Կոմիտասի գործերը՝ մատների վրա, «երգող» ժեստերով - Mediamax.am

Մարտ 08, 2026
exclusive
3214 դիտում

Կոմիտասի գործերը՝ մատների վրա, «երգող» ժեստերով


Լուսանկարը` Մեդիամաքս

Աննա Մինասյանը
Աննա Մինասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Gayane Abrahamyan
Gayane Abrahamyan

Լուսանկարը` Մեդիամաքս

Իռեն Կույումչյանը
Իռեն Կույումչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նաիրա Մուղդուսյանը
Նաիրա Մուղդուսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ելենա Ազարյանը
Ելենա Ազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Նաիրյան» վոկալ անսամբլի երգչուհիները միաժամանակ երեք գործողություն են անում՝ երգում են, լսում միմյանց ու երգերը մեկնաբանում ժեստերի լեզվով: Այս ամենի արդյունքում խմբի ելույթները հասկանալի ու հետաքրքիր են դառնում ոչ միայն լսող, այլեւ լսողության խանգարում ունեցող հանդիսատեսի համար:

 

Խումբը ձեւավորել է 4 տարի առաջ՝ «Մուղդուսյան» արվեստի կենտրոնի մշակութային ծրագրերի շրջանակում: «Նաիրյան»-ի ղեկավար Նաիրա Մուղդուսյանը Մեդիամաքսին պատմել է խմբի կազմավորման, նպատակների ու աշխատանքների մասին:

 

«Անսամբլի կազմավորման նպատակն էր հասանելի դարձնել հայ դասական ստեղծագործությունները, ժողովրդական երգերի կոմպոզիտորական մշակումները, եւ, իհարկե, առաջնային էր կոմիտասյան երգերը եւս մեկ անգամ երգելու, լսելի դարձնելու խնդիրը»,- ասում է անսամբլի ղեկավարը:

 

Շուրջ մեկ տարի է, ինչ երգերը վերծանում են նաեւ ժեստերի լեզվով, իսկ 2019 թվականի հուլիսի 1-ից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության աջակցությամբ, իրականացնում են «Ես լսում եմ քեզ ծրագիրը»:

Լուսանկարը` Մեդիամաքս

««Մուղդուսյան» կենտրոն էին հաճախում լսողության խանգարում ունեցող երեխաներ, հերթական համերգից առաջ հասկացանք, որ եթե նրանք ներկա լինեն ելույթին, ոչինչ չեն հասկանալու: Որոշեցինք, որ այս երգերը պետք է հասանելի լինեն բոլորին, այդ թվում՝ լսողության խանգարում ունեցող մարդկանց: Հրավիրեցինք ժեստերի լեզվի մասնագետի, որ հենց ելույթի պահին մեկնաբանի երգերը: Առաջին երգը, որ մեկնաբանվեց ժեստերի լեզվով, «Կաքավիկ»-ն» էր: Հենց այդ ժամանակ հասկացանք, որ եթե բեմից անենք այդ ամենը, ապա ավելի տպավորիչ կլինի: Ժեստերի լեզուն վառ ու պատկերավոր լեզու է, այն հետաքրքիր է նաեւ լսող մարդու համար»,- պատմում է Նաիրա Մուղդուսյանը եւ նշում, որ երգերը, հատկապես, հասանելի են թույլ լսողություն ունեցող անձանց, ովքեր ընկալում են հնչյունը եւ տիրապետում ժեստերի լեզվին:

Նաիրա Մուղդուսյանը Նաիրա Մուղդուսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այսօր արդեն 35 երգ՝ մեծամասամբ Կոմիտասի ստեղծագործություններից, խմբի անդամները մեկնաբանում են ժեստերով: Նրանց ժեստերի լեզուն սովորեցնում է Աննա Բերբերյանը: Անկախ նրանից, հանդիսատեսի թվում լսողական խնդիր ունեցող մարդ կա, թե՝ ոչ, կատարումներն ուղեկցվում են ժեստային մեկնաբանմամբ: Խումբն ունի նաեւ ժեստերի լեզվով մեկ տեսահոլովակ:

 

 

«Նաիրյան» վոկալ անսամբլում այժմ հինգ երգչուհի կա: Անսամբլի հիմնական կազմում լինելու համար անհրաժեշտ է միաժամանակ լավ երգել ու տիրապետել ժեստերի լեզվին: Այս ընթացքում տասնյակից ավելի երգչուհիներ փորձել են ներգրավվել խմբում, սակայն չեն մնացել հիմնական կազմում, որովհետեւ կա՛մ կարողացել են երգել, կա՛մ ժեստը մեկնաբանել:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մինչ ժեստերի լեզվին առնչվելը չէինք պատկերացնում, որ հնարավոր է երգը սովորել ժեստի միջոցով, բայց ժեստերն օգնում են նաեւ բառերը սովորելու հարցում: Երաժշտական կատարման ժամանակ կրկնակի կենտրոնացում է պահանջվում, որովհետեւ ուղեղի երկու կիսագունդն էլ այդ պահին, կարծես, աշխատում է»,- ասում է անսամբլի ղեկավարը:

 

 

Անդամներից երեքը խմբում են հիմնադրման պահից, մյուս երկուսը միացել են այս տարի:

 

Կլարնետ նվագող Ելենան

Ելենա Ազարյանը Ելենա Ազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ելենա Ազարյանը խմբում է հիմնադրման պահից: Մինչ խմբի կազմում հայտնվելը երգել է էստրադային երգեր, դասական ստեղծագործությունները նրա համար խորթ են եղել: Ելենան նաեւ կլարնետ է նվագում: Սկզբում գաղտնի է պահել, որովհետեւ կարծել է, որ Հայաստանում կլարնետ նվագող աղջիկներին «լավ աչքով» չեն նայում: Հետո, երբ խմբի ղեկավարը իմացել է, սկսել են իրենց կատարումների մեջ նաեւ այդ գործիքն օգտագործել:

 

«Ունիկալ» Աննան

Աննա Մինասյանը Աննա Մինասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աննա Մինասյանը եւս հիմնադրման պահից խմբում է: Առաջին մասնագիտությամբ խմբավար է: Երբ որեւէ համերգից, օրինակ, մեկ ժամ առաջ որոշում են ժեստերով նոր ստեղծագործություն ներկայացնել, ապա գործը վստահում են Աննային:

 

Թավջութակահար Իռենը

Իռեն Կույումչյանը Իռեն Կույումչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Իռեն Կույումչյանը խմբում է 2019 թվականի ապրիլից, երգում է ալտի ձայնաբաժնում։ Ասում է՝ դժվար է միաժամանակ երգել այտի ձայնաբաժնում եւ ժեստերով ցույց տալ սոպրանոյի ձայնաբաժնի թեման:

 

«Մի բառ ցույց ես տալիս ժեստերով, բայց երգում ես այլ բան: Սա համակցելը բարդ է, բայց հանդիսատեսը հիմնականում չի նկատում»,- ասել է Իռենը, ով թավջութակ է նվագում։

 

Խմբի ղեկավարը մտադիր է ապագայում իրենց կատարած ստեղծագործություններում նաեւ Իռենի այս կարողությունն օգտագործել:

 

«Ագրեսիվ» ժեստերով Գայանեն

Gayane Abrahamyan Gayane Abrahamyan

Լուսանկարը` Մեդիամաքս

Գայանե Աբրահամյանը խմբի սոպրանոն է, անսամբլում 2019թ. հուլիսից է:

 

«Երբ առաջին անգամ ժեստերը ցույց տվեցին, անհանգստացա, բայց ժամանակի հետ սովորեցի: Մասնագետն ասում է, որ իմ ժեստերը դեռ «ագրեսիվ» են, բայց ինքս ինձ վրա աշխատում եմ»,- պատմել է Գայանեն, ով նաեւ շվի է նվագում:

 

Կոմիտասի 150-ամյակն ու խմբի մենահամերգը

 

Այժմ խումբը հատուկ համերգի է պատրաստվում։ 2019 թվականի դեկտեմբերին 14-ին Կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Նաիրյան» վոկալ անսամբլի մենահամերգը, որի ընթացքում կներկայացվեն հայ դասական կոմպոզիտորների խմբերգեր, շարականներ: Բոլոր ստեղծագործությունները կուղեկցվեն ժեստային մեկնաբանմամբ: Դեկտեմբերին կայանալիք համերգին կհնչեն նաեւ Մաշտոցի շարականներից երեքը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեկ այլ կարեւոր համերգ կունենան այս աշնանը։ Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակին նվիրված համերգը կկայանա Կահիրեում՝ նոյեմբերի 17-ին:

 

«Տարբեր երաժիշտներից համագործակցության տարբեր առաջարկներ ենք ստանում: Արդեն ունենք Կոմիտասի «Գարուն» ստեղծագործության ձայնագրությունը»,- ասում է Նաիրա Մուղդուսյանը:

 

Անի Խչոյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի




Մեր ընտրանին