Լուսինեի թղթե տիկնիկները փորձում են մեղմել որդու կորստի ցավը - Mediamax.am

exclusive
3036 դիտում

Լուսինեի թղթե տիկնիկները փորձում են մեղմել որդու կորստի ցավը


Լուսինե Հակոբյանը
Լուսինե Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Գունավոր հագուստներով, երկար զարդերով ու զամբյուղներով աֆրիկուհիները Լուսինե Հակոբյանի տան ժամանակավոր հյուրերն են. մեկը գնում է, մյուսը՝ գալիս։

Լուսանկարը` Մեդիամաքս

Մոտ 4 տարի առաջ՝ ամուսնու մահից հետո, մասնագիտությամբ բժիշկ Լուսինեն որոշեց իր ձեռքերով գեղեցիկը ստեղծել։ Մինչ այդ էլ դիզայնով էր զբաղվում, կոլաժներ պատրաստում, բայց այդ պահին նոր բան էր որոնում։ Թղթի թափոններից տիկնիկները նրա փնտրածն էին։

 

Աշխատանքային նյութը թերթն է. այլ տեսակի թղթերը կոպիտ են, անհարմար։ Նախ թղթից ձողիկներ է պատրաստում, հավաքում տիկնիկի «կմախքը», հետո հատուկ նյութերով պատում, որ ամուր լինեն, չվնասվեն։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Սկզբում միայն թղթով էի աշխատում, առանց որեւէ նյութի։ Հետո մտածեցի՝ թուղթ է, կյանքը կարճ կլինի, ընկնելուց կարող է ծռմռվել։ Հասկացա, որ պիտի ամուր մի բան ստանամ։ Սկսեցի կատարելագործել ու հասցրեցի այն մակարդակի, որ կարելի է թաց շորով մաքրել, տիկնիկներս արեւից, ցրտից, ջրից չեն վախենում»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Սկզբում փոքր տիկնիկներ էր պատրաստում, բայց գնորդները նախընտրում էին ավելի բարձրահասակներին՝ մոտ 80 սանտիմետրանոց։ Տիկնիկներին անուններ չի դնում, դեմք չի նկարում. ամեն մեկը թող ինքը պատկերացնի՝ ինչ է ուզում տեսնել։ Հագուստի գույների, նախշերի ընտրությունը, հիմնականում, թողնում են Լուսինեին։

 

«Ես խոսում եմ տիկնիկներիս հետ, ասում եմ՝ ի՞նչ անենք քեզ հետ, ո՞նց ես ուզում։ Մի բան է գալիս մտքիս, ասում եմ՝ կա-չկա, տիկնիկը հուշեց ինձ»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Մի տիկնիկի պատրաստումը մոտ 5 օր է տեւում։ Երբեմն, մուսային սպասելիս, գործը ձգձգվում է։ Լուսինեն ասում է՝ չի կարող աշխատել, եթե հուզված, անհանգիստ է։ Ու այդ պատճառով 2020-ի աշնանը մի տեւական ժամանակ հրաժարվեց սիրելի զբաղմունքից։

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսինեի որդին՝ Մհեր Ափիկյանը, զոհվել է 44-օրյա պատերազմում։ Մայրը շատ զուսպ է խոսում Մհերի ու իր կորստի մասին։ Տղան Եվրոպական համալսարանում էր սովորում, շատ հետաքրքրություններ ուներ։ Հոր մահից հետո ընտանիքի պատասխանատվությունն իր վրա էր վերցրել ու ծառայության ընթացքում անհանգիստ էր, որ ընտանիքի կողքին չէ։ Լուսինեն ասում է՝ բոլորի հանդեպ չափազանց ջերմ էր, ու հիմա նրա բացակայությունը շատերի համար է զգալի։

 

Մհերը Լուսինեին ոգեւորում էր նաեւ իր նոր նախաձեռնություններում։ Մայրն էլ միշտ սպասում էր նրա գնահատականին։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Տղայիս զոհվելուց հետո բավականին ընդմիջում տվեցի։ Հետո զգացի, որ ջերմության պակաս ունեմ, չէի կարողանում ոչինչ անել, ներսս շատ էր մգացել, մթնել, պետք է գույներով լցնեի։ Մինչ այդ, ապակիով էլ էի աշխատում, բայց դա թողեցի. սառը բան կար մեջը, չկարողացա շարունակել։ Իսկ տիկնիկների գույները, ջերմությունն ինձ կյանք են տալիս։

 

Դադարից հետո մռայլ գույներով էի աշխատում, բայց հասկացա, որ իմ ներսի գույները չպիտի ազդեն դիմացինիս տրամադրության վրա ու այդ տիկնիկները կիսատ թողեցի։ Մտածեցի՝ էնպիսի գույներ ընտրեմ, որ անցնելիս մարդիկ մի անգամ էլ թեքվեն, նայեն։ Ես գերհաճույք եմ ստանում, երբ զանգում, ասում են՝ տիկնիկը մեր տանն այնքան ջերմություն է տալիս, այնքան ջերմ աուրա է ստեղծում»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսինեն «Лавка чудес»՝ «Հրաշքների խանութ» է անվանել ֆեյսբուքի էջը, որտեղ ներկայացնում է իր թղթե աֆրիկուհիներին։ Թուղթը նրանց միայն երեւացող, շոշափելի նյութն է, կարեւոր բաղադրամասերն աչքի համար անտեսանելի են։

 

«Տիկնիկները պատրաստված են ամուր նյութից՝ սեր, երջանկություն, ինչ դնում ես, կպնում, ամրանում է»։

 

Թե մինչեւ հիմա քանի տիկնիկ է պատրաստել, Լուսինե չի հիշում։ Բայց, ասում է, բոլորը եզակի են, ոչ մեկը չի կրկնվում։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մի անգամ մի տղա զանգեց, հարցրեց, թե կարո՞ղ եմ հղի տիկնիկ պատրաստել. իր հղի կնոջ համար էր ուզում։ Ասացի՝ իհարկե կարող եմ։ Արեցի ու էնքան դուրս եկավ, որ երկմտում էի՝ տալ-չտալ։ Հետո ասացի՝ չէ, իրենն է, պիտի տամ։

 

Միշտ մտածում եմ, որ մարդուն պիտի էնպիսի բան նվիրես, որ դու էլ հետը գնաս։ Տիկնիկները պատրաստում, նվիրում եմ, որեւէ խնդիր չի առաջանում։ Բայց երբ պիտի վաճառեմ, էնքան ափսոսանքով եմ տալիս։ Մտածում եմ՝ տեսնես լավ կնայե՞ն։ Մի ամիս հետո մտածում եմ՝ տեսնես կա՞ տիկնիկս, հո չե՞ն փչացրել»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսինեն որոշել է նաեւ թղթից կենդանիներ պատրաստել։ Բայց նոր գաղափարը դեռ պետք է սպասի։ Հիմա ամբողջ ժամանակն ու ուշադրությունը փոքր որդու՝ 8-ամյա Սեւակի կողմն է, որը մի քանի ամիս առաջ իր տարիքային խմբում Հայաստանի շախմատի չեմպիոն է դարձել ու պատրաստվում է աշխարհի առաջնությանը։

 

Աշխատանքի, ընտանիքի, երեխաների հաջողության մասին Լուսինեն ոգեւորությամբ է խոսում։ Այդ բոլորը նրան ապրեցնում ու օգնում են հաղթահարել դժվար պահերը։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Եթե լավ տրամադրություն չունեցա, գործ չեմ անում, բայց անպայման նստում եմ սեղանի շուրջ, գործիքներիս եմ ձեռք տալիս, շատ մեծ էներգիա ունեն։ Այս անկյունն ինձ համար ուրիշ աշխարհ է, հանգստանում եմ էստեղ։ Ընկերուհիներս զանգում են՝ ո՞ւր ես։ Ասում եմ՝ քաղաքում չեմ։ Արդեն գիտեն, որ քաղաքում չեմ, ուրեմն՝ իմ քաղաքում եմ»։

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին