Աշխարհում Վիքիպեդիայի ամենամեծ լոգոն Սեւանա լճի հատակին է - Mediamax.am

exclusive
23679 դիտում

Աշխարհում Վիքիպեդիայի ամենամեծ լոգոն Սեւանա լճի հատակին է


Լուսանկարը` Wikimedia Armenia

Լուսանկարը` Wikimedia Armenia

Լուսանկարը` Wikimedia Armenia

Լուսանկարը` Wikimedia Armenia

Լուսանկարը` Wikimedia Armenia

Լուսանկարը` Wikimedia Armenia


Սեպտեմբերի 29-ին «Վիքիմեդիա Հայաստանի» եւ «ԱրմԴայվինգ սուզորդների ակումբի» ջանքերով Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի լոգոն իջեցվեց Սեւանա լճի հատակին:

 

2 մետր բարձրություն եւ 2 մետր լայնություն ունեցող այս լոգոն, որը համարվում է ամենամեծն աշխարհում, պատրաստվել էր Հայաստանում՝ 2016 թվականի օգոստոսին Դիլիջանում կայացած Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների Վիքիմեդիա կազմակերպությունների եւ խմբերի ամենամյա համաժողովի՝ Wikimedia CEE Meeting-ի համար:

Լուսանկարը` Wikimedia Armenia

Լոգոն փազլի կտորներից բաղկացած անավարտ գլոբուս է, որի վրա գրված են սիմվոլներ (այդ թվում՝ հայերեն Վ տառը)` վերցված տարբեր նշանային համակարգերից: Բետոնից պատրաստված լոգոն Սեւանի հատակին կդառնա արհեստական խութ:

 

Լոգոյի պատրաստման գաղափարը հղացել եւ իրականացրել է «Վիքիմեդիա Հայաստանի» խորհրդի անդամ Տիգրան Ազիզբեկյանը, ով նաեւ «ԱրմԴայվինգ սուզորդների ակումբի» նախագահն է:

 

«Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Մկրտչյանն ասում է, որ այս նախաձեռնությունը խորհրդանշական իմաստ ունի: Լոգոն ջուրն իջեցնելուց առաջ Սուսաննան կատակում է՝ դիմելով թիմակիցներին. «Այսքան զարգացրել ենք Վիքիպեդիան, հիմա էլ փորձում ենք խորացնել»:

Լուսանկարը` Wikimedia Armenia

Նա նշում է, որ ոչ միայն հոդվածների քանակն է կարեւոր, այլեւ դրանցում առկա տեղեկատվության խորությունը: «Ուզում ենք, որ հայերեն Վիքիպեդիան օգտվողներին տրամադրի խորը եւ համապարփակ գիտելիքներ ցանկացած թեմայի շուրջ: Եկեք միասին ստեղծենք այն գիտելիքը, որը մեզ պետք է»,- կոչ է արել «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ-ի նախագահը:

 

Մարիամ Մանոյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին