Հեքիաթի Անին ու Արցախում անէացած փոքրիկ իշխանը - Mediamax.am

exclusive
7421 դիտում

Հեքիաթի Անին ու Արցախում անէացած փոքրիկ իշխանը


Լուսանկարը` Մեդիամաքս

Ալեք Ղուկասյանն ու Անի Խաչատրյանը
Ալեք Ղուկասյանն ու Անի Խաչատրյանը

Լուսանկարը` Լուսանկարը՝ Անի Խաչատրյանի արխիվից

Լուսանկարը` Անի Խաչատրյանի արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարդիկ կան, որոնց անունները, գուցե, չհիշես, բայց տեսակով տարբերվող  մարդկանց միշտ մտապահում ես գույնով ու էությամբ։

 

«Էն ծաղրանկարի ու հեքիաթի աղջիկը…», «էն արեւոտ դեղինով աղջիկը…»

 

Այդպիսին էր մնացել Անին իմ հիշողության գաղտնարաններում։ Նրա մասին վեց տարի առաջ հեռուստառեպորտաժ էի պատրաստել։ Գեղարվեստի ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի երկրորդ կուրսի ուսանողուհին տարվել էր ծաղրանկարներով, նկարում էր բոլոր հայտնի ու անհայտ գյումրեցիների համարձակ ծաղրանկարները։ Պարզվեց, Անին նաեւ հեքիաթներ է գրում ու նկարազարդում, որոնք կյանքից կտրված մի այլ տիեզերք են քեզ տանում, գունավոր ու լուսավոր, որտեղ միշտ բարին է հաղթում։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

...Պատերազմի ընթացքում հաղորդագրություններիս բովանդակությունը նույնն էր․  մեկը կորցրել էր, մեկը գտել իր զինվոր եղբորը կամ հարազատին։

 

- Սեպտեմբերի 27-ից  ընկերոջիցս տեղեկություն չունինք, Ջաբրայիլ է եղել, չգիտեմ նկարը  ֆեյսբուքով տարածեմ, կարո՞ղ է գտնինք, որ էջո՞վ կարելի է տարածել...

 

Հեքիաթի աղջիկ Անին էր գրել...

Լուսանկարը` Մեդիամաքս

Փնտրում էր Ալեքին։ Ու գրեց, թե ով է Ալեքը...

 

Անիի տիեզերքը  երկրի վրա

 

«Ես՝ Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղում էի սովորում, Ալեքը՝ Թատրոնի ու կինոյի ինստիտուտում։ Մի գեղեցիկ օր հայտնվեցի թատերականի դահլիճում։ Վրձինը ձեռքիս մոտեցել եմ Ալեքին։ Նա այդ ժամանակ մարդակերի դերն էր խաղալու։ Գրիմ էի անելու, երբ հայացքս ընկավ ժպիտին, հետո աչքերին։ Նման ժպտուն աչքերի չէի հանդիպել. թուխ մաշկի համեմատ կանաչ աչքերը, որոնք այդ պահին ողողվել էին արեւի լույսով։

Ալեք Ղուկասյանն ու Անի Խաչատրյանը Ալեք Ղուկասյանն ու Անի Խաչատրյանը

Լուսանկարը` Լուսանկարը՝ Անի Խաչատրյանի արխիվից

Ես՝ նկարիչս, գեղեցիկն ու հետաքրքիրը նկատողս, ասեցի. «Ինչ սիրուն աչքեր ունես»: Երեխայի նման ծիծաղեց ու․

 

-Վերջ։ Դու իմ ախպերն ես, - ասաց Ալեքը։

 

Ու այդ պահից նա իմ տիեզերքն է երկրի վրա։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ամեն ինչից առաջ նա ընկեր եղավ ինձ, որ ոչ միայն թիկունքիս հետեւում թաքնվում էր աշխարհից, այլեւ աշխարհին դեմ գնալու պահերին թիկունքս էր դառնում։ Ախր, ինքը ուրիշ էր, Թորոսգյուղում էր ծնվել, մեծացել, նրա մեջ էնքան մաքրություն ու մանկություն կար, ազնվություն, որ մի ուրիշ բառով էի  անվանում «իմ մաքրամաքուր»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ուսանողական տարիները անցան իրար հետ սովորելով, ես՝ իմ գույների աշխարհում թափառելով, նա ՝ իր թատերական կերպարները կերտելով:

 

Մուշեղ Իշխանի «Կիլիկիո արքա» ավարտական կուրսի ներկայացումը իր վերջին բեմելն էր։ Բեմում ճախրում էր։ Կերպարը ինքն էր, իր էությունը, հաստատակամությունն ու երազկոտությունը։ 

Լուսանկարը` Անի Խաչատրյանի արխիվից

Ներկայացումից հետո Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի  տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը ասել էր, թե «ես քեզ ինչպես էսքան ժամանակ չէի նկատել, տաղանդավոր ես»։ Այդ  ժամանակ ինքը բանակ պտի գնար»։  

 

Զինվորագրված դերասանը

 

Թատրոնի եւ կինոյի Գյումրիի մասնաճյուղը ավարտելուց անմիջապես հետո մասնագիտությամբ դերասան Ալեք Ղուկասյանը կայացրեց շատերի համար անսպասելի  որոշում. երեք տարի պայմանագրային զինվորական ծառայության անցնել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։

Լուսանկարը` Մեդիամաքս

-Մենք կըսեինք, թե դու ստեղծագործող մարդ ես, ո՞ւր կերթաս, դու չես կռնա ծառայող դառնա, էդ աշխարհը քեզի համար չէ։ Ինքն էլ կըսեր, թե գուզեմ էրթամ։ Սկզբում ոգեւորված կսորվեր, բայց 6 ամիս հետո փոշմնավ... Գնացել էր զորքեր, տարել էին Մեխակավան։ Ինքն անարդարություններին չէր դիմանա, իրա բլոկնոտի մեջ էլ կա գրած էդ մասին.

 

«Կյանքին հայացք գցելիս մի՛ նայեք նրան ձեր գաղջ մտածելակերպով, որ բռնանաք նրան եւ դարձնեք ձերը, որովհետեւ այն բոլորինն է։ Թողե՛ք մեզ՝ բանականություն ունեցող արարածներիս, ինչպես ուզում ենք, այնպես ընկալենք տարիների, եղանակների ու բնության հոգու նվերները, որ ուղղված են մեզ՝ մեր ներաշխարհը ներդաշնակելու բնության անծայր ու հիանալի անվերջության հետ»։

Լուսանկարը` Մեդիամաքս

2018 թվականի հուլիսից Հայոց բանակում ծառայող Ալեքին՝ արվեստից չկտրելու  զինվորական կյանքը գունավորելու համար Անին ամեն անգամ մի նորություն էր  գտնում՝ բանաստեղծություններ, նկարներ, գունազարդած գիրք ու փոքր նոթատետր, որոնք ուղարկում էր «տուլիկով»։

Լուսանկարը` Մեդիամաքս

- Բանակ էղած ժամանակ շատ կկարոտնար բեմը, կըսեր, «ես բեմի հոտն եմ կարոտցել, օր գամ գուզեմ պառկիմ բեմի վրա ու երկար հոտ քաշեմ բեմից», շատ երազանքներ ուներ։

 

Անին էլ Ալեքի համար իր երազանքները սնողն էր։ Փոքրիկ Իշխանի նման իրար համար ընտելացնող ու պատասխանատու էին։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հենց այդ պատասխանատվությամբ Անին ստեղծեց «Մի բուռ քո կանաչ երկնքից» գունազարդ փոքրիկ գրքույկը, այն կարծես երկխոսություն լինի Անիի ու Ալեքի միջեւ։ Անիին իր հեքիաթով, Ալեքը իր կանաչ աչքերի երկնքում խճճված մտքերով ու կարոտով։

 

Ամեն մի էջը մի փոքրիկ պատմություն է իրականությունից կտրված, բայց իրական զգացմունքներով ներծծված։ Երկու տարվա զինվորական ծառայությունը երեք դարձրած Ալեքը Անիի համար մի պատասխան ուներ.

 

«Ոչինչ, աշխատավարձս կստանամ, կպահեմ, գուկամ ավտո կառնիմ, անտառի տունիկը կառնիմ, քեզի լիքը ներկեր կառնիմ, օր նկարես, ոչինչ թե տարիմ ավել կմնամ»։

 

Անին հասավ Արցախի շնչող լեռներին

 

- Իմ կյանքի ամենահիասքանչ շրջանն է, ծրագիր էի ներկայացրել սահմանամերձ գյուղերի երեխաների հետ աշխատելու համար։ Awesome հիմնադրամին ծրագիրս դուր եկավ ու ես գնացի Արցախի Մարտունու շրջանի Նորշեն գյուղ,- պատմում է Անին ու աչքերի մեջ կայծկլտում է փայլը։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Երեխաների հետ ոչ միայն հեքիաթներ են հյուսել, նաեւ նկարել, ձեռագործ զարդեր պատրաստել։ Հետո եւս երկու անգամ մեկական ամսով Անին հայտնվում էր Արցախում՝ դպրոցի ու մանկապարտեզի պատերին իր հեքիաթից մի պատառիկ թողնելով։  

 

-Պոկ չէի գա Արցախից, գուզեի էրթայի ընտեղ ապրեի, բնությունը, հողը մի ուրիշ ուժ ունի, օր անընդհատ կկանչե, ընտեղի լեռները մե տեսակմ ինչխօր շնչեին մարդու պես, անընդհատ ես գուզեի նկարեի։

Լուսանկարը` Մեդիամաքս

Այդ ժամանակ Ալեքը ծառայում էր Մեխակավանում (Ջաբրայիլ).

 

- Ոչ տրանսպորտ կար, ոչ ավտո կէրթար, աշխարհի ծերը, դժվարությամբ ընկերներով հասանք, օր Ալեքին տեսնենք։ Շատ դժվար էր իրան տեսնելը, հազիվ դուրս թողեցին զորամասից: Վերջին անգամ էդ օրն եմ տեսել, 2019 թվականի ամառն էր… Էդ օրն էլ տվեց բոլոր բլոկնոտներն ու ըսավ. «Տար պահե, թող մոտդ մնա»։

 

Ես երջանիկ չեմ, արդեն 4 ամիս ու 28 օր...

 

Անին Ալեքից մնացած հուշերն է մեկիկ մեկիկ հավաքում, որ չանհետանան Ալեքի պես։ Հուշերի փոքրիկ մի տուփի ու նոր հուշագիրք-տիեզերքում Ալեքից մնացած նկարներն են, պատառիկները նրա դերերից, նրա երազանքներից ու նույնիսկ Անիի ու Ալեքի գրած հաղորդագրություններն են «փախել» եկել ու արդեն ապրում են Անիի   «Տնակը… Արեւները… Կանաչ երկինքը...» տուփի մեջ։

Լուսանկարը` Մեդիամաքս

- Սեպտեմբերի 27-ին, օր իմացա կռիվ է սկսվել, ահավոր վատ զգացի, ինչխօր մե բանմ կորցնեի ու տեղեկություն չկար Ալեքից։ Սկսվավ սպասումը, կորած ու գտնված բոլոր զինվորների նկարների մեջ, պաշտոնական ու ոչ պաշտոնական լուրերի մեջ ման գուկայի։ Էդ ընթացքում իրա մամայի մոտ էի, կերթայինք իրանց գյուղի մատուռները՝ աղոթելով ու սպասելով։ Մեր ընկերոջ Արամի հետ Ալեքի նկարները ձեռքերիս հիվանդանոցները ման գուկայինք, էնպես դաժան բաներ կտեսնեինք, ամեն անգամ օր կերթայինք ման գալու, հետ գալուց  երկուսս էլ լաց կէղնեինք։ Անիին ու նրա հարազատներին Ալեքի ծանոթներն են պատմել կյանքի ու մահվան սահմանագծի որոշ մանրամասներ։

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեխակավանի դիրքերից մեկում Ալեքի հետ եղել են 7 զինվոր։ Երբ թշնամին հարձակվել է, որոշել են չորս-չորս բաժանվել ու կռվել։ Հետո նահանջի հրաման է եղել, Ալեքն ասել է, որ ինքը կպահի դիրքը, ընկերները թող  այդ ընթացքում նահանջեն։ Իրեն մենակ չի թողել միայն ընկերներից մեկը, ով մինչեւ վերջ կողքին է մնացել։

Լուսանկարը` Մեդիամաքս

Երկար որոնումներից հետո, երբ արդեն թույլ են տվել որոնողական աշխատանքներ կատարողներին մտնել Մեխակավանի դիրքեր, դեկտեմբերի 20-ին գտել էին Ալեքին։

 

- Կմտածեի, երանի ինձ էլ տաներ, ես էլ գուզեմ, էնտեղ եղնիմ, հետո մտածեցի օր պետք չէ էդպես մտածել: Ավելի լավ է ես ապրիմ, ստեղծագործեմ իրա համար, կրթությունս շարունակեմ, հիմա էրեխեքին նկարել կսովորեցնեմ, պատերազմի ընթացքում էլ արցախցի երեխաների հետ կնկարեինք։ Գիտեմ, օր ինքը կուրախանա հաջողություններովս, ինչխօր միշտ կէներ…  

 

Կարոտը, կարոտը… կարկուտի պես կթափվի գլխիդ…

 

Անիի հետ հանդիպումների ընթացքում, նա փորձեց լինել շատ ուժեղ, ներքին խռովքի ոչ մի կաթիլ չգլորվեց աչքերից, նա ամեն կերպ «կանաչ աչքերով շոկոլադե արջուկին»՝ Ալեքին իր բնավորությամբ, ստեղծագործական աշխարհով ու երազանքներով բացահայտեց։

Լուսանկարը` Մեդիամաքս

-Ինչքան էլ ցույց տամ օր ամեն ինչ լավ է ինձի հետ, բայց շատերը կտեսնին ու կըսեն, «վայ, Անի աչքերիդ մեջի արեւ կորել է», բայց բնական է օր պտի ըդպես էղներ։ Ալեքը հոգեւոր ընկեր է եղել։ Ես լիքը ընկերներ ունիմ, բայց իրանց մեջ քիչ մարդ կա, օր  հոգու ընկեր է։ Մեր կապը շատ ուժեղ էր, զուտ հիմնված է եղել հեքիաթային ու հոգու ընկերության վրա։

 

Ալեքի հետ կապված պատմությունները հիշում է ժպիտով, որովհետեւ Ալեքը միշտ ուրախացրել է իր անսովոր հումորներով ու վառ երեւակայությամբ։

Լուսանկարը` Մեդիամաքս

-Ես միշտ կըսեի օր պատերազմը հեքիաթ չի կռնա էղնի։ Դու կռնաս քեզի համար քո հեքիաթդ ստեղծես, կյանքին էդ ձեւով նայես, բայց իրականությունը կմնա իրականություն։ Էդ հեքիաթն էլ կստեղծես օր փախնիս էդ իրականությունից։ Բայց մեզի հեքիաթի մեջ պահեցին, ժամանակին պետք էր ըսել պատերազմի մասին, հեքիաթի մեջ չպահեին, կամ էդ համաձայանագիրը ավելի շուտ ստորագրեր, բայց դե, էնքան շերտեր կան օր, կարող է մենք էլ շատ բան չիդենք։ Մեր կառավարության ու  ավելի շատ մարդկության հետ էր իմ խնդիրը, բայց օր Աստծուն մեղադրեի՝ վայ, ինչի՞ տարար… Չէ, կմտածեմ, օր ավելի լավ տեղ է տարել Ալեքին։

 

Էնքան անորոշ է, չեմ պատկերացնե ինչ պտի էղնի, բայց չի կռնա միշտ էդ վատ շղթան շարունակվի, ինչ որ տեղից էդ լուսավոր կհայտնվի։ Իսկ իմ լույսը ինձ հեռվից է արդեն լուսավորելու։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալեքին կսեի. Ալեք, դու մարդ չես, հրեշտակ կամ հեքիաթից պոկված իմ փոքրիկ իշխանն ես։ Ուրախանում, մանկան նման թռչկոտում էր խենթս։ Ու ինչպես փոքրիկ իշխանն անէացավ երկրի երեսից ու հասավ իր մոլորակին, այդպես էլ նա...

 

Իսկ կարոտը, կարոտը կարկուտի պես բան է, ինչխօր անընդհատ թափի գլխիդ ու գուզես ինչ որ տեղով տեսնիս էդ արեւը, օր կյանքը կշարունակվի, բայց արդեն էդ «կյանքը կշարունակվի» արտահայտությունն էլ ընձի կնյարդայնացնե, որովհետեւ էդ կարոտը անընդհատ քեզի կհարվածե, կըսե, սպասե, ես ստեղ եմ, դու ո՞ւր…  

 

***

Էսօր ուրախ եմ, Ալեքն էր եկել երազիս, կժպտար ու աչքով կէներ...

 

Պահում եմ լույսը վառ, սեղանին՝ քո սիրած դեղին ծաղիկներն ու իմ նվիրած շրթհարմոնը։

 

Էլի կգաս։

 

Կարոտում եմ․․․

 

Անի Խաչատրյան, 2021թ․, հունվար

 

Անահիտ Հարությունյան

Լուսանկարները՝ Գեւորգ Հրաչյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին