13-ամյա Ռուբենի մտքերը՝ մարդկանց, ռոբոտների եւ ապագայի մասին - Mediamax.am

exclusive
12037 դիտում

13-ամյա Ռուբենի մտքերը՝ մարդկանց, ռոբոտների եւ ապագայի մասին


Նիկոլ Փաշինյանը եւ Ռուբեն Սարգսյանը
Նիկոլ Փաշինյանը եւ Ռուբեն Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Նիկոլ Փաշինյանը եւ Վահե Վխկրյանը
Նիկոլ Փաշինյանը եւ Վահե Վխկրյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վահե Վխկրյանը
Վահե Վխկրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գյումրիի «Յանդեքս» ծրագրավորման դպրոցում
Գյումրիի «Յանդեքս» ծրագրավորման դպրոցում

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռուբեն Սարգսյանը
Ռուբեն Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռուբեն Սարգսյանը
Ռուբեն Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռուբեն Սարգսյանը եւ Վահե Վխկրյանը
Ռուբեն Սարգսյանը եւ Վահե Վխկրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


ՀՀ վարչապետի նստավայրում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցավ ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Այս տարի մրցանակների են արժանացել 25 ուսանող եւ 18 աշակերտ: Նրանցից ամենակրտսերը գյումրեցի 13-ամյա Ռուբեն Սարգսյանն է:

 

- ՏՏ ոլորտը հետաքրքիր աշխարհ է, բայց ինձ հատկապես հետաքրքրեց արհեստական բանականությունը: Մարդը կարող է իր օրինակով ստեղծի մի ուրիշ օբյեկտի, որը կգործի իր նմանությամբ: Ինձ թվում է, արհեստական բանականության լավն այն է, որ շատ հարցերում մարդու ուղեղը կարող է թեթեւացնել: Վատ կողմն էլ այն է, որ ավելանում է աշխատանքից զրկված մարդկանց թիվը, բայց լավ կողմերն ավելի շատ են,- ասում է Ռուբենը: 

 

Ռուբեն Սարգսյանը Ռուբեն Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

80 աշակերտներից ու 106 ուսանողներից հաղթողների ընտրելուց առաջ հատուկ հանձնաժողովը նախ ծանոթացել է բոլորի հաջողություններին կրթության ու ՏՏ ոլորտում, ապա նաեւ հրավիրել հարցազրույցի, որի ընթացքում տրամաբանական հարցերի ու հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հարցերի պատասխանների արդյունքով ընտրել են հաղթողներին: 

 

Ռուբենի կարծիքով արհեստական բանականության մասին իր տված պատասխանն է գոհացրել հանձնաժողովին. 

 

- Ինձ հարցրեցին, արդյո՞ք կարող է արհեստական բանականությունը գերազանցել մարդուն: Ես էլ ասեցի, որ մարդու ստեղծածը չի կարող գերազանցել իրեն: Ինչքան էլ զարգացած լինեն ռոբոտները, նրանք մարդուց առավել չեն կարող լինել: Ես կուզեի հետագայում որեւէ ոլորտում նման բանականությամբ ռոբոտի հեղինակ լինել,- ասում է Ռուբենը: Նա հիշում է այն պահը, երբ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից ստացավ մրցանակը: 

 

Նիկոլ Փաշինյանը եւ Ռուբեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանը եւ Ռուբեն Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

 

-Մեզ դպրոցում տեղեկացրեցին, որ հաղթել ենք այդ մրցույթում: Էմոցիաները շատ էին: Դահլիճն էլ բավական ցնցված էր, որ ամենափոքրն ու կարճահասակ լինելով, արժանացել եմ այս մրցանակին: Ոգեւորված էի շատ: 

 

-Իսկ ես մրցանակ ստանալուց ու շենքից դուրս գալուց հետո երկու ժամ ուշքի չէի գալիս: Շատ տպավորիչ էր ամեն ինչ. պաշտոնական արարողությունը, նստել ՏՏ ոլորտի հայտնի մասնագետների կողքին, պետական մրցանակ ստանալ Նիկոլ Փաշինյանից: Շատ պարտավորեցնող է, որովհետեւ ոչ թե հաջողության գագաթնակետն է այս մրցանակը, այլ սկիզբը նոր ձեռքբերումների,- զրույցին միանում է գյումրեցի մյուս մրցանակակիրը՝ 16-ամյա Վահե Վխկրյանը: 

 

Նիկոլ Փաշինյանը եւ Վահե Վխկրյանը Նիկոլ Փաշինյանը եւ Վահե Վխկրյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

 

Դեպի մրցանակ տանող քայլերը

 

16 տարեկան Վահեն ու 13 տարեկան Ռուբենը սովորում են Գյումրիի «Ֆոտոն» վարժարանում՝ ֆիզիկա-մաթեմատիկական հոսքում: Դպրոցում ուսումնասիրում են հեռահաղորդակցության ու տեղեկատվական տեխնոլոգիաներ առարկան: Մասնակցել ու հաղթել են ֆիզիկայի ու մաթեմատիկայի հանրապետական ու միջազգային օլիմպիադաների, փոխանակման տարբեր ծրագրերի: Գիտելիքները հարստացել ու ամրապնդել են հաճախելով Գյումրիի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: 

 

Գյումրիի «Յանդեքս» ծրագրավորման դպրոցում Գյումրիի «Յանդեքս» ծրագրավորման դպրոցում

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Վահեն ու Ռուբենը ծանոթ են ծրագրավորման մի քանի լեզուների: Բայց կանգ չեն առնում: Նախորդ տարի Վահեն հաղթահարելով թեստավորման ու հարցազրույցի փուլերը, ընդունվել է նորաբաց «Յանդեքս» ծրագրավորման դպրոց, որտեղ սովորել է ծրագրավորման եւս մեկ լեզու՝ Python: Հարցին, թե արդյոք չի շփոթում այդ լեզուները ու ո՞ր լեզուն է առավել շատ կիրառում իր ծրագրերում, պատասխանում է. 

 

-Ամեն լեզու իր առանձնահատկություններն ունի, լեզուն օգնում է գործողություններ կատարել, կան ֆունկցիաներ, որոնք պատրաստի կան մի լեզվում, մյուսում չկան, ու դու պետք է ստեղծես, որը ժամանակ է խլում: Իսկ երբ գիտես մի քանի լեզուներ, արդեն ավելի հեշտ է աշխատելը: «Յանդեքս» դպրոցում Python լեզվի հիմնարար գիտելիքները սովորեցի, հենց այս լեզվում ամեն ինչ ավելի հեշտ է, արագ կարող ես ծրագիր մշակել, կոդերը ավելի հեշտ են: 6 ամիս սովորեցի, ցավոք, միայն վերջին փուլին չկարողացա մասնացել, որովհետեւ պետք է մեկնեի Գերմանիա կրթական փոխանակման ծրագրով, բայց կուզենայի հետագայում լրացնել գիտելիքներս,- ասում է Վահե Վխկրյանը: 

 

Վահե Վխկրյանը Վահե Վխկրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Իսկ Ռուբենը այս տարի է Գյումրիի «Յանդեքս» դպրոց ընդունվել: 120 դիմող աշակերտներից 30-ն է հաղթահարել ընդունելության փուլերը: 

 

-Մեկ ամիս է, ինչ հաճախում եմ «Յանդեքս» դպրոց, բայց արդեն շատ գիտելիքներ եմ հասցրել կուտակել: Համակարգը բավականին լավն է, վերահսկվում է Մոսկվայից: Հետեւում են, թե ինչպես են կատարում ենք հանձնարարությունները, ուսուցիչը ինչ է անում դասին: Հանձնարարություններ կատարելով՝ միավորներ ենք ստանում: Եթե քիչ միավորներ ես հավաքում՝ կարող է դուրս մնաս դպրոցից,- նշում է Ռուբենն ու անցնում հերթական հանձնարարությունը կատարելուն: 

 

Ռուբեն Սարգսյանը Ռուբեն Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Մրցանակակիրների կյանքի նախնական ծրագրավորումը

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակ ստացած լավագույն աշակերտները ապագայում ուզում են ծրագրավորման ոլորտում մասնագիտանալ: Նախատեսում են տարբեր ծրագրեր կյանքի կոչել: Վահե Վխկրյանը նախ ուզում է ստեղծել ծրագիր, որը կփոխարիներ ֆուտբոլային մրցավարին ու կաշխատեր հատուկ սենսորներով եւ ըստ կանոնների էլ կդատեր խաղը՝ նվազեցնելով մարդակային գործոնն ու սխալվելու հավանականությունը: 

 

Իսկ Ռուբեն Սարգսյանը որոշել է օգնել տեղեկատվական տեխնոլոգիաներից հեռու մարդկանց, ինչպես ինքն է նշում, ովքեր «մեզ հետ հավասար չեն գնում կյանքի անցուղով», ռոբոտը կօգնի նրանց մի շարք գործառույթում: 

 

Հարցին, թե արդյոք բոլոր ոլորտներում է անհրաժեշտ ծրագրավորումն ու ռոբոտացումը, մրցանակակիրները համակարծիք չէին: 

 

-Ես կարծում եմ, որ բոլոր ոլորտներին պետք է ծրագրավորումը, բայց ոչ բժշկությանը, այստեղ մարդկային գործոնը շատ է պետք է: Ծրագիրը չի կարող ուժ տալ հիվանդին կամ ոգեւորվել հիվանդի բարեկամներին: Ծրագիրը կամ ռոբոտը կարող է մտնել վիրահատության՝ հաջողված ու անհաջող դուրս գալ: Իսկ բժիշկը կարող է հույս տալ, սփոփել,-ասում է Վահեն, իսկ Ռուբենը անմիջապես միջամտում է. 

 

Ռուբեն Սարգսյանը եւ Վահե Վխկրյանը Ռուբեն Սարգսյանը եւ Վահե Վխկրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

-Ես հակառակն եմ մտածում: Կարծում եմ, որ եթե ծրագրավորենք ու օգտագործենք արհեստական բանականությունը, ռոբոտների մասնակցությամբ բժշկությունը ավելի լավը կդառնա, որովհետեւ բժիշկների «թեթեւ ձեռքով» շատ կորուստներ ենք ունենում: Եթե ռոբոտը լինի կատարյալ, սխալներ չի անի, կորուստներ չենք ունենա: 

 

Ռուբենի կարծիքով, ո՞ր ոլորտն է հարկավոր զերծ պահել ծրագրավորումից ու ռոբոտներից:

 

-Կրթության ոլորտ, երեւի, չպետք է մտնեն ռոբոտները: Ինչ-որ առումով հենց մարդը պետք է մարդուն սովորեցնի, որովհետեւ արհեստական բանականությունը եւ ռոբոտները մարդուց մի փոքր ցածր մակարդակի «արարածներ» են, որոնք չպետք է մարդուն ինչ-որ բան սովորեցնեն: Մարդը կմնա ավելի բարձր ու անգերազանցելի: 

 

Անահիտ Հարությունյան (Գյումրի)

Լուսանկարները՝ Կարեն Մկրտչյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին