Շրջայց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում - Mediamax.am

11277 դիտում

Շրջայց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում


Լուսանկարը` Մեդիամաքս

Գնդապետ Խաչատուր Խաչատրյանը
Գնդապետ Խաչատուր Խաչատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Փոխգնդապետ Գեւորգ Հարությունյանը
Փոխգնդապետ Գեւորգ Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գնդապետ Ղալեչյանը
Գնդապետ Ղալեչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Փոխնդապետ Մկրտչյանը
Փոխնդապետ Մկրտչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մայիսի 19-ին լրագրողները հնարավորություն ունեցան շրջելու պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Մեդիամաքսը ներկայացնում է լրատվական շրջայց, որի շնորհիվ ընթերցողը եւս կարող է ծանոթանալ ապագա սպաների ուսումնական գործընթացի առանձնահատկություններին: 

 

Ռազմական կառավարման մասնագիտությունը

 

Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի խնդիրն է զինված ուժերի համար պատրաստել բակալավրի, մագիստրոսի որակավորմամբ ռազմական կառավարման մասնագետներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը:

 

«Մեր ուսանողները չորս տարի բակալավրիատում սովորելով` ձեռք են բերում մոտոհրաձգային, հրետանային, հետախուզական, ինժեներասակրավորային, տանկային ստորաբաժանումների կառավարում մասնագիտությունները, որից հետո պաշտպանության նախարարի հրամանով նրանց շնորհվում է լեյտենանտի զինվորական կոչում, եւ նրանք իրենց ծառայությունը շարունակում են զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում»,- մանրամասնել է նա:

Գնդապետ Խաչատուր Խաչատրյանը Գնդապետ Խաչատուր Խաչատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գնդապետ Խաչատրյանի խոսքով՝ մագիստրոսական կրթության որակավորման շրջանակում ուսումնարանի ունկնդիրները սովորում են մեկ տարի, որից հետո կարող են զբաղեցնել բարձր սպայական պաշտոններ: Զինված ուժերի զորատեսակների համար համալսարանում նախատեսված են կարճաժամկետ դասընթացներ: Այստեղ են սովորում նաեւ «Պատիվ ունեմ» ծրագրով քաղաքացիական ուսանողները: 

 

«Մեր կուրսանտները նաեւ հնարավորություն ունեն ուսումը շարունակելու արտերկրի տարբեր ուսումնական հաստատություններում: Վերջերս պաշտպանության նախարարի հրամանով համալսարանում բացվել է նաեւ լեզվի կենտրոն»,- հավելել է ռազմական համալսարանի պետը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ելնելով համաճարակային իրավիճակից՝ այս տարի դիմորդները պետք է հանձնեն միայն մեկ քննություն՝ մաթեմատիկա, նաեւ ներկայացնեն հայոց լեզվի դպրոցական ավարտական վկայականի գնահատականը: 

 

Գործնական հմտությունների զարգացում

 

Ֆիզիկական պատրաստվածության պարապմունքների շրջանակում կուրսանտները մարզումներ են իրականացնում ձեռնամարտի գորգի վրա տարբեր հնարքներ կատարելով, ինչպես նաեւ ուժային մարզասարքերի օգնությամբ՝ զարգացնելու ֆիզիկական ընդունակությունները: Վերջերս համալսարանը համալրվել է նաեւ նոր մարզագույքով: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Համալսարանի ավտոարշավարանում հանդիպեցինք կրտսեր սերժանտ Հայկ Մարգարյանին, որ սովորում է ռազմական համալսարանի 3-րդ կուրսում:

 

«Այստեղ անձնակազմը ձեռք է բերում մեքենավարման հմտություններ: Համալսարանը ուսանողներին հնարավորություն է տալիս ավարտելուց հետո ձեռք բերել վարորդական իրավունք, որն անհրաժեշտ է ոչ միայն զինված ուժերում ծառայության համար, այլեւ քաղաքացիական կյանքում: Ստանում ենք այնպիսի գիտելիք, որն անհրաժեշտ է մեքենաներն իրենց ողջ տեխնիկական համալրվածությամբ օգտագործելու, նաեւ մարդական դրության ժամանակ ճիշտ կիրառելու համար»,- պատմել է նա:

Լուսանկարը` Մեդիամաքս

Այցի ընթացքում լրագրողները նաեւ ականատես են եղել մարտական պատրաստականության ամրապնդման ծրագրի շրջանակում երրորդ եւ չորրորդ կուրսի կուրսանտական ստորաբաժանումների կողմից իրականացված դարանակալում ցուցադրական պարապմունքին: 

Լուսանկարը` Մեդիամաքս

«Պարապմունքի ընթացքում կատարելագործվում են կուրսանտական անձնակազմի տեսական գիտելիքները, վարժվում  գործնական հմտությունները: Այս պարապմունքի արդյունքը հակառակորդի հրամանատարական մեքենայի զավթումն էր, փաստաթղթերի առգրավումն ու գերու գերեվարումը հակառակորդի տարածքում»,- մանրամասնել է մարտավարության ամբիոնի ավագ դասախոս, փոխգնդապետ Վազյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Հրետանային ավարտական կուրսի կուրսանտները եւս զբաղված էին գործնականում տեսական գիտելիքների ամրապնդմամբ: Նրանք նախապատրաստված կրակային դիրքից կատարում էին անհրաժեշտ վարժությունները: 

Լուսանկարը` Մեդիամաքս

«Կուրսանտների  պատրաստվածությունը բավականին բարձր է: Մարտական հրաձգությամբ կրակային խնդիրների կատարման ցուցանիշները բավականին գոհացուցիչ են: Այս տարի կարող ենք ապահովել լավ պատրաստված եւ իրենց խնդիրները կատարելու ընդունակ շրջանավարտներ»,- ասել է հրետանու մարտավարության եւ մարտական կիրառման ամբիոնի պետ, փոխգնդապետ Գեւորգ Հարությունյանը:

Փոխգնդապետ Գեւորգ Հարությունյանը Փոխգնդապետ Գեւորգ Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նրա խոսքով՝ կուրսանտներն անցնում են զորային ստաժավորում, որի ընթացքում պատկերացում են կազմում իրենց գործնական խնդիրների կատարման վերաբերյալ: 

 

«Հրետանին հանդիսանում է կոլեկտիվ գիտություն եւ բոլորը պետք է կատարեն միեւնույն խնդիրը: Սա իր հերթին նպաստում է զինվորական կարգապահության ամրապնդմանը»,- հավելել է փոխնդապետ Հարությունյանը: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Հրամանատարաշտաբային ֆակուլտետի հրամանատարական կետում ունկնդիրները կատարում էին փաստաթղթերի պատրաստման գործնական աշխատանքներ: 

 

«Համապատասխան դասընթացներ անցնելուց հետո գործնական պարապմունքների շրջանակում ունկնդիրները հանդես են գալիս պաշտոնատար անձի դերում գնդի հրամանատարի եւ ավելի բարձր օղակի պաշտոններում: Մարտական իրավիճակին համապատասխան ստանում են խնդիր եւ մշակում փաստաթղթեր, որից հետո ունկնդրում ենք նրանց որոշումներն ու հաշվարկները, տեղանքի մանրակետի վրա իրականացնում փոխհամագործակցում»,- պատմել է հրամանատարական ֆակուլտետի պետի տեղակալ գնդապետ Ղալեչյանը:

Գնդապետ Ղալեչյանը Գնդապետ Ղալեչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կրթության բազմակողմանիությունը

 

Ռազմական համալսարանի գրադարանի պետ Գոհար Ուդումյանը պատմել է, որ շատ գրքեր հրատարակվում են հենց համալսարանի համար եւ միայն գրադարանում կարելի է գտնել:

 

«Կուրսանտների կողմից շատ սիրված են պատմական գրքերը, սիրում են կարդալ դասական սիրային վեպեր: Շատ-շատ են ընթերցում, իսկ գրադարան աշխատում է ամեն օր եւ անգամ համավարակի ընթացքում չի դադարեցրել աշխատանքը»,- վստահեցրել է Գոհար Ուդումյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Համալսարանի տարածքում է գտնվում համալսարանի ստեղծման պատմությանը, Արցախյան շարժմանն ու Արցախյան պատերազմին նվիրված թանգարան: 

 

Թանգարանի պետ Վեներա Ասլանյանը պատմել է, որ այն գործում է 2003 թվականից: 

 

«Թանգարանի մուտքը բաց է բոլոր ցանկացողների համար: Մեր այցելուները հիմնականում դպրոցականներ են, ուսանողներ, տարբեր երկրներից ժամանած հյուրեր, երբեմն անգամ մանկապարտեզներից են այցելում»,- նշել է նա:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ավագ եւ կրտսեր սերնդի ուսանողներ

 

Հրամանատարաշտաբային ֆակուլտետում այս օրերին մագիստրոսական թեզի նախապաշտպանությունն է ընթանում: Ֆակուլտետում հանդիպեցինք ունկնդիր փոխգնդապետ Մկրտչյանին, որ պատմել է իր թեզի մասին: 

 

«Թեզի թեման միջտարածություններում գործող հակառակորդին հակազդելու, միջտարածությունները պահպանելու կիրառման եղանակներն են: Շատ արդի թեմա է, վերջին  ծառայությունս ընթացքում այն հոգեհարազատ դարձավ: Կան առաջարկներ, որոնք կփորձեմ ներկայացնել՝ հնարավորության դեպքում հետագայում կիրառման մեջ դնելու նպատակով»,- նշել է նա:

Փոխնդապետ Մկրտչյանը Փոխնդապետ Մկրտչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Առաջին կուրսի կուրսանտ Սվետլանա Հովհաննիսյանին հանդիպեցինք գրադարանում: Նա ընթերցում էր ռազմական առաջնորդության վերաբերյալ դասագիրք, որի թեմաներին միայն 4-րդ կուրսում պետք է ծանոթանա, սակայն արդեն խիստ հետաքրքրված էր:

 

Նա պատմել է, որ ռազմական համալսարան ընդունվելու որոշումն կայացրել է դեռեւս 14 տարեկանում: Ավարտել է Ստեփանակերտի Ք. Իվանյանի անվան ռազմական վարժարանը, որտեղ սովորելու շնորհիվ ինքնուրույնություն է ձեռք բերել: 

 

«Առաջին կուրսում մասնագիտական առարկաներ եւս անցնում ենք, բայց հանրակրթական առարկաներն ավելի շատ են՝ բարձրագույն մաթեմատիկա, ֆիզիկա: Փորձում եմ գերազանցի հասցնել, քանի որ երբ կա նպատակ, ավելի հեշտ է ստացվում սովորելը»,- ասել է կուրսանտը:

 

Նա պատմել է, որ ռազմական ոլորտում հմտանալու իր որոշմանը շատերն են թերահավատորեն մոտեցել, սակայն դա նրան չի խանգարել: 

 

«Իրենք իրենց թերահավատությամբ ինձ օգնում են, որ շարունակեմ առաջ շարժվել»,- նշել է Սվետլանան: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Շրջայցի ընթացքում եղանք նաեւ ճաշարանում: «Պատիվ ունեմ» ծրագրով մեկամյա դասընթացի ունկնդիր Էդուարդ Համբարձումյանն էլ պատմել է համալսարանի սննդի մասին:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այստեղ ստանում ենք երեքանգամյա սնունդ, երեկոյան նաեւ քաղցրաբլիթներ եւ կոնֆետներ, թեյի հետ մատուցում են նաեւ մուրաբա, ջեմ: Կարելի է ասել, որ միանգամայն տան սնունդ է ստացվում: Հաճախ ճաշարանի աշխատակիցներին խնդրում ենք մի փոքր կրճատեն բաժինը, որովհետեւ բնավականաչափ սննդարար է: Շաբաթվա ընթացքում երեկ անգամ խորոված միս են ուտում, իսկ ճաշացակը բավականին բազմազան է»,- ասել է նա:

Լուսանկարը` Մեդիամաքս

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին