Ուրարտուի ժառանգությունն ու Կարմիր բլուրի «հավերժ» շինաղբը - Mediamax.am

exclusive
7444 դիտում

Ուրարտուի ժառանգությունն ու Կարմիր բլուրի «հավերժ» շինաղբը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Միքայել Բադալյանը
Միքայել Բադալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Եպրաքսյա Խաչատրյանը
Եպրաքսյա Խաչատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Միքայել Բադալյանը
Միքայել Բադալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարմիր բլուրը 1950-ականներին
Կարմիր բլուրը 1950-ականներին

Լուսանկարը` Միքայել Բադալյանի արխիվից

Կարմիր բլուրը 1950-ականներին
Կարմիր բլուրը 1950-ականներին

Լուսանկարը` Միքայել Բադալյանի արխիվից


2019 թ. փետրվարին մեկնարկելու է «Ազատենք Կարմիր բլուր հուշարձանը շինարարական աղբից» քաղաքացիական նախաձեռնությունը: Կազմակերպիչներն ակնկալում եմ յուրաքանչյուրի աջակցությունը մաքրման աշխատանքներում, քանի որ ուրարտական բացառիկ այս հուշարձանը բոլորիս ժառանգությունն է:

 

Նոր նախաձեռնության, տարիներ շարունակ կուտակված շինաղբի եւ հուշարձանի պահպանության խնդիրների մասին Մեդիամաքսը զրուցել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղի վարիչ Միքայել Բադալյանի հետ:

 

Ուրարտական ժառանգությունը «պահպանելով»

 

Շինարարական այս աղբի տակ ամբողջը հնագիտական շերտեր են. ուրարտական բացառիկ կառույցներ եւ հնավայրի դամբարանադաշտի մի հատված։ Տասնամյակներ շարունակ այս տարածքում շինաղբի նույն տեսարանն է։

 

Խորհրդային տարիներին Կարմիր բլուրը հայտնի զբոսաշրջային կենտրոն էր՝ կանաչ գոտի, նստարաններ, լուսավորություն։ Կարմիր բլուր մասնաճյուղի վարիչ Միքայել Բադալյանը քայլում է խորհրդային տարիներին կառուցված ճեմուղիներով ու մեզ ուղեկցում դեպի շինաղբի կույտը:

Կարմիր բլուրը 1950-ականներին Կարմիր բլուրը 1950-ականներին

Լուսանկարը` Միքայել Բադալյանի արխիվից

«Հայաստանի անկախությունից հետո տնտեսական ճգնաժամի արդյունքում ծառերը հատվեցին: Հուշարձանը բացարձակապես չէր վերահսկվում, տարածքը ցանկապատված չէր, չկային արգելապատնեշներ, համապատասխան պահպանական ծառայություն․ արդյունքում հնավայրը պարբերաբար սկսեց լցվել շինարարական աղբով: Մեր հաշվարկներով, մոտ 400 բեռնատար մեքենա է պետք, որ կարողանանք շինաղբը տեղափոխել»,-ասում է Միքայելը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մոտենալով աղբին՝ վարիչը ցույց է տալիս ասբեստե թիթեղների կտորներն ու ասում, որ սրանք նաեւ շատ վտանգավոր են առողջության համար. այն քաղցկեղածին ամենավտանգավոր նյութերից է: Շատ զբոսաշրջիկներ, տեսնելով ասբեստի զանգվածներն, անմիջապես հեռանում են ու զարմանում, թե ինչպես կարելի է դրանք տարիներով այսպես թողնել։

Միքայել Բադալյանը Միքայել Բադալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մենք մշտապես խոսում ենք, թե մի շարք ժառանգություններ ունենք, բայց դա նույնն է, երբ մարդ անընդհատ երդվի ծնողների արեւով, կենացներ խմի, սակայն հորն ու մորը թողնի անտեր։ Հաճախ նաեւ քննարկում ենք՝ ուրարտացիները հայեր են, թե՝ ոչ: Լինելով գիտությունների թեկնածու եւ Ուրարտուի հնագիտության մասնագետ, ինքս կասկած չունեմ, որ հենց մենք ենք Ուրարտուի ժառանգները: Իրականում Ուրարտուն նրանն է, ով լավագույնն է պահպանում մեզ հասած ուրարտական հուշարձանները, հոգ տանում դրանց մասին եւ ամենից լավ ներկայացնում ու հանրահռչակում այն:

Կարմիր բլուրը 1950-ականներին Կարմիր բլուրը 1950-ականներին

Լուսանկարը` Միքայել Բադալյանի արխիվից

Եթե նման հուշարձան լիներ Վրաստանում, սա կարող էր դառնալ համաշխարհային բրենդ, այն ունի բոլոր հնարավորությունները ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության նախնական ցուցակում ընդգրկվելու համար։ Երբ Այանիսում ուրարտական հնավայրը երկրաշարժից տուժել էր, թուրքերը դադարեցրել էին պեղումները, որ հոգ տանեն հուշարձանի մասին»,- ասում է Միքայելը:

 

Մի ծաղկով գարուն...

 

Նոր նախաձեռնությանը միանալու համար որոշ կազմակերպություններ եւ անհատներ արդեն իսկ հայտնել են իրենց աջակցությունը: Նախատեսվում է մի քանի օր լայնածավալ մաքրման աշխատանքներ կազմակերպել, նախագիծը հնարավոր է շարունակական լինի: Նախաձեռնողները շուտով հանդիպելու են Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչներին, ներկայացնելու եւ քննարկելու են ծրագիրը: Մասնաճյուղի վարիչը մեծ հույսեր է կապում նոր քաղաքապետի հետ։

 

«Քաղաքապետը նախընտրական ծրագրում նշել էր, որ մեծ տեղ է հատկացնելու Էրեբունի, Շենգավիթ եւ Կարմիր բլուր հնավայրերին, եւ սրանք դառնալու են զբոսաշրջության կենտրոններ: Պետական աջակցությունը խիստ անհրաժեշտ է, բայց այստեղ անելիքն իսկապես շատ է, եւ եթե կարող ենք թեթեւացնել գործը՝ ինչո՞ւ չանենք»,-ասում է Միքայելը:

Միքայել Բադալյանը Միքայել Բադալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Պատրաստվում են դիմել բոլոր շինարարական կազմակերպություններին, կբացվի հաշվեհամար։ Միքայելն ընդգծում է՝ չեն ակնկալում միայն ֆինանսական աջակցություն, այլեւ յուրաքանչյուրին են առաջարկում միանալ ու կարողությունների չափով օգնել նրանց:

 

«Այստեղ եկել են երկրի նախկին վարչապետերը, կար նաեւ Կարմիր բլուրի զարգացման ծրագիր, որի մասին խոսվեց ու նաեւ ներկայացված էր քաղաքապետարանի կայքում: Մեծ ոգեւորությամբ սպասում էինք, որ վերջապես Կարմիր բլուրը կվերածնվի, բայց ամբողջը, կարծես, մնաց թղթի վրա։ Ինչ վերաբերում է քաղաքային իշխանություններին, նրանց նախաձեռնությամբ մի քանի անգամ ծառատունկ է իրականացվել», - ասում է նա:

 

Կարմիր բլուրը գերեզմանոց կամ սերիալ չէ

 

Միքայելը Կարմիր բլուր մասնաճյուղը ղեկավարում է 2015-ի օգոստոսից: Նրա խոսքով, հնավայրի պահպանությունը մինչ այդ եղել է «անտեր» վիճակում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Առաջ հսկողությունը մինչեւ ժամը 21:00-ն էր, այժմ շուրջօրյա է: Հսկում է ոստիկանը, այնուհետեւ զինված պահակը: Չնայած հսկողությունը երկարացվել է, 36 հեկտար տարածքը մինչ օրս հսկում է մեկ հոգի։ Միքայելն ասում է՝ անհրաժեշտ են առնվազն մի քանի ոստիկան եւ տեսախցիկներ։ Հսկողության ծառայությունն ավելացնելու համար կառավարության որոշում է պետք:

 

Նոր վարիչի ղեկավարության տարիներին հնավայրում շինաղբի կուտակումը դադարել է, ստեղծվել է պահակակետ, դրվել է անցակետ, մի հատվածը պատվել է մետաղե ցանցկեն ցանկապատով ու արգելվել է մարդկանց ու կենդանիների ապօրինի մուտքը:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Տարածքը վխտում էր կովերով եւ ոչխարներով, բարձրանում էին պատերի վրա: Նախկին պահապաններից ասում էին, որ անհնար է հովիվների դեմ պայքարելը, միեւնույն է գալու են։ Ոչխարներին բռնել ենք, բռնագրավվել ու ասել հովիվներին՝ եթե նորից բերես, ոչխարը չենք վերադարձնելու. ուրիշ ձեւ չկար ,- ձեռքերով պատկերավոր նկարագրում է Միքայելն ու հավելում,- Շատերը գալիս էին այստեղ մոտոցիկլետով ու բլուրի վրա էին բարձրանում, մարդիկ աղջիկների էին բերում: Երբ սկսեցինք արգելել, հաճախ մեզ հարցնում էին՝ «ախպեր ջան, էս տարածքը քեզ ի՞նչ, որ դու տենց վալնավացա ես լինում»: Պատկերացրեք՝ երբ մարդկանց նորմալ բացատրում էինք, շատ լավ հասկանում էին ու դեռ ուզում են աջակցել»։

 

Մասնաճյուղի աշխատակիցների կարեւորագույն նպատակը նաեւ իրազեկումն է։ Պարբերաբար դասախոսություններ, նաեւ տեղեկատվական այցեր են կազմակերպում տարբեր դպրոցներում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Այցելուների քանակը եւս շատացել է. 2017-ին 530 այցելու էր, 2018-ին՝ 1207։ Ակնկալվող բոլոր աջակցություններից հետո, վստահ են՝ այցելուների թռիչքային աճ կգրանցվի՝ տարեկան առնվազն 7 000 մարդ։

 

Մի շարք ընկերներ եւ պարզապես մտահոգ անհատներ աջակցել են մասնաճյուղին: Օրինակ, Միքայելի ընկերներից մեկը, 100 հազար դրամ ներդրում անելով, վարձել էր տեխնիկա եւ շինաղբի տակ մնացած մի քանի սենյակ մաքրել էր։ Միքայելը ցույց է տալիս սենյակների հատվածն ու վստահեցնում, որ առաջ այն տեսանելի չէր ու ամբողջովին լցված էր մեծ քարերով ու շինաղբով։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ի դեպ, գարնանը պատրաստվում են նաեւ մեկ այլ կարեւոր նախաձեռնություն իրականացնել. Ավստրիայի Ինսբրուկի համալսարանի Հին Արեւելքի ուսումնասիրությունների ինստիտուտի եւ Հայաստանի Արամուսի արշավախմբի հետ համատեղ անվճար գեոֆիզիկական ուսումնասիրություններ են անելու։

 

Կիսաքանդ թունելը, չգործող թանգարանը եւ 44 տարվա հսկիչ-հավաքարարը

 

Հնավայրի պահպանության հետ կապված եւս մեկ լուրջ խնդիր կա. Կարմիր բլուրի տակով անցնող թունելը ենթակա է փլուզման։ Թունելը կառուցել են խորհրդային տարիներին, այն Հրազդանի կիրճով դեպի Աերացիա գնացող կոյուղու հզոր կոլեկտորի մաս է կազմում, որի կառուցումը երկրաշարժի պատճառով կիսատ է մնացել։

Լուսանկարը` Մեդիամաքս

Չնայած կարեւոր հաղորդակցական հանգույց է, այն կիսակառույց վիճակում մնալով՝ սպառնում է հուշարձանի պահպանությանը։ Պետք է ամրակայվեն թունելի չամրացված հատվածները, որից հետո այն կարելի է ինչ-որ ձեւով օգտագործել:

 

2005-ին փլվել է Կարմիր բլուր թանգարանի տանիքի մի հատվածը, ինչի հետեւանքով ցուցադրվող գրեթե բոլոր իրերը տեղափոխվել են Էրեբունի թանգարանի պահոցներ: Շինության սենյակները դեռեւս օգտագործվում են աշխատակիցների կողմից։

 

«Երբ թանգարանի տանիքը փլվեց, ցավոք, շատ անհասկանալի պատճառներով, թանգարանի ղեկավարությունը չամրակայեց այն: Փոխարենը մասնաճյուղի վարիչն իր համար շինության ներսում գեղեցիկ սենյակ էր կառուցել»,-ասում է Միքայելն ու հավելում, որ ապագայում կցանկանան՝ նոր թանգարանը կառուցվի հուշարձան տանող ուղու վրա, քանի որ սա բավականին հեռու է մուտքից:

Լուսանկարը` Մեդիամաքս

Միքայելը կարոտով է խոսում նախկին թանգարանի մասին, առաջին կուրսում իր փորձառությունն այստեղ էր անցկացրել: Նույն կարոտով ու ավելի մեծ ոգեւորությամբ թանգարանի մասին հիշում է 83-ամյա Եպրաքսյա Խաչատրյանը, նա մինչ օրս այստեղ է աշխատում: Մասնաճյուղում երեք աշխատող են՝ վարիչը, էքսկուրսավարը եւ հսկիչ-հավաքարար Եպրաքսյան: Յուրաքանչյուր առավոտ ժամը 6-ին աշխատանքի է գալիս, տարածքին շատ մոտ է ապրում։

Եպրաքսյա Խաչատրյանը Եպրաքսյա Խաչատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Սա նույնպես իմ տունն է: 44 տարի շատ ուժեղ աշխատել եմ, հիմա էլ եմ աշխատում։ Մեր թանգարանն ուրիշ էր, մենակ մտնեի՜ր, բա սե՞նց էր... Ուղղակի փլվավ. մի քիչ տկար ենք, կսարքենք, կլավանանք, սենց չենք մնա։ Մենակ թե սաղ մնամ, տեսնեմ, որ առաջվա նման սարքվավ թանգարանը»,- ասում է Եպրաքսյան:

 

Ամալի Խաչատրյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին