Հայկ նահապետը՝ պատկերապատման սուպերհերոս - Mediamax.am

exclusive
7007 դիտում

Հայկ նահապետը՝ պատկերապատման սուպերհերոս


Տիգրան Մանգասարյանը
Տիգրան Մանգասարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիգրան Մանգասարյանը, Սմբատ Հովհաննիսյանը, Նարեկ Վան Աշուղաթոյանը եւ Մեդիամաքսի լրագրող Լուսինե Ղարիբյանը
Տիգրան Մանգասարյանը, Սմբատ Հովհաննիսյանը, Նարեկ Վան Աշուղաթոյանը եւ Մեդիամաքսի լրագրող Լուսինե Ղարիբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարեկ Վան Աշուղաթոյանը
Նարեկ Վան Աշուղաթոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիգրան Մանգասարյանը
Տիգրան Մանգասարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սմբատ Հովհաննիսյանը
Սմբատ Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիգրան Մանգասարյանը
Տիգրան Մանգասարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սմբատ Հովհաննիսյանը եւ Նարեկ Վան Աշուղաթոյանը
Սմբատ Հովհաննիսյանը եւ Նարեկ Վան Աշուղաթոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիգրան Մանգասարյանը եւ Սմբատ Հովհաննիսյանը
Տիգրան Մանգասարյանը եւ Սմբատ Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ապագա գրքի շապիկը
Ապագա գրքի շապիկը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ստեղծագործական խմբի՝ նկարիչ-սցենարիստ Տիգրան Մանգասարյանի, սցենարիստ Սմբատ Հովհաննիսյանի ու պրոդյուսեր Նարեկ Վան Աշուղաթոյանի հերթական հանդիպումն է։ «Հայկ եւ Բել. Բաբելոնից դեպի երկիրն Արարատի» պատկերապատման (կոմիքս) աշխատանքներն են քննարկում։

 

«Թիվ 405» ընկերության նախաձեռնությամբ՝ հայոց պատմության կարեւոր էջերից մեկը շուտով կներկայացվի պատկերապատման ժանրում, իսկ Հայկ նահապետը՝ որպես սուպերհերոս։  

Տիգրան Մանգասարյանը, Սմբատ Հովհաննիսյանը, Նարեկ Վան Աշուղաթոյանը եւ Մեդիամաքսի լրագրող Լուսինե Ղարիբյանը Տիգրան Մանգասարյանը, Սմբատ Հովհաննիսյանը, Նարեկ Վան Աշուղաթոյանը եւ Մեդիամաքսի լրագրող Լուսինե Ղարիբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկի եւ Բելի պատմությունը պատկերապատում դարձնելու գաղափարը Նարեկ Վանինն ու Մյասնիկ Խաչատրյանինն է։ Որոշեցին պատրաստել կրթական եւ դաստիարակչական պատկերագիրք, որը կառնչվի հայոց պատմությանն ու կունենա կարեւոր ասելիք նաեւ մեր օրերի համար։

 

«Այստեղ հայրենասիրության, եղբայրասիրության, ընտանիքի նկատմամբ հարգանքի եւ ընտանեսիրության կոնկրետ դրվագներ, հայրենիք վերադառնալու սրբազան պարտավորության եւ հայրենիքը պաշտպանելու օրինակներ կան։ Մենք խոսում ենք հին պատմության մասին, բայց ասելիքն իր արդիականությունը չի կորցրել եւ այսօր շատ կարեւոր է մեր հասարակության համար։ Այդ ամենը, իհարկե, ուղեկցվում է երկխոսություններով՝ շատ պարզ, հասարակ, ընկալելի՝ տարիքային տարբեր խմբերի համար»,- ասում է պատկերապատման պրոդյուսեր Նարեկ Վան Աշուղաթոյանը։

Նարեկ Վան Աշուղաթոյանը Նարեկ Վան Աշուղաթոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Պատմաբան Սմբատ Հովհաննիսյանն առաջին անգամ է պատկերապատման սցենար գրում։ Ասում է՝ երբ նախագծին միանալու առաջարկը ստացավ, կարծում էր՝ թեթեւ աշխատանք է։ Բարդությունները բացահայտվեցին ընթացքում՝ երկար հետազոտություններից, մի քանի տասնյակ գիտական հոդվածներ ուսումնասիրելուց հետո։ Պատմական նյութի հիման վրա նոր գեղարվեստական ստեղծագործություն է գրվել։

 

«Երկու մասից է բաղկացած։ Առաջին մասում աշտարակաշինությունն է, երկրորդում՝ Հայկը դուրս է եկել Բաբելոնից, հասել է Հայաստան՝ Արարատ երկիր, եւ այստեղ էլ տեղի է ունենում բուն ճակատամարտը։

Սմբատ Հովհաննիսյանը Սմբատ Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեր մեկնարկը Խորենացին է, բայց գիտենք, որ Հայկ նահապետի մասին վկայություններ ունի նաեւ Սեբեոսը, եւ դրանք լրացնում են իրար։ Խորենացին «Հայկ եւ Բել» առասպելույթի վրա աշխատել է, որոշակի մշակման է ենթարկել, իսկ Սեբեոսից մեզ հասած հիշատակումներն ավելի հումքային, ավանդական են։

 

Պահել ենք խորենացիական եւ սեբեոսական տեքստերի համադրական տարբերակը, առաջնորդվել ենք նաեւ բաբելոնյան աշտարակաշինության մասին ժողովրդական ավանդապատումներով, եւ դրանց ավելացրել ենք գեղարվեստական որոշակի դրվագներ»,- ասում է Սմբատ Հովհաննիսյանը։

 

Այդպիսի դրվագները կարեւոր են հատկապես ներկայացնելու համար մանրամասներ, որոնք էական են պատկերապատում ստեղծելիս, բայց որոնց մասին պատմությունը լուռ է կամ սակավախոս։

Սմբատ Հովհաննիսյանը եւ Նարեկ Վան Աշուղաթոյանը Սմբատ Հովհաննիսյանը եւ Նարեկ Վան Աշուղաթոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 «Մեր պատմագիտության մեջ դետալները հիմնականում դուրս են մնացել։ Մենք գիտենք, օրինակ, Ալեքսանդր Մակեդոնացու ձիու անունը, բայց ոչ ոք չգիտի Վարդան Մամիկոնյանի ձիու անունը։ Մեր պատմությունը, կարծես, Արարատ լեռան գագաթից գրված լինի, իսկ մենք պիտի իջնենք նաեւ ստորոտը, մտնենք ներս, Հայկի ննջարանը, գնանք Բելի պալատը։ Այդ մանրամասնությունները շատ շատերին արտակարգ կհետաքրքրեն»,- ասում է սցենարիստը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիգրան Մանգասարյանը մոտ 20 տարի մանկական պատկերապատումներ չի արել։ Վաղուց միայն մեծերի համար է նկարում։ Ասում է՝ քաղաքակիրթ աշխարհում պատկերապատումը 10 հիմնական արվեստների շարքում է՝ թատրոնի, կինոյի, երաժշտության կողքին։ Մինչդեռ Հայաստանում այս ժանրը մեծ տարածում չունի։ Պատկերապատումները, լավագույն դեպքում, հանդիպում են փոքրիկ պատմությունների տեսքով, բայց մեծ գրքեր շատ քիչ են՝ 10-15 անուն։

 

Նկարիչն ասում է, որ հայ երիտասարդների համար պատկերապատումը վաղուց արդեն անծանոթ ժանր չէ։ Ճապոնական «Նարուտո»-ի ու ամերիկյան «Մարվել»-ի կողքին շուտով նրանք նաեւ հայկական սուպերհերոսի կտեսնեն։

 

«Պատկերապատումը կինո է՝ գրքի էջերում։ Նկարագրությունները շատ քիչ են, միայն այն հատվածներում, որտեղ կա՛մ հնարավոր չէ կամ շատ բարդ է նկարելը։ Օրինակ՝ Բելի երազը։ Մի մասը նկարվում է, բայց ամբողջ երազը չես կարող կադր առ կադր ցույց տալ, դրա համար նաեւ նկարագրություն կա։

Տիգրան Մանգասարյանը Տիգրան Մանգասարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Պատկերապատումները հեշտացնում են ինֆորմացիայի ընկալումը, երեխան նայում է նկարն ու տեսնում՝ ինչպես են հագնված հայ զինվորները, Բելի զինվորները, ինչ թրեր, վահաններ ունեն։ Սրա նկարագրությունը, ենթադրենք, 20 էջ կպահանջեր, բայց պատկերապատման դեպքում վայրկյանի ընթացքում երեխան ընկալում է այդ ինֆորմացիան։

 

Պատկերագրքում դինամիկ կադրերը շատ շահեկան են, օրինակ՝ Բելի խփվելու տեսարանը, իսկ գրավոր տեքստում այդ դինամիկան արտահայտել չես կարող։ Երեխաները շատ սիրում են երկար, մանրակրկիտ նայել, ուսումնասիրել դեմքի արտահայտությունը, նետն ինչպես է թռչում։ Շատ հետաքրքիր է, երբ  նետի սուլոցի ձայնն ես ավելացնում»,- աշխատանքի մանրամասներն է պատմում Տիգրան Մանգասարյանը։

Տիգրան Մանգասարյանը եւ Սմբատ Հովհաննիսյանը Տիգրան Մանգասարյանը եւ Սմբատ Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Միջավայրը, զենքերը, հագուստը ներկայացնելու հարցում «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանն է օգնել։ Կարեւոր է ժամանակի մասին  ճիշտ պատկերացում տալ, թեեւ բոլոր դետալներն ու պարագաները նույնությամբ չեն վերականգնել։

 

«Բրոնզեդարյան նյութեր, ցավոք, քիչ կան։ Հիմնական կորիզը կազմում է ասորական ու Միջագետքի մշակույթը, բայց դրանով երեւում է այդ դարաշրջանի մեր տարածաշրջանի պատկերը, շորերը համարյա նույնն են՝ գունային տարբերություններով, նախշերով։ Ասորեստանյան, միջագետքյան պատկերագրության մեջ կան նաեւ հայի կերպարներ։ Օրինակ՝ Պերսեպոլիսում հայ առեւտրականների քանդակներ կան։

Տիգրան Մանգասարյանը Տիգրան Մանգասարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Զենքերը, քանի որ բրոնզից էին, շատ ծանր էին, եւ մի հարվածը բավական էր դիմացինին սպանելու համար։ Հիմնականում գուրզեր էին, կացիններ, նիզակներ, նետ ու աղեղ, միջնադարյան ասպետի թուր չի եղել»,-ասում է Տիգրան Մանգասարյանը։

Ապագա գրքի շապիկը Ապագա գրքի շապիկը

Լուսանկարը` Մեդիամաքս

Պատկերապատումը 56 էջ է լինելու՝ ժամանակատար եւ բարդ աշխատանք։  Տիգրան Մանգասարյանն ասում է, որ Ֆրանսիայում հրատարակիչները մեկ «թեթեւ» էջի ստեղծման համար նկարչին 3 օր են տալիս, ավելի «ծանր» էջի համար՝ 7 օր։  «Հայկ եւ Բել. Բաբելոնից դեպի երկիրն Արարատի» պատկերապատման ամեն էջը նկարելու համար միջինը 5 օր է պահանջվում։

 

Մեծ մասը՝ 40 էջը, արդեն նկարված է։ Հուսով են՝ պատկերապատումն ընթերցողին կհասնի 2021 թվականի սկզբին։ Վաճառքից ու շուկան ուսումնասիրելուց հետո պարզ կլինի՝ կկարողանա՞ն իրականացնել երազանքն ու անցնել երկրորդ պատկերապատման ստեղծմանը։

 

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին