Winter Festival -46°C․ Ամասիայի փառատոնն ու ՏԱԽ-ի աշխատանքը Շիրակում - Mediamax.am

exclusive
4320 դիտում

Winter Festival -46°C․ Ամասիայի փառատոնն ու ՏԱԽ-ի աշխատանքը Շիրակում


Լուսանկարը` Մեդիամաքս

Հուսիկ Սարգսյանը
Հուսիկ Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հարություն Հարությունյանը
Հարություն Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սիսիան Պօղոսեանը
Սիսիան Պօղոսեանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Փետրվարի 24-ին Շիրակի հյուսիսում՝ Ամասիայում, թեեւ եղանակը տաք էր, բայց կատարյալ -46°C ձմեռային փառատոնը երկրորդ անգամ անցկացնելու համար։

 

Winter Festival -46°C-ն իրականացրել է «Հյուսիսային ուղի» տեղական ակտիվ խումբը (ՏԱԽ)՝ LEAD4Shirak ծրագրի եւ ՀՀ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։

 

Փառատոնի մասնակիցներից ոմանց Շիրակի ձյունածածկ լեռներ հասնելու հարցում օգնել էին կազմակերպիչները՝ Երեւանից Ամասիա եւ հետադարձ անվճար ավտոբուսներ տրամադրելով։ Ձմեռային մարզաձեւերի եւ զվարճանքների սիրահարները փառատոնի ընթացքում սահել են սնոուբորդով, դահուկներով, սահնակներով, ձյունագնացներով, լեռնադահուկով, օգտվել ձմեռային մյուս զվարճանքներից ու խաղերից։ Տարածքում տեղադրված տնակներում էլ տեղացիները ներկայացրել են համեղ սնունդ, խմիչքներ եւ ձեռագործ իրեր։

 

«Հյուսիսային ուղի» տեղական ակտիվ խմբի (ՏԱԽ) մենեջեր Հարություն Հարությունյանն ասել է, որ -46°C-ը մեծ ներդրում է Շիրակի հյուսիսում զբոսաշրջության զարգացման հարցում եւ կարող է այցեքարտ դառնալ ինչպես մարզի, այնպես էլ՝ ամբողջ Հայաստանի համար։

Հարություն Հարությունյանը Հարություն Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«-46°C-ը իր ձեւով առաջինն է Շիրակի մարզում, բայց հիմքում տեղական փոքր միջոցառումներն են՝ Աշոցքի ձմեռ, Ամասիայի ձմեռ, Շիրակի ձմեռ, որոնք եւս հետաքրքիր էին, բայց իրենց ձեւով ձմեռային մարզաձեւերի մրցումներ էին։ -46°C-ով ձեւաչափը փոխվել է, մարդկանց հրավիրում ենք լավ ժամանակ անցկացնելու, ձմեռային զվարճանքներից օգտվելու։ Փորձում ենք համագործակցային մթնոլորտ ստեղծել եւ կարծես հաջողում ենք, երբ առաջին անգամ էինք փառատոնը կազմակերպում, համագործակցության խնդիր ունեինք, հիմա այդպես չէ»,- ասել է նա։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հարություն Հարությունյանը նշել է, որ ձմեռային փառատոնը չէր լինի, եթե չլիներ «Հյուսիսային ուղի» ՏԱԽ-ը։

 

«Այս խմբերի գործունեության ձեւաչափը տարբեր ներկայացուցիչների միավորումն է՝ պետական, մասնավոր բիզնես, քաղհասարակություն, տարածաշրջանի զարգացման սեփական ուղին մշակելու եւ ընդհանուր նախագծեր իրականացնելու համար։ Մեր ուղին գալիս է սրան, արդեն երկրորդ տարին այս փառատոնն ենք կազմակերպում, փորձում ենք մասնագիտանալ եւ հետագայում էլ ավելի լավ ներկայանալ։ ՏԱԽ-ը զբոսաշրջային կարեւոր փորձառության հիմք է դնում, այն փորձում է լինել տարածաշրջանի զբոսաշրջային պոտենցիալը մեծացնող կառույց»,- Մեդիամաքսին ասել է «Հյուսիսային ուղի» տեղական ակտիվ խմբի մենեջերը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Շիրակի մարզում այժմ գործում է երեք ՏԱԽ ՝ «Արագած հովիտ», «Կենտրոնական Շիրակ» եւ «Հյուսիսային ուղի», յուրաքանչյուրն ունի իր բնակավայրերի համար կազմած ռազմավարություն։

 

LEAD4Shirak ծրագրի ղեկավար Հուսիկ Սարգսյանն էլ նշել է, որ -46°C ձմեռային փառատոնի հիմնական նպատակը տարածքների ճանաչելիությունը բարձրացնելն ու ընդհանուր արժեքներ ձեւավորելն է, որ համայնքում ապրողներն իրենց նույնականացնեն այդ արժեքների հետ։

Հուսիկ Սարգսյանը Հուսիկ Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այս տարի տեղացի շատ կամավորներ են միացել մեզ։ Նախորդ տարի, երբ փառատոնն առաջին անգամ անցկացրեցինք, մեր կողքին 4-5 կամավոր էր, այս տարի նրանց թիվը հասնում է 30-ի։ Մոտ տասը օր է՝ տեղացի կամավորները միացել են փառատոնի կազմակերպիչներին եւ օգնում են տարբեր աշխատանքներում»,- ասել է նա։

 

Խոսելով LEAD4Shirak ծրագրի մասին՝ Հուսիկ Սարգսյանն ասել է, որ այն ֆինանսավորվում է Եվրամիության եւ Ավստրիայի զարգացման գործակալության կողմից։ Նա նշել է, որ *LEADER-ը Եվրոպական միության մոտեցումն է՝ գյուղական տարածքները զարգացնելու համար:

 

«Եվրոպայում այն օրենքի ուժ ունեցող մոտեցում է, Հայաստանում դեռ պիլոտային փուլում է, կավարտվի 2025 թվականին եւ կներկայացնենք կառավարությանը՝ հետագա որոշումների համար։ Եթե գյուղերը զարգացնելու այս մոտեցումը ընդունելի, հետաքրքիր լինի, ապա հնարավոր է, որ Հայաստանը որդեգրի կամ ադապտացնի այն։ Այս մոտեցման հիմնական իմաստը գործընկերության հարթակ՝ տեղական ակտիվ խումբ (ՏԱԽ), ստեղծելն է, որը բաղկացած կլինի տեղական ինքնակառավարման մարմինների, տեղական բիզնեսի եւ քաղհասարակության անդամներից։ Այսպիսով, ստեղծվում է միջավայր, որտեղ ՏԻՄ ներկայացուցիչները, բիզնեսն ու քաղհասարակությունը միասին կարողանում են որոշել իրենց տարածքի զարգացման ուղղությունները։ Զբոսաշրջությունն այդ ուղղություններից մեկն է»,- ասել է Հուսիկ Սարգսյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Նա նշել է, որ Ամասիայում ձմեռային տուրիզմը զարգանում է մեծ թափով եւ սա ապացույց է, որ Հայաստանի տարբեր համայնքներում գյուղական տուրիզմի զարգացման մեծ հնարավորություն կա։

 

«Նախորդ տարի -46°C ձմեռային փառատոնը կազմակերպել էինք մեր միջոցներով, ուրախալի է, որ այս տարի մեզ նկատեցին պետական իշխանություններն ու Տուրիզմի կոմիտեն աջակցեց փառատոնի ֆինանսավորման հարցում։ Մեզ համար սա մեծ առաջընթաց է, պետական աջակցությունը կարող է նպաստել -46°C-ի կայունությանը։ Պետական աջակցությունը հույս է տալիս, որ փառատոնը կշարունակի ապրել։ Պետք է ամեն ինչ անենք, որ -46°C-ը դառնա ամենամյա։ Այն գրանցելու ենք, բրենդավորենք եւ դարձնենք տեղական ակտիվ խմբերից մեկի բիզնեսը, որ փառատոնը կարողանա հոգալ սեփական ծախսերը»,- ասել LEAD4Shirak ծրագրի ղեկավար Հուսիկ Սարգսյանը։

Սիսիան Պօղոսեանը Սիսիան Պօղոսեանը

Լուսանկարը` Մեդիամաքս

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանն էլ նշել է, որ -46°C-ը դեռեւս միակ ձմեռային փառատոնն է, որին աջակցում է կոմիտեն եւ այն կարեւոր է Հայաստանը որպես չորս եղանակի զբոսաշրջային ուղղություն դիրքավորելու համար։

 

«Զբոսաշրջության կոմիտեն ամեն տարի անցկացնում է բաց մրցույթ եւ փորձում աջակցել տարբեր փառատոնների իրականացմանը։ Նախորդ տարի աջակցություն ենք տրամադրել 16 փառատոնի, -46°C ձմեռային փառատոնն այս տարի առաջինն է։ Բացի ֆինանսավորումից՝ մեր թիմը նաեւ օգնում է իրազեկման աշխատանքներում, որ ավելի մեծ թվով մարդիկ տեղեկանան եւ մասնակցեն։ Այս փառատոնը կարեւոր է ոչ միայն օտարերկրյա զբոսաշրջիկների՝ Հայաստան այցելելու, այլ նաեւ ներքին զբոսաշրջության համար։ Ինքս էլ Ամասիայում առաջին անգամ եմ։ Նման փառատոնները եւս մեկ պատճառ են մեր երկիրը բացահայտելու, Հայաստանի քաղաքներով ու մարզերով հետաքրքրվելու համար»,- ասել է Սիսիան Պօղոսեանը։

 

*ԵՄ LEADER մեթոդաբանությունն իրականացվում է տեղական ակտիվ խմբերի ՝ՏԱԽ-երի միջոցով, որոնք, առաջնորդվելով գործընկերության եւ նորարարության մոդելով, համախմբում են տեղական իշխանությունների, տեղական բիզնեսների եւ տեղական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ ապահովելու շոշափելի արդյունքներ եւ նպաստելու տեղական զարգացմանը։ Շիրակի մարզում ԵՄ LEADER մեթոդաբանությունը իրականացնում է Lead4Shirak ծրագիրը Եվրոպական միության եւ Ավստրիական զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ:

 

Անի Խչոյան

 

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին