«Անվերջության ժապավեն» թալանված քանդակը վերականգնվում է - Mediamax.am

exclusive
22528 դիտում

«Անվերջության ժապավեն» թալանված քանդակը վերականգնվում է


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռաֆայել Մանուկյանը
Ռաֆայել Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Էմմա-Բեջանյանը՝ որդու եւ Ռաֆայել Մանուկյանի հետ
Էմմա-Բեջանյանը՝ որդու եւ Ռաֆայել Մանուկյանի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Լեւոն Իգիթյանը
Լեւոն Իգիթյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` տրամադրել է Ռաֆայել Մանուկյանը

Ռաֆայել Մանուկյանը
Ռաֆայել Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ձեռքերը տարածած կնոջ կիսանդրին «Անվերջության ժապավեն» քանդակի փրկված միակ հատվածն է։ Երեւան-Սեւան մայրուղու հայտնի քանդակը տարիների ընթացքում թալանվեց, մասնատվեց, ու մնաց մետաղական հիմնակմախքը։

 

«Այն ժամանակ, երբ Դավիթը ողջ էր, շատ դռներ ենք թակել քանդակը փրկելու համար, հոգնեցրել էինք արդեն։ Չէին մերժում, ասում էին՝ այո՛, ճիշտ եք, մի օր կլինի, բայց գործը տեղից չէր շարժվում»,- ասում է ճարտարապետ Լեւոն Իգիթյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Տարիներ անց՝ 2019-ին, պետությունը որոշեց վերականգնել Դավիթ Բեջանյանի քանդակը։ Վերականգնման նախագծերի մրցույթ հայտարարվեց եւ մոտ 178 միլիոն դրամ հատկացվեց վերականգնման եւ տարածքի բարեկարգման համար։ Քանդակագործ Ռաֆայել Մանուկյանն ու ճարտարապետ Արա Ազիզյանն են ստանձնել պատասխանատու ու բարդ գործը։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Որքան տեղյակ եմ՝ Հայաստանում չի եղել դեպք, որ այս աստիճան վանդալիզմի ենթարկված, այս ծավալով ոչնչացված գործը վերականգնվի։ Քանդակից գրեթե բան չի մնացել։ Սա ոչ թե վերականգնում է, այլ զրոյից նոր քանդակ ստեղծել»,- ասում է Ռաֆայելը։

 

«Անվերջության ժապավեն» կամ «Ճանապարհաշինարարներ» անվամբ հայտնի քանդակը Երեւան-Սեւան մայրուղում՝ Չարենցավան համայնքում, տեղադրվել է 1978 թվականին: 3 մասից՝ տղամարդու, կնոջ կերպարներից ու ժապավենից բաղկացած քանդակի մոտ 20-25 տոկոսն է պահպանվել։ Վերականգնման համար լրացուցիչ դժվարություն է ստեղծել նաեւ աղքատիկ արխիվային նյութը՝ մի քանի էսքիզ, լուսանկար։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Բարդությունները շատ են, որովհետեւ, երբ վերականգնում ես մի գործ, որի հեղինակը, ցավոք, մեզ հետ չէ, պիտի առաջին հերթին պահես այն միտքը, մտածողությունը, որով ինքը ժամանակին ստեղծել է գործը։ Սա Բեջանյանի մտածողության հիման վրա արված գործ է։ Այդ մտածողությանը հասել եմ արվեստանոցում՝ միայնակ աշխատելիս»,- ասում է քանդակագործը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հիմա կնոջ ֆիգուրի դրվագման աշխատանքներով են զբաղված։ Վերականգնող թիմը մեծ է, աշխատում են մի քանի արվեստանոցում։ Ճարտարապետ Լեւոն Իգիթյանը վերականգնման նախագծին հավանություն տալուց հետո առաջին անգամ է այցելել՝ աշխատանքի ընթացքին ծանոթանալու։ Ասում է՝ քանդակի հեղինակ ու իր մտերիմ ընկեր Դավիթ Բեջանյանը հաստատ գոհ կլիներ։

 

«Այս արձանը պետական պատվեր էր, բայց նախաձեռնությունը ճանապարհաշինության նախարար Հրանտ Հայրապետյանինն էր։ Նա հաճախ գնում էր արվեստանոց, հիանում էր, ամեն փոփոխությանը փաթաթվում էր Դավիթին, ասում էր` «это будет шедевр»։

Ռաֆայել Մանուկյանը Ռաֆայել Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ընկերներով հաճախ գնում էինք արձանի տեղը նայելու։ Մեկս կանգնում էր, Դոդոն (Դավիթ Բեջանյանը - հեղ.) հեռվից նայում էր, հետո գնում էինք ուրիշ տեղ, փորձում էր հասկանալ՝ էդտեղից ոնց է նայվում։ Երբ տեղն ընտրեց, ուսումնասիրեց լանդշաֆտը, պեյզաժը, գաղափարը ծնվեց։ Երկար մտածելուց, խմորումներից հետո մի գեղեցիկ օր շատ ակտիվ սկսեց աշխատել։ Երբ գործն ավարտեց ու արձանը կանգնեցվեց, Դավիթը երջանիկ էր։ Հետո եկան օրեր, երբ ամեն անգամ արձանի մոտով անցնելիս՝ տեսնում էինք, որ մի կտոր պակասում է։ Տագնապ էր, աղմկում էինք, բայց լսող չկար»,- հիշում է Լեւոն Իգիթյանը։

Լեւոն Իգիթյանը Լեւոն Իգիթյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Քանդակագործի դուստրը՝ Էմմա Բեջանյանը, Ամերիկայից վերադառնալուց հետո առաջինը Չարենցավան է գնացել՝ վստահանալու, որ իսկապես աշխատանք է կատարվում, հետո շտապել է Ռաֆայել Մանուկյանի արվեստանոց։ Ասում է՝ արձանը վերականգնելու որոշումն այնքան անսպասելի էր, որ հավատը չէր գալիս, ուզում էր սեփական աչքերով տեսնել։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Բավականին դժվար եւ ծանր է, մի քիչ էլ ցավեցնում է, որովհետեւ պապաս շատ էր հուզվում, տանջվում այն մտքից, որ արձանը ոչնչացվում է, բան չի մնալու։ Փորձում էր տարբերակներ գտնել, բայց չստացվեց, չհասցրեց, եւ հիմա ինձ ցավեցնում է, որ ինքը չիմացավ վերականգնման մասին։ Չնայած՝ հավատում եմ, որ նրանք ամեն ինչ տեսնում, զգում են։

Էմմա-Բեջանյանը՝ որդու եւ Ռաֆայել Մանուկյանի հետ Էմմա-Բեջանյանը՝ որդու եւ Ռաֆայել Մանուկյանի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Ես պապայիս հետ շատ եմ շրջագայել Հայաստանով։ Երբ ազատ էինք լինում, ասում էր՝ գնանք Ծաղկաձորի արձանի մոտ, գնանք Չարենցավանի արձանի մոտ։ Գնում, ուղղակի մեքենայի մեջ նստում, ժամանակ էինք անցկացնում պապայիս հետ, որովհետեւ տարածքն անբարեկարգ էր, պուրակ չկար։ Այսօր ամենահուզիչն ինձ համար է»։

 

Որպեսզի արձանը կրկին չթալանվի, տարիներ առաջ մշակույթի նախարարությունում քննարկում էին պղնձի փոխարեն այլ նյութը օգտագործելու հարցը։ Բայց նախագծի հեղինակներն ասում են՝ նյութի փոփոխությունն անթույլատրելի է։

Լուսանկարը` տրամադրել է Ռաֆայել Մանուկյանը

«Եթե հեղինակը ողջ լիներ, նա իրավունք ուներ ցանկացած փոփոխության, կարող էր բետոն կամ ժամանակակից այլ նյութեր օգտագործել։ Բայց եթե վերականգնում ես, պիտի այն նյութերով վերականգնես, որից պատրաստվել է քանդակը։ Նյութի փոփոխություն չի լինելու»,- ասում է Ռաֆայել Մանուկյանը։

 

Վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ տարեվերջ։ Զուգահեռ նաեւ տարածքի բարեկարգում է կատարվում։

 

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին