Մատենադարանն օգնում է վերականգնել Իրաքում փրկված ձեռագրերը - Mediamax.am

1102 դիտում

Մատենադարանն օգնում է վերականգնել Իրաքում փրկված ձեռագրերը


Լուսանկարը` Մատենադարան

Լուսանկարը` Մատենադարան

Լուսանկարը` Մատենադարան

Վահան Տեր-Ղեւոնդյանը եւ Նաջիբ արքեպիսկոպոս Միխայիլը
Վահան Տեր-Ղեւոնդյանը եւ Նաջիբ արքեպիսկոպոս Միխայիլը

Լուսանկարը` Մատենադարան

Լուսանկարը` Մատենադարան

Լուսանկարը` Մատենադարան

Լուսանկարը` Մատենադարան

Լուսանկարը` Մատենադարան

Լուսանկարը` Մատենադարան

Լուսանկարը` Մատենադարան

Լուսանկարը` Մատենադարան

Վահան Տեր-Ղեւոնդյանը եւ Նաջիբ արքեպիսկոպոս Միխայիլը
Վահան Տեր-Ղեւոնդյանը եւ Նաջիբ արքեպիսկոպոս Միխայիլը

Լուսանկարը` Մատենադարան

Գայանե Էլիազյանը
Գայանե Էլիազյանը

Լուսանկարը` Մատենադարան

Նաջիբ արքեպիսկոպոս Միխայիլը
Նաջիբ արքեպիսկոպոս Միխայիլը

Լուսանկարը` Մատենադարան


Իրաքի Մոսուլ քաղաքում պահվող մի քանի հազար արժեքավոր ձեռագրեր այսօր, հավանաբար, ոչնչացված կլինեին, ինչպես Մոսուլի թանգարանի ու կենտրոնական գրադարանի արժեքավոր նմուշներն ու հրատարակությունները, եթե Արեւելյան ձեռագրերի թվայնացման կենտրոնի աշխատակիցները մահվան վտանգի ներքո դրանք դուրս չբերեին քաղաքից։

 

«Հազարավոր ձեռագրեր ենք փրկել, հակառակ դեպքում դրանք հիմա այրված ու անհայտ կորած կլինեին։ Շատերն իրենց կյանքը վտանգեցին, ես ինքս գլուխս կտրելու սպառնալիքի առջեւ էի կանգնած, բայց Աստված պահեց։ Յուրաքանչյուր հայր պարտավոր է փրկել իր զավակներին։ Այս ժառանգությունը մեր զավակն է, մենք պարտավոր ենք այն փրկել»,-ասում է Արեւելյան ձեռագրերի թվայնացման կենտրոնի տնօրեն, Քաղդեական եկեղեցու առաջնորդ Նաջիբ արքեպիսկոպոս Միխայիլը։

Նաջիբ արքեպիսկոպոս Միխայիլը Նաջիբ արքեպիսկոպոս Միխայիլը

Լուսանկարը` Մատենադարան

Կենտրոնի աշխատակիցները մոտ 8 հազար այլալեզու ձեռագիր են փրկել Մոսուլի ու հետո նաեւ «Իսլամական պետության» ահաբեկիչներից ազատագրված քաղաքներում։ Հնագույն ձեռագրերը, այդ թվում՝ հայկական, Հյուսիսային Իրաքի Էրբիլ քաղաք տեղափոխվել էին խիստ վնասված՝ այրված, թրջված, բորբոսնած։

Լուսանկարը` Մատենադարան

Կենտրոնի հիմնական գործառույթը ձեռագրերի թվայնացումն է, մինչդեռ հնագույն ժառանգությունն առաջնահերթ վերականգնման կարիք ունի։ Սեպտեմբերի 18-ին  Արեւելյան ձեռագրերի թվայնացման կենտրոնի մասնագիտական խմբի համար Մատենադարանի վերականգնման բաժնում մեկնարկեց մեկշաբաթյա վերապատրաստման ծրագիր, որը ֆինանսավորել է Հայաստանի կառավարությունը։

Վահան Տեր-Ղեւոնդյանը եւ Նաջիբ արքեպիսկոպոս Միխայիլը Վահան Տեր-Ղեւոնդյանը եւ Նաջիբ արքեպիսկոպոս Միխայիլը

Լուսանկարը` Մատենադարան

Մատենադարանի վերականգնման բաժնի վարիչ Գայանե Էլիազյանն ասում է, որ ծրագիրը կազմելիս հաշվի էին առել այն հմտություններն ու գիտելիքները, որ ամենաանհրաժեշտն էին Իրաքից ժամանակ գործընկերներին։ Դրանք, հիմնականում, վերաբերում էին մագաղաթյա ձեռագրերի, կաշվե կազմերի նորոգմանը, կոնսերվացման աշխատանքներին. այն նվազագույնը, ինչ անհրաժեշտ է ձեռագրին՝ նախքան թվայնացնելը։

Գայանե Էլիազյանը Գայանե Էլիազյանը

Լուսանկարը` Մատենադարան

«Իրենց համար շատ կարեւոր էր մագաղաթի հետ աշխատանքը, որովհետեւ մեծ քանակի մագաղաթյա ձեռագրեր ունեն, որոնք պետք է թվայնացնել։ Բայց նախքան թվայնացնելն անհրաժեշտ է գոնե մասնակի նորոգել, հակառակ դեպքում թվայնացումը ձեռագրի համար մահացու կլինի։ Մագաղաթն ունի պատռվածքներ, ծալվածք։ Եթե թղթի ծալվածքը կարող ես բացել, ապա մագաղաթի դեպքում այն ուղղակի կփշրվի։ Ունեն շատ ձեռագրեր, որոնց կազմերն են վնասված, պետք է նորոգել»,- ասում է Գայանե Էլիազյանը։

Լուսանկարը` Մատենադարան

Ծրագրի ավարտին Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը մասնակիցներին վկայականներ հանձնեց։ Նաջիբ արքեպիսկոպոս Միխայիլն ասաց, որ երազում էր Հայաստանում լինել եւ տեսնել, թե ինչպես է առաջին քրիստոնյա երկիրը պահպանում իր դարավոր ժառանգությունը։

Վահան Տեր-Ղեւոնդյանը եւ Նաջիբ արքեպիսկոպոս Միխայիլը Վահան Տեր-Ղեւոնդյանը եւ Նաջիբ արքեպիսկոպոս Միխայիլը

Լուսանկարը` Մատենադարան

«Մատենադարանն ինձ համար, կարծես, բաբախող սիրտ լինի, որը պահպանում է ոչ միայն հայ ազգի, այլ ամբողջ մարդկության ժառանգությունը։ Մենք, ինչպես եւ դուք, շատ տառապանքների միջով ենք անցել եւ պետք է համագործակցենք։ Այն ժողովուրդը, որը չունի արմատներ ու պատմություն, մեռած է։ Հայերն ապրող, կենդանի ժողովուրդ են»։

Լուսանկարը` Մատենադարան

Մատենադարանի ու Արեւելյան ձեռագրերի թվայնացման կենտրոնի ղեկավարությունը քննարկում է հետագա համագործակցության հեռանկարները։ Գայանե Էլիազյանն ասում է, որ թվայնացման կենտրոնում անհրաժեշտ է վերականգնման բաժին ստեղծել։ Մատենադարանն այդպիսի փորձ արդեն ունի։

Լուսանկարը` Մատենադարան

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում հայաստանցի մասնագետների ջանքերով ստեղծվել է ձեռագրերի վերականգնման բաժին՝ բոլոր անհրաժեշտ պարագաներով։ Մինչ այդ, Մատենադարանի աշխատակիցները պատրաստ են հեռավար աջակցել Իրաքի գործընկերներին՝ պահպանելու համաշխարհային ժառանգության նմուշները։

 

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Մատենադարանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին