Վերամիավորման երազանքը եւ Կորեայի եղբայրասպան պատերազմի հիշողությունը - Mediamax.am

exclusive
5003 դիտում

Վերամիավորման երազանքը եւ Կորեայի եղբայրասպան պատերազմի հիշողությունը


Լուսանկարը` Mediamax

Կորեական պատերազմի հիշատակի թանգարան Սեուլում
Կորեական պատերազմի հիշատակի թանգարան Սեուլում

Լուսանկարը` Մեդիամաքս

Կորեական պատերազմի հիշատակի թանգարան Սեուլում
Կորեական պատերազմի հիշատակի թանգարան Սեուլում

Լուսանկարը` Մեդիամաքս

Դորասանի դիտակետ
Դորասանի դիտակետ

Լուսանկարը` KOCIS

Դասեոնգ-դոնգ եւ Կիջոնգ-դոնգ գյուղերում կանգնեցված դրոշները
Դասեոնգ-դոնգ եւ Կիջոնգ-դոնգ գյուղերում կանգնեցված դրոշները

Լուսանկարը` Մեդիամաքս

Քեսոն քաղաքը Դորասանի դիտակետից
Քեսոն քաղաքը Դորասանի դիտակետից

Լուսանկարը` Մեդիամաքս

Սպիտակ էլեկտրաաշտարակը պատկանում է Հարավային Կորեային, սեւը՝ Հյուսիսային Կորեային
Սպիտակ էլեկտրաաշտարակը պատկանում է Հարավային Կորեային, սեւը՝ Հյուսիսային Կորեային

Լուսանկարը` Մեդիամաքս

Երրորդ թունելի ինֆորմացիոն վահանակ
Երրորդ թունելի ինֆորմացիոն վահանակ

Լուսանկարը` Մեդիամաքս

Վերամիավորմանը նվիրված հուշարձան
Վերամիավորմանը նվիրված հուշարձան

Լուսանկարը` Մեդիամաքս

Պատերազմի վետերան Ռյու Սեունգ-սոկը
Պատերազմի վետերան Ռյու Սեունգ-սոկը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կորեայի Ազգային դիվանագիտական ակադեմիայի ավագ պրոֆեսոր Չոյի Վու-սոնը
Կորեայի Ազգային դիվանագիտական ակադեմիայի ավագ պրոֆեսոր Չոյի Վու-սոնը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տեսարան DMZ-ից դեպի Հարավային Կորեա
Տեսարան DMZ-ից դեպի Հարավային Կորեա

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Եղբայրների արձանը
Եղբայրների արձանը

Լուսանկարը` The War Memorial of Korea

«Արարում» հուշարձանը
«Արարում» հուշարձանը

Լուսանկարը` Mediamax եւ alonetog3ther.wordpress.com

«Կաթիլ» արտ-ինստալյացիան
«Կաթիլ» արտ-ինստալյացիան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


38-րդ զուգահեռականը ժողովուրդների մեծ մասի համար պարզապես աշխարհագրական տերմին է, իսկ կորեացիների համար այն դարձավ բաժանման գիծ, որը սկզբում սահմանեցին գերտերությունները, իսկ հետո կարծրացրեց պատերազմը: Հարավային Կորեան եւ Հյուսիսային Կորեան գրեթե 80 տարի է առանձին պետություններ են՝ հազարամյակների համատեղ պատմությամբ միեւնույն ազգով, բայց միանգամայն տարբեր հասարակարգերով: Թեեւ այս երկու աշխարհների միջեւ ճեղքվածքը տարիների հետ լայնանում է, կորեացիների սրտում շարունակում է ապրել վերամիավորման երազանքը:

 

38-րդ զուգահեռականի երկու կողմերում

 

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաղթող գերտերությունները որոշում են իրենց հովանու տակ առնել 1910-1945 թվականներին Ճապոնիայի կողմից գաղութացված Կորեան: ԱՄՆ-ն եւ ԽՍՀՄ-ն Կորեան ժամանակավորապես բաժանում են երկու մասի՝ որպես բաժանարար գիծ ընտրելով 38-րդ զուգահեռականը: Թեեւ 1945 թվականի Մոսկվայի կոնֆերանսով որոշում էր ընդունվել մինչեւ Կորեայի անկախության հռչակումը հաստատել 5 տարվա հոգաբարձություն 4 ուժերի կողմից՝ Միացյալ Նահանգներ, Խորհրդային Միության, Միացյալ Թագավորության եւ Չինաստան, այս գաղափարը միանշանակ չի ընդունվում կորեացիների կողմից: Ինչպես տեղական ընդվզումների, այնպես էլ սրվող Սառը պատերազմի պատճառով գերտերություններն այդպես էլ համաձայնության չեն գալիս: Համատեղ ընտրությունների իրականացումը եւս տապալվում է, քանի որ ո´չ ԱՄՆ-ն, ո´չ ԽՍՀՄ-ն չէին ցանկանում կորցնել վերահսկողությունը թերակղզու՝ համապատասխանաբար հարավային եւ հյուսիսային հատվածների նկատմամբ: Այդպես, 1948 թվականին Կորեական թերակղզում հռչակվում են 2 առանձին պետություններ՝ Կորեայի Հանրապետությունը (Հարավային Կորեա) եւ Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունը (Հյուսիսային Կորեա):

Կորեական պատերազմի հիշատակի թանգարան Սեուլում Կորեական պատերազմի հիշատակի թանգարան Սեուլում

Լուսանկարը` Մեդիամաքս

1948 թվականից ի վեր, Կորեաների սահմանի երկայնքով շարունակաբար զինված բախումներ էին տեղի ունենում, քանի որ կողմերից յուրաքանչյուրը ձգտում էր վերահսկողություն սահմանել ամբողջ թերակղզու վրա: 1950 թվականի հունիսին սովետական զենքով զինված հյուսիսկորեական բանակը ներխուժում է Հարավային Կորեա՝ սկիզբ դնելով Կորեական պատերազմին:

 

Հարավային Կորեային աջակցելու են գալիս ԱՄՆ-ի եւ ՄԱԿ-ի զորքերը, որոնք հաջողությամբ ետ են մղում հյուսիսկորեական բանակն ու առաջ շարժվում 38-րդ զուգահեռականից դեպի հյուսիս: Կապիտալիզմի հետագա տարածումը խոչընդոտելու համար պատերազմին միջամտում է կոմունիստական Չինաստանը եւ ետ մղում ՄԱԿ-ի ու Հարավային Կորեայի միացյալ ուժերը կրկին մինչեւ 38-րդ զուգահեռական:

Կորեական պատերազմի հիշատակի թանգարան Սեուլում Կորեական պատերազմի հիշատակի թանգարան Սեուլում

Լուսանկարը` Մեդիամաքս

Կորեական պատերազմն ավարտվում է 1953 թվականի հուլիսին կնքված հրադադարի համաձայնագրով, որը հաստատում է սահմանի ողջ երկայնքով ձգվող ապառազմականացված գոտին: Մինչ օրս երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագիր չի կնքվել, իսկ բանակցությունները չեն տվել առարկայական արդյունքներ: Կոնֆլիկտը սառեցված վիճակում է՝ ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող սահմանային լարումներով, իսկ միեւնույն ժողովուրդը շարունակում է կիսված մնալ երկու տարբեր իրականություններում:

 

Հյուսիսային Կորեան՝ Դորասանի դիտակետից

 

«Բաժանման ավարտ, միավորման սկիզբ». այս տողերը գրված էին ապառազմականացված գոտու ճանապարհին գտնվող մի ռազմական շինության վրա: Ճանապարհը տանում էր դեպի Դորասանի դիտակետ, որտեղից հեռադիտակներով հնարավոր է տեսնել Հյուսիսային Կորեայի տարածքը:

Դորասանի դիտակետ Դորասանի դիտակետ

Լուսանկարը` KOCIS

Ապառազմականացված գոտու երկարությունը 250 կմ է, իսկ լայնությունը՝ 4 կմ: Ըստ համաձայնագրի՝ այս տարածքում երկու կողմերը կարող են ունենալ մեկական բնակատեղի: Հարավային Կորեայի պարագայում դա Դասեոնգ-դոնգ (անգլ.՝ Daeseong-dong) գյուղն է, իսկ հյուսիսկորեական կողմում՝ Կիջոնգ-դոնգը (անգլ.՝ Kijong-dong): Վերջինս Հյուսիսային Կորեայում անվանում են խաղաղության գյուղ, մինչդեռ Հարավային Կորեայում այն կոչում են քարոզչական: Այս անունը Կիջոնգ-դոնգը ստացել է մի քանի պատճառներով: Նախ՝ հարավ-կորեական կողմի դիտարկումները ցույց են տվել, որ գյուղը կեղծ է՝ գեղեցիկ տներն ընդամենը ֆասադ են ներկայացնում: Բացի այդ, գյուղում երկար ժամանակ տեղադրված էին բարձրախոսներ, որոնցով քարոզչություն էր հնչում: Դրան ի պատասխան, հարավկորեական կողմն էլ K-pop երաժշտություն է հնչեցրել: Այս քարոզչական աղմուկը դադարեցվել է 2018 թվականին՝ երկու երկրների ղեկավարների հանդիպմանն ընդառաջ:

Դասեոնգ-դոնգ եւ Կիջոնգ-դոնգ գյուղերում կանգնեցված դրոշները Դասեոնգ-դոնգ եւ Կիջոնգ-դոնգ գյուղերում կանգնեցված դրոշները

Լուսանկարը` Մեդիամաքս

Դիտակետից անզեն աչքով երեւում են այս երկու գյուղերում կանգնեցված դրոշները՝ բարձր աշտարակների վրա: Առաջինն իր դրոշը բարձրացրել է Հարավային Կորեան 1980 թվականին՝ տեղադրելով 99 մետր բարձրությամբ աշտարակ: Շուտով Հյուսիսային Կորեան կանգնեցրել է ավելի բարձր աշտարակ՝ 159 մետր բարձրությամբ՝ երկար տարիներ մնալով աշխարհում առաջատարը:

 

Դիտակետից երեւում է նաեւ Քեսոն (անգլ.՝ Kaesong) քաղաքը, որը 10-14-րդ դարերում եղել է Կորեայի մայրաքաղաքը: 2004 թվականին երկու կողմերի համաձայնությամբ եւ Հարավային Կորեայի ներդրումով բացվել էր արդյունաբերական համալիր, որտեղ հյուսիսի եւ հարավի կորեացիներն աշխատում էին հարավկորեական ընկերությունների արտադրամասերում:

Քեսոն քաղաքը Դորասանի դիտակետից Քեսոն քաղաքը Դորասանի դիտակետից

Լուսանկարը` Մեդիամաքս

Համալիրի գործունեությունը, սակայն, կասեցվել է 12 տարի գործելուց հետո՝ 2016 թվականին, Հարավային Կորեայի կառավարության կողմից: Վերջինս նպատակ ուներ ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի կառավարության վրա՝ ստիպելով դադարեցնել միջուկային փորձարկումները, քանի որ համալիրի գործունեությունը Հյուսիսային Կորեայի տնտեսության համար խթանող միջոց էր:

 

Հարձակման թունելները՝ տուրիստական գրավչություն

 

1960-1980-ական թվականներին Հյուսիսային Կորեան մի շարք թունելներ է փորել ապառազմականացված գոտու երկայնքով՝ Հարավային Կորեա անակնկալ ներխուժման նպատակով: Մինչ օրս հարավկորեական կողմը հայտնաբերել է 4 թունել, սակայն ենթադրվում է, որ դրանց թիվն ավելի շատ է:

 

1974 թվականին ապառազմականացված գոտու մի հատվածում Հարավային Կորեայի զինվորները գետնից բարձրացող գոլորշի են նկատել եւ սկսել ուսումնասիրել տեղանքը: Այդ ժամանակ հակառակ կողմը կրակ է բացել նրանց ուղղությամբ, պատասխան կրակից հետո տեղանքում որոնումները շարունակվել են եւ հայտնաբերվել է առաջին թունելը: Այն գտնվում է գետնից 45 մետր խորության վրա, ունի 1,2 մետր բարձրություն եւ մոտ մեկ մետր լայնություն, իսկ ընդհանուր երկարությունը 3500 մետր է:

Սպիտակ էլեկտրաաշտարակը պատկանում է Հարավային Կորեային, սեւը՝ Հյուսիսային Կորեային Սպիտակ էլեկտրաաշտարակը պատկանում է Հարավային Կորեային, սեւը՝ Հյուսիսային Կորեային

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեկ տարի անց հայտնաբերվել է երկրորդ թունելը, որը մոտ 2 անգամ նախորդից ավելի լայն է: 1978-ին Հյուսիսային Կորեայից փախստականը հայտնում է երրորդ թունելի մասին, իսկ 1990-ին հայտնաբերվում է 4-րդ թունելը:

 

Ըստ Հյուսիսային Կորեայի՝ այս թունելները նախատեսված են ածխի արդյունահանման համար, սակայն տեղանքում ածուխ չի հայտնաբերվել: 

Երրորդ թունելի ինֆորմացիոն վահանակ Երրորդ թունելի ինֆորմացիոն վահանակ

Լուսանկարը` Մեդիամաքս

Բացի առաջինից, մյուս բոլոր թունելներն այսօր տուրիստական նշանակություն են ստացել: Զբոսաշրջիկները, հագնելով պաշտպանիչ սաղավարտներ, կարող են անցնել թունելով: Իհարկե, որոշակի հեռավորությունից հետո Հարավկորեական կողմը բետոնե պատնեշներ է տեղադրել՝ հակառակ կողմի հնարավոր ներխուժումը բացառելու համար:

 

Վերամիավորման երազանքը

 

Վերամիավորումը երազանք է շատ կորեացիների համար: Դրա գեղեցիկ խորհրդանիշերից է 3-րդ թունելին կից գտնվող արձանը, որը ներկայացնում է 2 Կորեաները մեկ ամբողջություն դարձնել ձգտող մարդկանց:

Վերամիավորմանը նվիրված հուշարձան Վերամիավորմանը նվիրված հուշարձան

Լուսանկարը` Մեդիամաքս

Կորեական պատերազմի 92-ամյա վետերան Ռյու Սեունգ-սոկի համար եւս երկու Կորեաների վերամիավորումը տեսնելը մեծ երազանք է: Նա 17 տարեկան էր, երբ պատերազմի բերումով կամավորագրվեց Հարավային Կորեայի բանակում:

 

«Պատերազմ չպետք է լինի, դա ողբերգություն է: Շատ մեծ է մտածողության տարբերությունը կորեական պատերազմը տեսած եւ չտեսած մարդկանց միջեւ: 1945 թվականից հետո, երբ Կորեան ազատագրվեց ճապոնական լծից, արդեն 5 տարի անց սկսվեց Կորեական պատերազմը: Այդ 5 տարիների ընթացքում Հյուսիսային Կորեան պատերազմի էր պատրաստվում, մինչդեռ Հարավային Կորեան ջանք էր գործադրում խաղաղության եւ ժողովրդավարության հաստատման ուղղությամբ: Դա էր պատճառը, որ պատերազմի մեկնարկին մենք չկարողացանք ետ մղել Հյուսիսային Կորեայի հարձակումը: Նորից ուզում եմ ընդգծել, որ պատերազմներ չպետք է լինեն, դրանք ոչ մի առավելություն չեն տալիս, միայն բացասական հետեւանքներ ունեն: Վաղուց եմ երազում երկու Կորեաների վերամիավորման մասին, եւ հույս ունեմ, որ կենդանությանս օրոք կկարողանամ տեսնել դա: Միեւնույն ժամանակ հասկանում եմ, որ դա հեշտ խնդիր չէ: Կարծում եմ, որ Հյուսիսային Կորեան այնպիսի երկիր է, որի հետ հնարավոր չէ երկխոսել, ուստի այս հարցը միանգամից լուծել չի ստացվի: Դրան հասնելու համար մենք պետք է դուրս մղենք անձնական շահն ու մեր կյանքը նվիրենք վերամիավորման գործին»,- ասում է վետերանը:

Պատերազմի վետերան Ռյու Սեունգ-սոկը Պատերազմի վետերան Ռյու Սեունգ-սոկը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նրա համոզմամբ՝ կորեացի ժողովրդի համար լավագույն լուծումն այն կլինի, որ Հյուսիսային Կորեան հրաժարվի ատոմային զենքի փորձարկումներից: Իր հերթին, Հարավային Կորեան եւս պետք է կարողանա գնալ զիջումների եւ պատրաստ լինի տնտեսական աջակցություն ցուցաբերել:

 

Վերամիավորումը սարերի հետեւում է

 

Կորեայի Ազգային դիվանագիտական ակադեմիայի ավագ պրոֆեսոր Չոյի Վու-սոնի խոսքով՝ Հարավային Կորեան ձգտում է հավասարակշռություն պահպանել ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ: Մի կողմից Կորեական թերակղզում խաղաղության համար պետք է պահպանել ռազմական հավասարակշռություն, ուստի անհրաժեշտ են դաշնակցային հարաբերություններ ԱՄՆ-ի հետ, իսկ մյուս կողմից Չինաստանի հետ լավ հարաբերություններն անխուսափելի են ինչպես տնտեսական, այնպես էլ միջկորեական հարաբերությունների բարելավման առումով:

 

«Մենք չենք կարող ընտրել Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ: Կորեան ամրապնդելու է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, սակայն միեւնույն ժամանակ կարեւորում է Չինաստանի հետ համագործակցությունը: Այդուհանդերձ, թե´ Չինաստանը, թե´ ԱՄՆ-ն պայքարում են աշխարհում առաջատար դիրքի համար, ուստի նրանց միջեւ հարաբերությունների լարումն անխուսափելի է»,- նշում է նա:

Կորեայի Ազգային դիվանագիտական ակադեմիայի ավագ պրոֆեսոր Չոյի Վու-սոնը Կորեայի Ազգային դիվանագիտական ակադեմիայի ավագ պրոֆեսոր Չոյի Վու-սոնը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ըստ դիվանագետի՝ այժմ շատ քիչ հավանական է միջկորեական հարաբերությունները լուծել երկխոսության ճանապարհով: Դրա համար էլ Հարավային Կորեան ստիպված էր ընտրել ԱՄՆ-ի հետ դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ճանապարհը, եւ դա արտացոլվել է իրենց պաշտպանական համակարգի զարգացման ծրագրերում: 

Տեսարան DMZ-ից դեպի Հարավային Կորեա Տեսարան DMZ-ից դեպի Հարավային Կորեա

Լուսանկարը` Մեդիամաքս

«Չեմ կարծում, թե Հյուսիսային Կորեան կհրաժարվի միջուկային զենքի փորձարկումներից, որովհետեւ դա իրենց ռեժիմի կենսունակության հիմքն է: Ապամիջուկայնացման համար բանակցությունները դեռեւս արդյունք չեն տվել, եւ հարաբերությունների բարելավման մեջ ջանքերն ընդհատվել են: Իհարկե, մեր վերջնական նպատակը վերամիավորումն է, սակայն մեր ժամանակներում դա շատ դժվար ճանապարհ է»,- նշել է նա:  

 

Հիշողությունը՝ ցավ եւ ուժ

 

«Եթե ուզում եք խաղաղություն, ապա հիշեք պատերազմը». այս տողերը փորագրված են Սեուլի Կորեական Պատերազմի հիշատակի թանգարանի Խաղաղության հրապարակի հատակին:

 

Համալիրի աջ եւ ձախ կողմերում ձգվում են ընդարձակ սրահներ, որտեղ տեղադրված են 204 հուշարձաններ՝ յուրաքանչուրի վրա փորագրված 1500 անուն ինչպես կորեական բանակի, այնպես էլ ՄԱԿ-ի զորքի զոհերի: Սրահները միտումնավոր բաց են կառուցված այնպես, որ արեւի լույսը, հանդիպելով հուշարձաններին, ստվեր առաջացնի՝ այդպիսով խորհրդանշելով լույսի եւ ստվերի ներդաշնակությունը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Հուշահամալիրի բակում է գտնվում կորեական պատերազմը խորհրդանշող Եղբայրների արձանը, որը կառուցվել է իրական պատմության հիմքով: Այն ներկայացնում է երկու եղբայրների հանդիպումը պատերազմի դաշտում, երբ նրանք կռվում էին հակառակ բանակների համար:

 

Քանդակը պատկերում է հաշտեցումը, սերը եւ ներումը եղբայրների կերպարում, որոնք միմյանց գրկել են ինչպես մեկ ամբողջություն: Միեւնույն ժամանակ, այն ներկայացնում է Կորեական պատերազմի բնույթը՝ եղբայրասպան ողբերգություն:

Եղբայրների արձանը Եղբայրների արձանը

Լուսանկարը` The War Memorial of Korea

Համալիրի հիշատակի սրահի վերջնամասում խորհրդավոր հուշարձան կա, որ կոչվում է «Արարում»: Այն պատկերում է ջրի՝ որպես կյանքի աղբյուր, եւ արեւի՝ որպես էներգիայի միավորումը, որով արարվում է նոր կյանք կորեական թերակղզին խորհրդանշող կիսաշրջանի վրա:

 

Հուշարձանն ավելի խորհրդավոր տեսք է ստանում մեկ ստվար շողով առաստաղից իջնող լույսի շնորհիվ, որը բնական եւ արհեստական լույսերի համադրում է:

«Արարում» հուշարձանը «Արարում» հուշարձանը

Լուսանկարը` Mediamax եւ alonetog3ther.wordpress.com

«Կաթիլ» արտ-ինստալացիան եւս նվիրված է պատերազմի զոհերին: Այն պատրաստված է զինվորների՝ 1300-ից ավելի նույնականացման նշաններից (անգլ՝ Dog tag).

 

Աշխատանքի հեղինակ Դոգ Մեն Կիմի մոտ այս գաղափարը ծագել է «Պատերազմի նամակներ» գիրքն ընթերցելիս, որը աշխարհի տարբեր պատերազմների ժամանակ զինվորների կողմից իրենց հարազատներին ուղարկված նամակների ժողովածու է:

 

Հեղինակի խոսքով՝ նրան այդ նամակները շատ են հուզել, եւ ցանկացել է ինչ-որ կերպ հարգանք մատուցել այդ զինվորներին: Կորեայի պաշտպանության նախարարության օգնությամբ նա հավաքել է զինվորների մասին տեղեկատվություն եւ դրանք զետեղել 1300 նույնականացման նշանի վրա՝ ավելացնելով նաեւ մի քանի անանուն նշան՝ անհետ կորածների հիշատակի համար:

«Կաթիլ» արտ-ինստալյացիան «Կաթիլ» արտ-ինստալյացիան

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբ արտ-ինստալյացիան սկսվում է, հնչում է Կորեական պատերազմի պատմությունը եւ պրոյեկտորի միջոցով ցուցադրվում են կադրեր պատերազմից: Երբ պատմությունն ավարտվում է, արցունք է կաթում յուրաքանչյուր կորսված կյանքի համար, իսկ հետո ամբողջ հատակը ծածկվում է նույնականացման նշաններով, որոնց վրա բացվում են ծաղիկներ:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մենք երբեք չենք մոռանում. սա մեր թուլությունն է, բայց միեւնույն ժամանակ նաեւ ուժը: Սրտում միշտ պահում ենք ցավը, որը թեեւ մեզ թուլացնում է, բայց եւ այդ հիշողությունը ստիպում է անել հնարավոր ամեն բան, որ կատարվածը երբեք չկրկնվի»,- Մեդիամաքսի լրագրողին է ասել իր կորեացի ընկերը պատերազմի հիշատակի համալիրում:

 

Գայանե Ենոքյան (Սեուլ-Երեւան)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին