Արցախցիները շարունակում են ժամանել Հայաստան - Mediamax.am

exclusive
3422 դիտում

Արցախցիները շարունակում են ժամանել Հայաստան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Արցախի մեր հայրենակիցները շարունակում են ժամանել Հայաստան։ Մարդկանց մեծ հոսքի բերումով Հակարի կամրջի մոտ մեծ հերթեր են կուտակվել։ Հայաստան տեղափոխվող արցախցիների փոխանցմամբ, հերթերը տեւում են մինչեւ 3 ժամ։

 

Արցախում շարունակում է լուրջ խնդիր լինել վառելիքի սղությունն ու մեքենաների բացակայությունը։ Այսօր առավոտյան Հայաստանից ավտոբուսներ են մեկնել՝ արցախցիներին տարհանելու նպատակով։

Լուսանկարը` Մեդիամաքս

Մինչ այժմ ադրբեջանցիների կողմից տեղահանման խոչընդոտների մասին դեպքեր հայտնի չեն։ Մարդիկ ասում են, որ ստուգում են մեքենաները, երբեմն մի քանի հարց տալիս ու թույլ տալիս անցնել։

Լուսանկարը` Մեդիամաքս

Կոռնիձորում տեղակայված հումանիտար կայանում քաղաքացիներին դիմավորում են Կարմիր Խաչի աշխատակիցները, տրամադրում սնունդ, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ բժշկական օգնություն։ Սոցիալական աշխատողների կողմից լրացվում են քաղաքացու կարիքները, որոնք հասանելի են պատասխանատու մարմինների համար։

Լուսանկարը` Մեդիամաքս

Գրանցումներից հետո քաղաքացիներն ուղեւորվում են Գորիս, որտեղ լուծվում է կացարանի խնդիրը, եթե այն առկա է։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հակարի կամրջի մոտ են Եվրամիության քաղաքացիական առաքելության ներկայացուցիչները, նրանք դիտարկում են իրավիճակը։

 

Սեպտեմբերի 24-ին Մեդիամաքսի հետ զրույցում Ստեփանակերտի բնակիչ Տաթեւիկ Խաչատրյանը նշել է, որ բնակչության ճնշող մեծամասնությունը ստիպված լքելու է Արցախը:

Լուսանկարը` Մեդիամաքս

«2020 թվականից հետո մենք գիտակցված վերադարձանք Արցախ, այդ ժամանակ մենք ընտրություն ունեինք։ Հասկանալով, որ մի օր կարող է շատ վատ լինել, մենք եկանք այն հույսով, որ գուցե Հայաստանը հզորանա ու մենք կարողանանք շարունակել ապրել մեր հայրենիքում։ Սակայն այսօր մենք այլեւս ընտրություն չունենք, սա միայն ընտրության իմիտացիա է, որով Ադրբեջանը հիմարացնում է միջազգային հանրությանը»,- ասել է նա։

Լուսանկարը` Մեդիամաքս

Վերջին օրերին Արցախի բնակիչները Ադրբեջանի կառավարությունից ստանում են ռուսերեն եւ հայերեն SMS հաղորդագրություններ հետեւյալ բովանդակությամբ. «Ճիշտ ընտրությունը Ձեզ համար ադրբեջանական համայնքին վերաինտեգրվելն է»։

 

Տաթեւիկ Խաչատրյանի խոսքով՝ կմնան միայն շատ փոքր թվով մարդիկ, որոնք կգերադասեն մեռնել իրենց հայրենիքում, քան բռնել օտարության եւ անորոշության ճանապարհը։

 

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյան (Կոռնիձոր)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին