55-ից հետո. երգել ոչ թե բեմի, այլ կյանքի համար - Mediamax.am

Դեկտեմբեր 24, 2025
exclusive
115 դիտում

55-ից հետո. երգել ոչ թե բեմի, այլ կյանքի համար


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Հասմիկ Կիրակոսյանը
Հասմիկ Կիրակոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վազգեն Ղազարյանը
Վազգեն Ղազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալիս Տեր-Ղեւոնդյանը
Ալիս Տեր-Ղեւոնդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիլիկ Ստեփանյանը եւ Ալիս Տեր-Ղեւոնդյանը
Լիլիկ Ստեփանյանը եւ Ալիս Տեր-Ղեւոնդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիլիկ Ստեփանյանը
Լիլիկ Ստեփանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարինա Վարդանյանը
Մարինա Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Տանը երգել չի լինում։ Ոչ բարձր։ Ոչ ամբողջ ձայնով։ «Մտքում ես երգում», - ասում է նա։ Որ հարեւաններին չխանգարես։ Որ տնեցիների «զահլեն չտանես»։ Որ քո երգը ուրիշի նյարդայնանալու պատճառ չդառնա։ Ու հենց այստեղ սկսվում է «55+ սիրողական երգչախմբի» պատմությունը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Դահլիճը դեռ չի հասցրել լցվել, բայց ձայներն արդեն շարվում են իրար վրա՝ շշուկներ, աթոռների ճռճռոց, հագուստի շրշյուն, սուրճի մասին կեսկատակ խոսքեր։ 

 

ԼՈՖԹ-ում ամեն շաբաթ հավաքվում են «55+ սիրողական երգչախմբի» մասնակիցները։ Դասերը վարում են Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանն ու Մարինա Վարդանյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հասմիկ Կիրակոսյանը հարցազրույցին համաձայնվում է մեկ պայմանով. «Սպասի, մի քիչ զարդարվեմ։ Տանը չեմ հասցրել»։

Հասմիկ Կիրակոսյանը Հասմիկ Կիրակոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Զարդերը մեկ-մեկ հանում է պայուսակից, փորձում, նորից դնում։ «Երկուսն էլ գեղեցիկ են», - ասում է ու ընտրում մեկը՝ «ավելի տեսանելին»։ Զարդերը իրենը չեն։ Աղջիկներն են բերել։ Չի շտապում. մինչ երգելը պետք է հավաքվել։

 

Հասմիկը երկրորդ անգամ է գալիս։ Ասում է՝ ձայնը դեռ «լավ չի բացվել», բայց կբացվի։ Երգը իր համար մրցույթ չէ։

Լուսանկարը` Մեդիամաքս

Երգելը նոր չէ. դպրոցական երգչախումբ, ինստիտուտի երգչախումբ։ Մենակ երբեք չի երգել։ Կրթությամբ մանկավարժ է, երկար տարիներ աշխատել է դպրոցում։ Երեխաներն իրենց ճանապարհն ունեն։ Թոռնիկները՝ արդեն երգի մեջ։

 

«Թոռս չորս տարեկան է, Հասմիկ Դոլուխանյանի մոտ է երգի գնում, ասում եմ՝ չեմ ասի, որ տատիկդ եմ, խայտառակ չլինես», - ծիծաղում է Հասմիկը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Առաջին փորձից հետո զգացողությունը հստակ է. «Թարմանում եմ»։

 

Ամբողջ շաբաթ սպասում է այդ օրվան։ Երգը դուրս է գալիս դահլիճից ու գնում տուն։

Վազգեն Ղազարյանը Վազգեն Ղազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վազգեն Ղազարյանը երգչախմբի մասին իմացել է ընկերներից։ Բայց հաճախելու որոշումը վերջնական է դարձել, երբ լսել է՝ դասերը վարում է Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանը։

 

«Ինձ համար Հասմիկը կուռք է։ Կոմիտասը, հոգեւոր երաժշտությունը՝ դա իմ լեզուն է», - ասում է Վազգենը։

 

Առաջին փորձը լարված չի եղել։ Երաժշտությունը օտար չի թվացել։

Ալիս Տեր-Ղեւոնդյանը Ալիս Տեր-Ղեւոնդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վազգենը մասնագիտությամբ շինարար-հիդրոտեխնիկ է։ Երաժշտությունը նրա կենսագրության մեջ հակասություն չի ստեղծում։ Այսօր նա երգում է, պարում է ազգագրական խմբում։ Երգն ու պարը նույն շղթայի տարբեր օղակներ են։

 

Նրա կողքին նստած է Էդուարդ Նազարյանը։ Երգչախմբի մասին իմացել է համացանցից ու եկել է՝ առանց երկար մտածելու։ Արդեն վեց ամիս է՝ ոչ մի պարապմունք բաց չի թողել։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այն էներգիան, որ այստեղ ստանում ենք, մեզ մի ամբողջ շաբաթ պահում է», - ասում է նա։

Լիլիկ Ստեփանյանը եւ Ալիս Տեր-Ղեւոնդյանը Լիլիկ Ստեփանյանը եւ Ալիս Տեր-Ղեւոնդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիլիկ Ստեփանյանը Ալիս Տեր-Ղեւոնդյանին վաղուց է ճանաչում։ Նրանց հանդիպումները երբեք հատուկ պայմանավորված չեն եղել. սովորաբար պատահել են արվեստի միջավայրում՝ ցուցահանդեսների բացման ժամանակ, գրախանութներում, մշակութային հավաքների ընթացքում։

Լիլիկ Ստեփանյանը Լիլիկ Ստեփանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ալիսը իսպաներենից թարգմանիչ է, շատ հետաքրքիր, շատ բազմաշերտ անհատականություն։ Ուրախացա, որ մի օր եկա ու այստեղ նրան տեսա։ Ես մյուս կողմում էի նստում, Ալիսն՝ այստեղ», - պատմում է Լիլիկ Ստեփանյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Այդ պահից Լիլիկը տեղափոխվում է նրա կողքը։ Հետո պարզվում է, որ մյուս կողմից նստած կինն էլ Ալիս անունն ունի։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Երգչախմբում կամաց-կամաց ձեւավորվել է «կորիզ»-ը՝ մարդիկ, որոնք գրեթե չեն բացակայում։ Նստում են կողք կողքի, կիսվում նոտաներով, երբեմն սուրճով։ Փորձից դուրս էլ շփումը չի ընդհատվում։

 

«Երբեմն պետք է կանգնել ու մի քիչ սիրել ինքդ քեզ ու չվազել գործերով, այլ միանալ այս հրաշալի տիկնանց» - ասում է Լիլիկը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Երգչախմբի գաղափարը ծնվել է Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի մոտ։ Մարինա Վարդանյանի խոսքով՝ նպատակն ի սկզբանե եղել է ստեղծել մի տարածք, որտեղ երաժշտությունը ոչ միայն կատարում է, այլ փոխանակում։

 

«Բոլորին անհատապես գիտենք, ձայներն էլ ճանաչում ենք», - ասում է Մարինան։

Մարինա Վարդանյանը Մարինա Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Շեշտում է՝ «սիրողական» բառը անփույթ մոտեցում չի ենթադրում։ «Այստեղ հավեսն ավելի շատ է, մարդիկ ավելի շատ են վայելում երգելը», - խոստովանում է Մարինա Վարդանյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Դասը վերջանում է։ Նոտաները հավաքվում են։ Մեկը շտապում է, մեկին թոռնիկն է սպասում, մեկը դեռ սուրճի խոստումով է մնում։ Կյանքը վերադառնում է իր սովորական ռիթմին։

Լուսանկարը` Մեդիամաքս

Բայց կա մի տարբերություն․ տանը երգել չի լինում, այստեղ՝ կարելի է։ Եվ երբ շաբաթը մեկ մարդիկ գալիս են պարզապես երգելու, սա այլեւս փորձ չէ։ Սա մի տարածք է, որտեղ ձայնը չի ամաչում, չի լռում։

 

«55+ սիրողական երգչախմբի» համերգը տեղի կունենա դեկտեմբերի 27-ին, ժամը 12։00-ին ԼՈՖԹ-ում։

 

Աստղիկ Հովհաննեսով

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

 

 

 

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին