Արենի գինու ընդգծված համը՝ Riedel-ի գավաթներով - Mediamax.am

exclusive
4453 դիտում

Արենի գինու ընդգծված համը՝ Riedel-ի գավաթներով


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Զարուհի Մուրադյանը
Զարուհի Մուրադյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալեքսանդր Զորինը
Ալեքսանդր Զորինը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալեքսանդր Զորինը
Ալեքսանդր Զորինը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Արենի գինին այսուհետ կարելի է ավելի ճիշտ ըմպել ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում, քանի որ աշխարհահռչակ Riedel գինու գավաթներ արտադրող ընկերությունը մշակել է հատուկ բաժակ Արենի գինու տեսակի համար։ Նախաձեռնության հեղինակներն ասում են՝  սա եւս մեկ քայլ է հայկական գինեգործությամբ աշխարհին ճիշտ ներկայանալու համար։

 

Նույն գինու տեսակը տարբեր համ ունի՝ տարբեր բաժակներով ըմպելիս. հավատացնում է աշխարհում ամենախոշոր գինու գավաթներ արտադրող Riedel ընկերությունը, որն իր տեսականու մեջ այս տարի է ավելացրել Արենի գինու գավաթը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Riedel-ի գավաթները, ըստ գինու տեսակի, ստեղծվում են խաղողի սորտի առանձնահատկություններն ընդգծելու համար։ Արենի սորտի համար ընտրվել է այս կակաչի տեսք ունեցող գավաթը, որով մատուցվելիս գինին պահպանում եւ փոխանցում է Արենիի համային յուրահատկությունները:

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայաստանից մի խումբ փորձագետներ այս տարվա հունիսին մեկնել էին Ավստրիայի Քուվշթայն քաղաք՝ Riedel ընկերության հետ համատեղ ընտրելու Արենի գավաթը:

 

Եռօրյա այցի ժամանակ մասնագետներին ներկայացվել են նախապես մշակված 11 տարբերակներ, որոնք տարբերվում էին իրենց կառուցվածքով, տրամագծով, ձեւով: Փորձարկվել են հայկական գինեգործական ընկերությունների կողմից ստեղծված Արենի գինիները, ընկերությունների ներկայացուցիչները նաեւ մասնակցել են գավաթի ընտրությանը: Կանգ են առել երեք տարբերակի վրա, որից հետո էլ ընտրվել է կակաչի դիզայնով գավաթը:

Լուսանկարը` Մեդիամաքս

300-ամյա պատմություն ունեցող ընկերությունում Riedel ընտանիքի արդեն 10-րդ սերունդն է արտադրում հատուկ գավաթները: Աշխարհում Riedel-ի մշակած գավաթներով են մատուցում մի շարք ճանաչված սորտեր, ինչպիսիք են՝ Պինո Նուար, Շարդոնե, Սիրա: Ընկերությունը գավաթներ ստեղծելիս շեշտը չի դնում դրա գեղեցկության վրա. նրանց համար կարեւոր է, որ բաժակը առավելագույն կերպով փոխանցի գինու առանձնահատկությունը: Գավաթները մշակվում են գինեգործների հետ համագործակցության արդյունքում։

Լուսանկարը` Մեդիամաքս

Բացի այն, որ Արենի գինին ճիշտ կմատուցվի, այն նաեւ իր ճանաչելիությունը կմեծացնի ամբողջ աշխարհով, քանի որ Riedel ընկերության բաժակների տուփերի վրա մակնշվում են բոլոր այն սորտերը, որոնց համար Riedel-ը գավաթ ունի: Այսինքն՝ անկախ նրանից տուփի մեջ Արենիի բաժակն է լինելու, թե՝ ոչ, տուփի վրա լինելու է նաեւ Արենի սորտի մակնիշը:

 

«Մենք շատ ակտիվ աշխատում ենք գինեգործության զարգացման ուղղությամբ: Չնայած Հայաստանն ունի մեծ թվով բարձրորակ գինիներ, ճանաչելիության խնդիր ունենք։ Մենք ճանաչված ենք որպես հնագույն գինեգործական երկիր, բայց մեզ դեռ չեն ճանաչում որպես նոր գինիներ արտադրող պետություն»,- մեզ հետ զրույցում ասում է Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը:

Զարուհի Մուրադյանը Զարուհի Մուրադյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նախաձեռնությունը Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի եւ «Նոյան Տուն» ընկերության համագործակցության շնորհիվ է իրականացվել, աջակցել է նաեւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող Մասնավոր հատվածի զարգացում եւ ՄԿՈՒ Հարավային Կովկասում ծրագիրը:

 

Արենիի գավաթի դիզայնն այնպես է արված, որ գինին հատուկ ձեւով տարածվի լեզվի վրա: Ըմպելիս առաջին կումը զգում ենք ոչ թե ամբողջ բերանում, այլ լեզվի ծայրին, որն էլ ցանկալի է մի քանի վայրկյան պահել բերանում եւ հետո կուլ տալ։ Այն լեզվի մեջտեղի հատվածին չի հասնում, լեզվի ծայրը կլորանում է եւ պարունակությունը գնում է կոկորդ. գաղտնիքը գավաթի եզրերի մեջ է:

Ալեքսանդր Զորինը Ալեքսանդր Զորինը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայաստան ժամանած Riedel ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր Զորինն է բացատրում գավաթների տարբերությունն ու նշում, որ Արենին նույնքան համեղ չէ լայն եզր ունեցող բաժակներով, որովհետեւ դրա պարունակությունն անմիջապես տարածվում է ամբողջ բերանում: Նման լայն եզրերով բաժակը, օրինակ, օգտագործվում է հասարակ ջուր խմելու համար, քանի որ ջուրը մենք բնազդաբար ենք ուզում ամբողջությամբ զգալ բերանում: Լայնեզր բաժակը շատ ճիշտ աշխատում է մի շարք գինիների համար, բայց ըստ Զորինի, այն Արենիի համար չէ:

 

Համեմատությունը շարունակելով՝ Riedel-ի ներկայացուցիչը բացատրում է նաեւ, որ նեղ եզրով գավաթներն օգտագործելիս՝ պետք է գլուխդ հետ տանես, որի արդյունքում բաժակի ամբողջ պարունակությունն անմիջապես կոկորդին է հասնում, եւ ստիպված ես միանգամից կուլ տալ գինին. այս բաժակն, օրինակ, նախատեսված է Սիրահ սորտի համար։

Ալեքսանդր Զորինը Ալեքսանդր Զորինը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Արենի գավաթն օգնում է պահպանել այդ սորտի համային բալանսը, բույրը, հավասարակշռում է համի թթվությունը եւ ընդգծում է մրգայնությունը»,- ասում է Ալեքսանդր Զորինն ու հավելում, որ ինքն անձամբ է շատ սիրում Արենի գինին, շատ ուրախ ու հպարտ է նման համագործակցության համար։

 

Ամալի Խաչատրյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին