապտույտ ճանապարհներին, հայտնի է իր քաղցրահամ մրգերով: Ամեն ինչով է ինքնատիպ Մեղրին։

 

Փոքր համայնքները հետաքրքիր են իրենց մթնոլորտով, այս կամ այն կերպ դրսևորվող բարքերով, երիտասարդ թե մեծ կարող են միաբերան ասել` որքան լավ ու հարազատ, մեկը մյուսին ճանաչող, իրար հոգս կիսող են սովորաբար տեղաբնակները...

Լուսանկարը` Մեդիամաքս

Կոտրելով կարծրատիպեր`նորարարական տարբեր մեկնարկներ թելադրում են նոր մթնոլորտ և հասանելի դարձնում հատկապես երտասարդների համար` թվացյալ անհասանելին: 2024 թվականի դեկտեմբերից «ԼՈՖԹ» հասարակական կազմակերպությունը Մեղրի համայնքում իրականացնում է «Մեղրիի երիտասարդների զորեղացում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Այդ ծրագիրը «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության մի մասն է, որը համատեղ իրականացնում են Եվրոպական միությունը, Եվրոպական ներդրումային բանկը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, ԵՄ անդամ երկրներ՝ Ավստրիան, Չեխիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Լիտվան, Նիդերլանդները, Լեհաստանը, Շվեդիան, ինչպես նաեւ գործընկեր հանդիսացող Շվեյցարիան։ Նախաձեռնության հիմնական նպատակը Սյունիքի կայուն սոցիալ-տնտեսական զարգացման խթանումն է։

 

«ԼՈՖԹ-ՄԵՂՐԻ» երիտասարդական կենտրոնում ընթացող ծրագիրն արդեն հատել է կես տարվա գործունեությունը՝ իրականացնելով 16 միջոցառում, ներառելով ավելի 570 շահառու, 14 հրավիրյալ մասնագետ։ 

 

Ծրագրի նպատակը եւ թիրախները

 

Մեղրիում ծրագրի համայնքային համակարգող Շահանե Խաչիկյանի խոսքով, ծրագրի շահառուները Մեղրի համայնքի երիտասարդներն են (ներառյալ համայնքի երկու քաղաքները և 13 գյուղական բնակավայրերը), ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Մեղրիում բնակվող մեր հայրենակիցները։

Շահանե Խաչիկյանը Շահանե Խաչիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այն միաժամանակ կրթական, մասնակցային և համայքանպաստ ծրագիր է, որի նպատակն է զորեղացնել երիտասարդներին՝ տալով նրանց անհրաժեշտ հմտություններ, գիտելիքներ և գործիքներ՝ դառնալու ակտիվ, ինքնավստահ ու նախաձեռնող, ինչպես նաեւ նպաստել մասնագիտական կողմնորոշմանը, բավարարել կրթական կարիքները, իրագործել այնպիսի թեմատիկ իրադարձություններ, որոնք պակասում կամ բացակայում են համայնքում (օրինակ՝ մեդիագրագիտություն, ֆինանսական գրագիտություն, հոգեբանական կայունություն, մարկետինգային հմտություններ, թվային ծրագրերի եւ հարթակների ուսուցանում, քաղաքացիական կրթություն եւ այլն):

 

Ծրագրի շրջանակում իրականացվում են թեմատիկ դասընթաց-հանդիպումներ, այլ միջոցառումներ` հրավիրյալ մասնագետների հետ: Մինչ օրս իրականացվել է 16 միջոցառում, մասնակից-շահառուների թիվն արդեն գերազանցել է 570-ը (Մեղրի համայնքն ունի շուրջ 11,000 բնակիչ)։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեկնարկին անմիջապես հաջորդել են թեմատիկ իրադարձություններ, որոնք ընդգրկել են հետեւյալ ուղղությունները՝ անձնական եւ մասնագիտական զարգացում, մասնագիտական կողմնորոշում եւ անձի բրենդավորում, այլընտրանքային կրթության ձեւեր, իրավունքներ եւ քաղաքացիական կրթություն, մեդիագրագիտություն, մարդկային ռեսուրսների կառավարում, թվային գործիքների եւ հարթակների հնարավորությունները ներկայացնող դասընթացներ, ինչպես նաեւ հանդիպումներ ՏԻՄ ներկայացուցիչների հետ, Եվրոպական ֆիլմերի ցուցադրություններ եւ այլ միջոցառումներ, որոնք մեկ բառով կարելի է բնութագրել որպես ինքնազարգացմանն ուղղված միջոցառումներ։ Ծրագիրն էապես նպաստել է երիտասարդ-համայնք-համայնքային իշխանություն-պրոֆեսիոնալ շրջանակ կապի ստեղծմանն ու հետագա զարգացումների հնարավորությանը։ 

 

Ծրագրի արդյունավետությունն ակնհայտ է 

 

570 եւ ավելի շահառուների մասնակցությունը խոսում է երիտասարդների վստահության, հետաքրքրվածության և ծրագրի կարևորության մասին, իսկ ամեն միջոցառման համար լրացվող նախնական եւ վերջնական հարցաթերթիկները վկայում են, թե մասնակիցը կոնկրետ ինչ գիտելիք ստացավ, որքանով արդարացան նրա սպասելիքները, ինչ առաջարկներ եւ դիտարկումներ ունի։ ԼՂ-ից բռնի կերպով տեղահանված երիտասարդները ծրագրի միջոցով կարողանում են նաեւ ինտեգրվել համայնքին, վերագտնել իրենց դերը։ 

 

«Ծրագիրն ուղիղ իմաստով ամրապնդեց «ԼՈՖԹ-ՄԵՂՐԻ» երիտասարդական կենտրոնի առաքելությունը,- ավելացնում է Շահանեն,- թույլ տալով մեզ գործել ավելի լայն, ավելի խորքային և ավելի թիրախավորված, կոնկրետ արձագանքել այն կարիքներին, որոնք վաղուց տեսանելի էին»:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Տարիներ շարունակ աշխատել եմ Մեղրի համայնքի հետ, գիտեմ տեղի երիտասարդության ուժեղ ու թույլ կողմերը, նրանց երազանքներն ու բախումները: Ուրախությամբ կարող եմ ասել, որ այս ամիսների ընթացքում մենք տեսել ենք, թե ինչպես են գաղափարներն իրականություն դառնում, ինչպես են երիտասարդները փոխվում, գրանցում հաջողություններ և ոգեւորվում։ Հնարավոր է՝ մեծ նորությունների ֆոնին դա տեսանելի չլինի, բայց, եթե Մեղրի գաք, այցելեք «ԼՈՖԹ», կարող եք ամեն մեկին ուղղել այդ հարցը․․․ Վստահ եմ՝ պատմելու են այնպիսի բաներ, որոնց մասին մինչ այս անգամ չեն խոսել»,- շարունակում է նա:

 

Արժեքներ, որոնք դրված են ծրագրի հիմքում

 

Ծրագիրը ապահովում է վստահելի միջավայր, որտեղ յուրաքանչյուր երիտասարդ իրեն լսված, կարեւոր եւ առաջնահերթ է զգում։ Այստեղ թիվ մեկ արժեքը հենց ինքը՝ երիտասարդն է:

 

Հատուկ ուշադրություն է դարձվում ներառականությանը։ Շատ կարևոր է, որ մասնակից դառնան նաեւ նրանք, ովքեր սովորաբար ինչ-ինչ պատճառներով մնում են «անտեսանելի»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Շահանեի փորձը ցույց է տալիս, որ փոքր համայնքների, այդ թվում՝ Մեղրիի երիտասարդները որակյալ կրթության, ճանաչողության, աշխարհի հետ շփման, սահմանից դուրս մտածելու եւ արտահայտվելու կարիք ունեն, և կարևոր է նրանց այդ հնարավորությունն ընձեռնելը:

 

«Երիտասարդների ինքնավստահությունը, առաջնորդության հմտությունները ու սոցիալական ակտիվությունը բարձրացնելը փոքր քայլերի անընդհատ պրոցես է։ 

 

Առաջին և կարևոր քայլը` ինքնավստահության ձեռքբերումն է, երբ մարդը զգում է՝ «ես կարող եմ խոսել, փորձել, ու ինձ չեն դատելու»։ 

 

Երկրորդը՝ փորձի հիման վրա ուսուցումը։ Կազմակերպվող վարպետության դասերի ու հանդիպումների ընթացքում երիտասարդը ոչ միայն լսում է, այլեւ հանդես գալիս որպես գործող անձ․ խոսում է, ներկայացնում է իր գաղափարը, այն իրագործելու ուղիներ փնտրում... Հատկապես կարևոր են փոքր հաղթանակները: 

 

Երրորդ, շատ կարեւոր բաղադրիչն այն է, որ հրավիրյալ բանախոսներն ու հատուկ հյուրերը ոգեւորում են իրենց մասնագիտական ճանապարհի եւ հաջողության պատմությամբ։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Չորրորդ կարեւորագույն կետը` համայնքային կյանքի ակտիվ մասնակից դառնալն է։ Երիտասարդն իր ձեռք բերած գիտելիքը ներդնում է իր համայնքում, արդեն իսկապես ոգեւորիչ է, նախագիծ են իրականացնում, միջոցառում կազմակերպում, քննարկումներ վարում։ 

 

Աստիճանաբար զարգանում է համայնքում մնալու եւ նրա զարգացմանը նպաստելու գաղափարը»,- պատմում է Շահանեն:

 

Առանձնահատկություններ, որ բնորոշ են հենց Մեղրիի երիտասարդներին

 

Նկարագրելով Մեղրիի երիտասարդներին՝ Շահանեն շեշտում է. «Նրանց ձևավորում է ոչ միայն ընտանիքն ու դպրոցը, այլեւ հենց սահմանային միջավայրը, որտեղ ծնվում եւ մեծանում են։ Դա միաժամանակ տալիս է ուժ, ինքնուրույնություն, բայց նաև բերում է որոշակի մեկուսացվածություն, երբեմն՝ ինքնավստահության պակաս, հաճախ նաև` անտեսված լինելու զգացում ու ինքնամփոփ վիճակ։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեղրիի երիտասարդը լուռ է, գուցե քիչ նախաձեռնող, բայց թաքնված ներուժով։ Շատերն առաջին հայացքից պասիվ են թվում, բայց, երբ վստահում են միջավայրին, բացվում են այնպես, որ ուղղակի զարմանում ես՝ ինչ հնարավորություններ ու մտածողություն կա ներսում, ինչ երազանքներ ու մտքեր ունեն։ 

 

Ինքնուրույն են, աշխատանքից չեն վախենում, որովհետև համայնքային կյանքն արդեն սովորեցրել է գործ անել, պատասխանատվություն կրել, ընտանիքին օգնել։ Մյուս կողմից՝ «մեզ մոտ ոչինչ չի լինում» կամ «այստեղից հեռանալու մասին մտածելն է միակ տարբերակը» արտահայտությունները գերակա են»:

 

Ծրագրի մասնակիցները

 

Երկարաժամկետ արդյունք ապահովելու համար խիստ կարեւոր է նմանատիպ ծրագրերի երկարակեցությունն ու դինամիկ զարգացումը։ Եթե այսօր երիտասարդը սովորում է՝ ինչպես կազմել իր ինքնակենսագրականը, ապա վաղը պիտի սովորի՝ ինչպես ներկայացնել իրեն հարցազրույցի ժամանակ, մյուս օրը՝ ինչպես աշխատել թիմի ներսում, ինչպիսի մարտահրավերների կարող է բախվել աշխատաշուկայում, եւ այլն:

Սենիկ Համբարձումյանը Սենիկ Համբարձումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

16-ամյա Սենիկ Համբարձումյանը պատմում է, որ ոգևորությամբ է միացել ծրագրին: «Սա մի միջավայր է, որտեղ միմյանց ճանաչում ենք, բացահայտվում են նոր և ուժեղ, նաև թույլ կողմեր... Ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումների մեծ մասի ակտիվ մասնակիցն եմ, դրանք ինձ փորձ և նոր ծանոթություններ են տվել»,- ասում է նա:

 

Սենիկը հատկապես տպավորված HR մենեջմենթի վերաբերյալ հանդիպումից. «Անմիջական հետաքրքիր ձևաչափ էր. ինչպես գրագետ CV գրել, ինչպես դրսևորվել հարցազրույցների ժամանակ»,- ավելացնում է նա: 

 

Սենիկը մասնագիտական կողմորոշման խնդիր չունի, վաղուց է որոշել սրտի վիրաբույժ դառնալ։ Հնէաբանություն, բույսեր, կենդանիներ՝ սրանք են նրա հետաքրքրության ոլորտները, սակայն, նրա խոսքով, հասարակական ակտիվությունը, ծրագրին մասնակցությունն անհրաժեշտ են թե արդեն մասնագիտություն ընտրած, թե դեռևս չկողմնորոշված երիտասարդներին:

Սվետլանա Փարսադանյանը Սվետլանա Փարսադանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Շփումներ, նոր ծանոթություններ․ մասնագիտությամբ հաշվապահ 35-ամյա Սվետլանա Փարսադանյանը պատմում է, որ, տեղեկանալով այս ծրագրի մեկնարկի մասին, անմիջապես ցանկություն է հայտնել միանալ թիմին. «Աշխատելն այս թիմում հաճելի է, նաև օգտակար` կրթվելու առումով, ճկուն աշխատանքային գրաֆիկը թույլ է տալիս կազմակերպել առօրյան` համատեղելով ընտանեկան գործերն ու աշխատանքը»:

 

«Այն, որ այժմ արդեն կարող ենք ներկայանալ ավելի վստահ այս կամ այն գործատուի մոտ, շփվել ավելի անկաշկանդ, միմիայն ծրագրի շրջանակում ձեռք բերված գիտելիքների շնորհիվ է»,- փաստում է նա:

 

Ծրագիրը տարածաշրջանում ակտիվություն է մտցրել

 

Մեղրու պետական քոլեջի շրջանավարտ Օլյա Խաչատրանը եւ 18-ամյա Լիա Առաքելյանը Մեղրի համյանքի Լեհվազ գյուղից են, իսկ 17-ամյա Թերեզա Գրիգորյանը՝ Ագարակի միջնակարգ դպրոցի աշակերտ։ Օլյան և Թերեզան ընկերներ են, միասին շատ ժամանակ են անցկացնում, իսկ վերջերս ժամանցի հիմնական վայրը «Լոֆթ – Մեղրի»-ն է` ծրագրի հանդիպումների շրջանակում:

Օլյա Խաչատրյանը Օլյա Խաչատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Թերեզան ոգևորված է` «Լոֆթ-Մեղրի»-ում կայացած իր առաջին հանդիպումը դերասան Սոս Ջանիբեկյանի հետ էր, հետո՝ պատմության ուսուցիչ Նաիրա Հայրապետյանի, որի ընթացքում խոսում էին Մեղրիի պատմության մասին, միայն թե` դասաժամից տարբերվող ձևաչափով:

Լիան, Թերեզան, Սենիկը Լիան, Թերեզան, Սենիկը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Կարևորը` միջավայրը տրամադրող է և հանգիստ, ինչը թույլ է տալիս կենտրոնանալ և ընկալել թեման», - ասում է նա:

 

Միաժամանակ նշում է, որ ծրագրին ինտեգրվելով՝ առավել ակտիվ է դարձել, մասնակցել է գրեթե բոլոր միջացառումներին, առանց կաշկանդվելու հարցադրումներ է անում հանդիպումների ժամանակ:

Լիա Առաքելյանը Լիա Առաքելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիան «Լոֆթ-Մեղրի» -ի աշխատակից է և զորեղացման ծրագրի շահառու, տպավորված է արհեստական բանականության թեմայից, ասում է, որ այն դիտարկում է որպես իր հարցադրումներին պատասխանող «ընկեր», և կարևոր է, թե ինչպես ճիշտ կիրառել այն, դիպուկ հարցադրումներ անել: Նա եւս շեշտում է անկաշկանդ շփվելու ունակությունը, որը ձեռք է բերել ծրագրի շնորհիվ՝ մասնակցելով տարաբնույթ հանդիպումներին:

 

Լեհվազ գյուղից 17-ամյա Անժելիկա Փանոսյանը եւս Մեղրիի պետական քոլեջի ուսանող է: Նա եւս կարեւորում է հանդիպումների, քննարկումների կարեւորությունը․

Անժելիկա Փանոսյանը Անժելիկա Փանոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մի քանի օգտակար թեմաներ թվարկեմ` «Մուտք դեպի աշխատաշուկա», «Ինչպես ստեղծել քո սեփական բրենդը» և այլն: Պատրաստում եմ անուշաբույր մոմեր, առաջիկայում իմ անձնական բրենդն եմ ուզում ստեղծել և հետևելու եմ սեմինարավարների խորհուրդներին: Հետաքրքված եմ նաև տնտեսագետի մասնգիտությամբ և կարծում եմ, որ ժամանակակից աշխարհում ճկուն և լավ հաղորդակցվելը, որպես մասնագետ ինքներս մեզ ճիշտ ներկայացնելն անհրաժեշտ հմտություններ են»,- նշում է Անժելիկան:

 

Երիտասարդական կենտրոնների դերը մարզերում, հեռավոր քաղաքներում կարևորվում են ոչ միայն նրանով, որ անհատական աճ են ապահովվում մասնակցի համար, զարգացվածությանն են նպաստում, այլեւ որ ստեղծվում են նախաձեռնությունների և համագործակցության համար վստահության մթնոլորտ ապահովող տարածքներ:  Դրանց առկայությունը մարզերում որպես առաջնահերթություն դիտարկելու ժամանակն է:

 

Լիլիթ Իսրայելյան

 

Լուսանկարները՝ Ալեքսան Գրիգորյանի

 

«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնությունը Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաեւ գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի  համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը:

 

Այս հոդվածը հրապարակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Դրա բովանդակությունը բացառապես Մեդիամաքսի պատասխանատվությունն է եւ պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին