Մայր տաճարը կվերագտնի 1840 թվականին ունեցած ներքին տեսքը - Mediamax.am

exclusive
10848 դիտում

Մայր տաճարը կվերագտնի 1840 թվականին ունեցած ներքին տեսքը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արա Վարդանյանը
Արա Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արժանիկ Հովհաննիսյանը
Արժանիկ Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


2018-ի վերջին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը փակվեց այցելուների համար ու այսօր շրջապատված է շինարարական ցանկապատով: Տաճարից դուրս ակտիվ շինարարություն է, իսկ տաճարը ներսից՝ անճանաչելի։

Լուսանկարը` Մեդիամաքս

Միածնաէջ տաճարի նորոգման բուն աշխատանքներին նախորդել է ուսումնասիրության ու նախագծման փուլը, որը մեկնարկել է 2012 թվականից։ Հետազոտական փուլում ներգրավվել են նաեւ վերականգնման ոլորտում փորձառու մասնագետներ արտերկրից: Կազմվել է տաճարի նորոգման եւ մասնակի ամրակայման նախագիծ, 2017-ի ամռանը սկսվել են շինարարական աշխատանքները։ Վերջին անգամ Էջմիածնի Մայր տաճարը հիմնանորոգվել էր 1954-58 թվականներին։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Նախատեսվում է կենտրոնական չորս մուտքերի եւ դրանց հիմքերի ամրացման որոշակի աշխատանքներ, վնասված կամարների ամրակայում, պատերի ներարկում։ Եկեղեցու գմբեթի եւ զանգաշտարակների վեղարների ծածկասալերն ամբողջությամբ ապամոնտաժվում են, որովհետեւ ճաքեր էին գոյացել ու ջրի ներթափանցման հետեւանքով խնդիրներ էին առաջացել։ Ամրակայումից հետո պիտանի քարերը վերատեղադրվելու են ՝ պակասները լրացնելով նորերով:

Լուսանկարը` Մեդիամաքս

Զանգակատան վեղարի քարերը տեղաշարժված եւ կախված են։ Նույն վիճակում են նաեւ ռոտոնդաների եւ գմբեթների քարերը. ունեն ճաքեր, բացված կարաններ, որը նպաստում է պատերի մեջ ջրի թափանցմանն ու շաղախի քայքայմանը։ Ներարկման միջոցով, որն ընդունված է ամբողջ աշխարհում, մենք գրեթե բոլոր պատերը կոնսոլիդացրել ենք»,- ասում է Մայր Աթոռի գլխավոր ճարտարապետ Արա Վարդանյանը։

Արա Վարդանյանը Արա Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ամրակայման շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ առաջացել է նաեւ որմնանկարների մասնակի ապամոնտաժման անհրաժեշտություն։ Դրանք այժմ վերականգնվում են արվեստանոցում եւ կվերադարձվեն Մայր Տաճար շինարարական աշխատանքներից հետո։ Ապամոնտաժելիս պարզվել է, որ դրանց տակ վնասված ու քայքայված հատվածներ կան, որոնք մինչ այդ տեսանելի չէին։

Լուսանկարը` Մեդիամաքս

Որմնանկարները թաքցնում էին ոչ միայն եկեղեցու պատերի ճաքերը, այլեւ՝ հին որմնանկարների շերտեր, որոնք վերագրվում են Հովնաթանյաններին։

Լուսանկարը` Մեդիամաքս

Որմնանկարների վերականգնման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Արժանիկ Հովհաննիսյան ասում է, որ դարերի ընթացքում խոնավության պատճառով որմնանկարները քայքայվել եւ պարբերաբար վերականգնվել կամ լրացվել են նորերով։

Արժանիկ Հովհաննիսյանը Արժանիկ Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Շերտերը բավականին խառն են, սակայն առկա են արխիվային նյութեր, որոնք թույլ են տալիս պատկերացնել, թե որ դարում, որ թվականին ինչպիսին է եղել հուշարձանի ներքին տեսքը։

 

Մեր ուսումնասիրությունները պարզեցին, որ Մայր տաճարը նախկինում պատկերազարդ էր։ Միայն գմբեթին եղել է 23 տերունական պատկեր, իսկ առկա զարդամոտիվային որմնանկարչությունը իրագործվել է Հովնաթանյանների կողմից։

Լուսանկարը` Մեդիամաքս

Տաճարի որմնանկարներն այնքան էլ հին չեն, բայց արժեքավոր են, քանի որ ստեղծել են Հովնաթանյանների սերունդները։ Թեեւ այդ ժամանակ պարսկական իշխանության ներքո Հայաստանում արվեստն անկում էր ապրում, Հովնաթանյանները զարթոնքի առաջին քայլերն արեցին, որոնք մինչ օրս լիարժեք մեկնաբանված չեն հայ կերպարվեստի պատմության մեջ։ Շատ ստեղծագործություններ ավանդաբար վերագրվում են «Հովնաթանյանների դպրոց»-ին՝ առանց տարանջատելու հեղինակներին։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ուսումնասիրելով որմնանկարների կատարման տեխնիկան՝ մենք փորձում ենք տարբերակել նրանց ձեռագրերը՝ ներկայացնելով տարբեր ժամանակներում կատարած հեղինակների գործերը առանձին-առանձին»,- ասում է Որմնանկարների վերականգնման գիտահետազոտական կենտրոնի տնօրենը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Օգտվելով արխիվային հարուստ նյութերից՝ մասնագետները քննարկել ու փորձելու են վերադարձնել Մայր տաճարի՝ 1840 թվականին ունեցած ներքին տեսքը՝ ամրակայելով եւ պահպանելով, մեկտեղելով տարբեր դարաշրջանների հին ու նոր բացահայտված որմնանկարները։

Լուսանկարը` Մեդիամաքս

«1954-1955 թվականներին Լիդիա Դուրնովոյի ղեկավարությամբ վերականգնված որմնանկարները պահպանվելու են, քանի որ դրանք նույնպես արժեքավոր են: Այդ որմնանկարների վրա աշխատել են մեր ճանաչված նկարիչներ Գրիգոր Խանջյանը, Էմմա Կորխմազյանը, Վանիկ Շարամբեյանը։ Պատմական դարձած այդ շերտը մենք պահպանելու եւ վերականգնելու ենք»,- պարզաբանում է Արժանիկ Հովհաննիսյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Մոմերի ծխից որմնանկարներն էլ չեն կեղտոտվի։ Մոմավառության համար Մայր տաճարի հարեւանությամբ առանձին սրահ է կառուցվում։

 

Մայր Աթոռի գլխավոր ճարտարապետն ասում է՝ արվում է առավելագույնը, որ առաջիկա 200-300 տարում Մայր տաճարը նման ծավալի շինարարական միջամտության կարիք չունենա։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Տաճարը տեսանելի փոփոխություններ չի կրի։ Որմնանկարները կլինեն մաքրված, վերականգնված, գույները՝ ավելի պայծառ: Հատակի վրա էլ շինարարական միջամտության կարիք կար, մարմարները ապամոնտաժվել են եւ փոխարինվելու են դարձյալ մարմարով։ Ներդրվում է օդափոխության՝ ջեռուցման եւ սառեցման համակարգ»։

 

Աշխատանքները կավարտվեն 2020 թվականի վերջին։ Գլխավոր ճարտարապետը վստահեցնում է՝ աշխատում են առանց կանգ առնելու. եկեղեցին երկար փակ պահել չի կարելի։

 

Լուսինե Ղարիբյան   

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Արժանիկ Հովհաննիսյանի արխիվից

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին