Պատգամավոր Բաքոյանը, «Ավրորայի» հերոսը եւ փրկված 3-ամյա Արզնդան - Mediamax.am

exclusive
10579 դիտում

Պատգամավոր Բաքոյանը, «Ավրորայի» հերոսը եւ փրկված 3-ամյա Արզնդան


Արզնդան, Ռուստամ Բաքոյանը եւ Սոալ Խոդիդաս Լեման
Արզնդան, Ռուստամ Բաքոյանը եւ Սոալ Խոդիդաս Լեման

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Միրզա Դինային Երեւանում 2019 թվականին
Միրզա Դինային Երեւանում 2019 թվականին

Լուսանկարը` Ավրորա

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արզնդան
Արզնդան

Լուսանկարը` Մեդիամաքս

Արզնդան եւ Ռուստամ Բաքոյանը
Արզնդան եւ Ռուստամ Բաքոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արզնդան
Արզնդան

Լուսանկարը` Մեդիամաքս

Արզնդան
Արզնդան

Լուսանկարը` Մեդիամաքս

Արզնդան
Արզնդան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արզնդան, ԱԺ պատգամավորներ Ռուստամ Բաքոյանն ու Սոս Ավետիսյանը
Արզնդան, ԱԺ պատգամավորներ Ռուստամ Բաքոյանն ու Սոս Ավետիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սոալ Խոդիդաս Լեման եւ Արզնդան
Սոալ Խոդիդաս Լեման եւ Արզնդան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արզնդան, ԱԺ պատգամավորներ Ռուստամ Բաքոյանն ու Սոս Ավետիսյանը
Արզնդան, ԱԺ պատգամավորներ Ռուստամ Բաքոյանն ու Սոս Ավետիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Փետրվարի 25-ի լուսադեմին՝ ժամը 4-ին, բարեհաջող ավարտվեց 3-ամյա Արզնդայի վիրահատությունը։ Սրտի բնածին արատով եզդի աղջկա վիրահատությունը 10 ժամ է տեւել։

 

«Միափորոք սիրտը ամենաբարդ արատներից է։ Սրտի համարյա կեսը չի աշխատում։ Առանց վիրահատության այս մարդիկ կենսունակ չեն։ Այս արատի դեպքում սրտի կառուցվածը լիարժեք չես կարող վերականգնել, բայց վիրահատությունները, որ կատարվելու են էտապային, բավականին լավ արդյունք են ունենում»,-ասում է «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի մանկական սրտաբանական կլինիկայի ղեկավար Հովհաննես Զոհրաբյանը։

 

Արզնդան արդեն լավ է, ինքնուրույն է շնչում։ Վերջնական արդյունքի հասնելու համար որոշակի պարբերականությամբ դեռ մի քանի վիրահատություն էլ պիտի կատարվի։

Արզնդան Արզնդան

Լուսանկարը` Մեդիամաքս

Արզնդան Իրաքից է՝ եզդի փախստականների ընտանիքից։ 2014-ին, երբ «Իսլամական պետության» ահաբեկիչները մտան Սինջար, Արզնդայի մայրը, հետո նաեւ հայրը, 4-ամյա տղայի հետ, փախան։ Եզդիական մի գյուղից մյուսը տեղափոխվելով՝ հասան Զախու։

 

«Զախու էին եկել տարբեր գյուղերից փախած եզդիներ։ Նրանք ապրում էին փողոցներում՝ ճանապարհի եզրին։ Մենք էլ մի ծառի տակ էինք պատսպարվել։ Փորձում էին մեզ գոնե հացով ու ջրով ապահովել։ Շուրջ 3 տարի ապրեցինք մի ավերակում, որը տանիք չուներ, ցելոֆանապատեցինք, մեզ համար անկյուն  դարձրեցինք»,- պատմում է աղջկա մայրը՝ Սոալ Խոդիդաս Լեման։

Սոալ Խոդիդաս Լեման եւ Արզնդան Սոալ Խոդիդաս Լեման եւ Արզնդան

Լուսանկարը` Մեդիամաքս

Արզնդան Զախու քաղաքում է ծնվել։ Առողջական խնդիրների մասին իմացել են 6 ամսականում։ Իրաքի բժիշկներն ասել են՝ ապրելու հույս չկա։ Նույն կարծիքին էին Թուրքիայի բժիշկները, բայց Անկարայում կատարած վիրահատությունից հետո Արզնդան հրաշքով փրկվում է։ Մեկ տարի անց երկրորդ վիրահատությունը պետք է արվեր, բայց ընտանիքը ֆինանսական միջոցներ չուներ։

 

Իրաքի փախստական եզդիների ամենամեծ խնդիրներն առողջապահությանն ու կրթությանն են վերաբերում։ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանն անձամբ է ծանոթացել դրանց՝ Իրաքի փախստականների ճամբար այցելության ժամանակ։ Պատգամավորն ասում է՝ պատասխանատվություն է զգում ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ աշխարհի ու հատկապես Իրաքի եզդիների նկատմամբ, որոնք այսօր էլ ցեղասպանության են ենթարկվում։

Արզնդան, ԱԺ պատգամավորներ Ռուստամ Բաքոյանն ու Սոս Ավետիսյանը Արզնդան, ԱԺ պատգամավորներ Ռուստամ Բաքոյանն ու Սոս Ավետիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հայաստան վերադառնալուց հետո հանդիպեցի առողջապահության նախարարին, ներկայացրեցի իրավիճակը։ Նախնական պայմանավորվածությամբ՝ քայլեր էինք ձեռնարկում, որ վիրահատություններ կազմակերպելու նպատակով բժիշկներ գործուղենք Սինջար։ Բայց քանի որ Իրաքում քաղաքական իրադրությունը բավականին լարված է, չկարողացանք։

 

Մտածեցինք կյանքի համար վտանգավոր խնդիրներով երեխաներին տեղափոխել Հայաստան, այստեղ օգնել նրանց։ Նախարարն ասաց, որ այդ վիրահատությունները կկազմակերպվեն ինքնարժեքին մոտ գնով»,-պատմում է Ռուստամ Բաքոյանը։

Արզնդան Արզնդան

Լուսանկարը` Մեդիամաքս

Տեղափոխման, կեցության, վիրահատության ծախսերը հոգալու համար պատգամավորը դիմեց 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դինային։ Եզդի ակտիվիստը 2007 թվականից օգնում է իրաքյան պատերազմից տուժած կանանց եւ երեխաներին, բուժման նպատակով նրանց տեղափոխում Գերմանիա։

Միրզա Դինային Երեւանում 2019 թվականին Միրզա Դինային Երեւանում 2019 թվականին

Լուսանկարը` Ավրորա

Միրզա Դնայիի ու նրա «Լյուֆթբրյուքե Իրաք» (Օդային կամուրջ Իրաք) կազմակերպության աջակցությամբ՝ փետրվարի 17-ին Արզնդան եկավ Հայաստան։

 

Վիրահատությունից առաջ Ռուստամ Բաքոյանի հետ այցելել էինք Արզնդային։ 3-ամյա աղջիկը պատգամավորին տեսնելուն պես՝ միանգամից աշխուժացավ։ Երկար գրկեց, հետո սկսեց խաղալիքները ցույց տալ։

Արզնդան եւ Ռուստամ Բաքոյանը Արզնդան եւ Ռուստամ Բաքոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

- Չի քնել, քեզ էր սպասում,- պատգամավորին է դիմում մայրը։ Ասում է՝ արդեն սովորել է հեռախոսով տեսազանգ անել։ Հենց կարոտում է, զանգում է Ռուստամին, խնդրում, որ գա։

 

Միջանցքով անցնելիս՝ հիվանդներն ու բժիշկները կիսաբաց դռնից ձեռքով են անում Արզնդային։ Նրա պատմությունը շատերին է հուզել։ Եզդի համայնքի, Իրաքի դեսպանատան ներկայացուցիչներն են այցելում նրանց, խաղալիքներ ու ծաղիկներ բերում։

 

«Ես եղել եմ այլ երկրների հիվանդանոցներում, ոչ մի տեղ մեզ այսքան սիրալիր չեն վերաբերվել, ինչպես՝ Հայաստանում։ Ես մայր եմ եւ գիտեմ երեխայի կյանքի գինը։ Ինձ նման շատ ծնողներ կան։ Իմ ամենամեծ ցանկությունն է, որ Ռուստամից ու Միրզա Դնայիից բացի լինել նաեւ այլ մարդիկ, պետություններ, Իրաքի, քրդական ինքնավարության ղեկավարները, որոնք կօգնեն այսպիսի երեխաներին, որովհետեւ սա կյանքի ու մահվան հարց է։

Լուսանկարը` Մեդիամաքս

Մենք ուտելիքի եւ հագուստի կարիք չունենք։ Ցամաք հացով ու հին հագուստով կարող ենք ապրել, միայն թե հնարավոր լինի կյանքեր փրկել»,-ասում է Սոալ Խոդիդաս Լեման։

 

Արզնդայի տեղափոխմանն աջակցել են Իրաքում Հայաստանի դեսպանը, իրաքցի եզդի բարերար Ալի Էզդին, «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնը պատրաստակամություն է հայտնել երեխային ու մորը հիվանդանոցում պահել նաեւ հետվիրահատական շրջանում։

Արզնդան Արզնդան

Լուսանկարը` Մեդիամաքս

Արզնդան մեկն է այն բազմաթիվ երեխաներից, որոնց Իրաքի առողջապահական համակարգը չի կարող օգնել։ Ռուստամ Բաքոյանն ասում է, որ Արզնդայի օրինակով փորձում էին հասկանալ, թե ինչ խնդիրների, դժվարությունների կհանդիպեն, ինչպես կարող են հաղթահարել դրանք։ Հիմա ավելի վստահ են, ու շուտով կսկսեն զբաղվել մեկ այլ փոքրիկի բուժման հարցերով։

Արզնդան Արզնդան

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ուրախ կլինենք, եթե գտնվեն մարդիկ, ովքեր կցանկանան ներգրավվել այս ծրագրում, որպեսզի կարողանանք ավելի մեծ թվով կյանքեր փրկել։ Մենք բոլորի աջակցության, օգնության, ամեն մի լումայի կարիքն ունենք, որ կարողանանք եւս մի կյանք փրկել»։

Արզնդան, ԱԺ պատգամավորներ Ռուստամ Բաքոյանն ու Սոս Ավետիսյանը Արզնդան, ԱԺ պատգամավորներ Ռուստամ Բաքոյանն ու Սոս Ավետիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ապաքինվելուց հետո Արզնդան կվերադառնա Իրաք։ Բայց մի քանի տարի անց նրան դեռ երկու վիրահատություն է սպասվում։

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի (Մեդիամաքսի համար)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին