Սանկտ Պետերբուրգ՝ սիրավեպ քաղաքի հետ - Mediamax.am

exclusive
8807 դիտում

Սանկտ Պետերբուրգ՝ սիրավեպ քաղաքի հետ


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիամ Լորեցյանի լուսանկարները` ցուցահանդեսում
Մարիամ Լորեցյանի լուսանկարները` ցուցահանդեսում

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Նոյեմբերի 17-21-ը արդեն տասներորդ անգամ Եվրոպայի ու Ասիայի տարբեր երկրները ներկայացնող երիտասարդ լրագրողները, խմբագիրները, լուսանկարիչները, բլոգերներն ու մեդիա փորձագետները «Մշակույթների երկխոսություն» ամենամյա միջազգային մեդիա ֆորումի շրջանակում հավաքվեցին Սանկտ Պետերբուրգում` փոխանակելու իրենց պրոֆեսիոնալ փորձը: Այս տարի ֆորումի մասնակիցների թվում էին նաեւ Մեդիամաքսի թղթակիցները: Ահա թե ինչպես է նրանց մոտ տպավորվել Նեւայի վրա ընկած քաղաքը:

 

Պիտերի անմոռանալի երկինքը

 

«Ինձ համար Պիտերը՝ եւ պալատներն են, եւ ջրանցքները ... նաեւ արդյունաբերական տեսարանները: Նախ` Պետերբուրգում առկա դեկորատիվ վիճակը որոշ խենթացնող երանգ ունի: Հենց դրանով էլ այն հետաքրքիր է դառնում: Երկրորդը՝ ծայրամասերը յուրահատուկ կերպով ինձ հոգեհարազատ են, որովհետեւ ընդարձակության զգացողություն են փոխանցում... Պետերբուրգում ամենաուժեղ ու անմոռանալի տպավորությունները կապված են աննկարագրելի երկնքի ու անվերջության մտքի հետ:  Չէ՞ որ քո առջեւ բացված այդ տեսարանը խենթացնող է: Թվում է, թե հակառակ ափին ինչ-որ հիասքանչ բաներ են կատարվում...»,- Իոսիֆ Բրոդսկիի այս խոսքերը, որ գրողն ասել է Սոլոմոն Վոլկովի հետ հարցազրույցի ընթացքում, կարծես այսօր էլ արդիական են:

Լուսանկարը` Մեդիամաքս

Սանկտ Պետերբուրգը մշտապես համարվել է Ռուսաստանի մշակութային մայրաքաղաքը: Հիասքանչ ճարտարապետություն, կայսերական ոգի, հարուստ գրականություն՝ Սանկտ Պետերբուրգը միշտ էլ եղել է, կա ու կմնա դարավոր ավանդույթների ու ժամանակակից դրսեւորումների անփոփոխ հանդիպման վայրը: Դոստոեւսկիի ու Բրոդսկիի, Ախմատովայի ու Դովլաթովի Սանկտ Պետերբուրգն այնքան տարբեր է, բայց միեւնույն ժամանակ՝ միավորված վեհության ու հասարակ, ամենօրյա կյանքի անտեսանելի թելով: Կարծում եմ, որ քաղաքի հենց այս բազմազան բնավորության գծերն են պատճառ հանդիսացել, որ «Մշակույթների երկխոսություն» մեդիա ֆորումն անցկացվի հենց այստեղ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռուս գրող ու բանաստեղծ Ալեքսանդր Ռադիշեւը Պետերբուրգից Մոսկվա վեց օրում հասավ: Ժամանակակից տրանսպորտային միջոցները մեզ հնարավորություն տվեցին հաշված ժամերի ընթացքում հասնել Սանկտ Պետերբուրգ: Մեծանուն նկարիչ Մարկ Շագալի անունը կրող մեր ինքնաթիռը վայրէջք կատարեց «Պուլկովո» օդանավակայանի նոր տերմինալում, որն ընդունում է միջազգային ու ռուսական քաղաքների չվերթները: Սանկտ Պետերբուրգը համարվում է աշխարհի ամենատուրիստական քաղաքներից մեկը՝ տարեկան մոտ 6 միլիոն զբոսաշրջիկ է ժամանում քաղաք:

 

Ամեն օր՝ ուղիղ ժամը 12:00-ին, քաղաքի անփոփոխ խորհրդանիշներից մեկի՝ Պետրոպավլովսկի ամրոցից հնչում են հրետանու կրակոցներ՝ հենց այսպես է քաղաքում ազդարարվում կեսօրն ու, իհարկե, ստուգվում ժամային ճշգրտությունը: Ուղիղ կեսօրին Էրմիտաժի թատրոնի շքեղ սրահում տեղադրված մեծ էկրանից ֆորումի մասնակիցներին ողջունեց պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին: Աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով տնօրենը չկարողացավ անձամբ ներկա գտնվել մեդիա ֆորումի բացմանը:

 

«Էրմիտաժի ակտիվ գործունեության արդյունքում անդադար գործուղումների մեջ եմ: Ուրախ եմ ողջունել ձեզ այստեղ: Ուզում եմ նշել մի կարեւոր բան՝ առանց անցյալի ու պատմության՝ մարդիկ ոչինչ են: Էրմիտաժը մեր դարավոր ավանդույթների ու պատմության պահապաններից մեկն է: Ցանկանում եմ, որ այս պատմական պատերի ներքո զգաք լրատվամիջոցների՝ չորորդ իշխանություն լինելու պատասխանատվությունը»:

 

Կենդանի երկխոսության վկաները

 

Քաղաքի կայսերական ոգին զգացվում է ամեն անկյունում, բայց առավել սուր այն տեսանելի է պալատական հրապարակում, հենց այստեղ է գտնվում ռուս կայսրերի նստավայրը` ձմեռային պալատը, որտեղ հիմա գտնվում են Էրմիտաժն ու թատրոնը, Էրմիտաժի գլխամասը՝ հաղթական կամարով, պահակախմբի մասնաշենքն ու աշխարհի ամենաբարձր հաղթական սյունը` Ալեքսանդրյան սյունը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ֆորումի շրջանակում անցկացվող բոլոր հանդիպումները տեղի էին ունենում հենց կայսերական պալատում: Այս տարի «Մշակույթների երկխոսություն» մեդիա ֆորումին մասնակցել են ԶԼՄ-ների 400 ներկայացուցիչ 32 երկրից եւ Ռուսաստանի 62 մարզերից:

 

«Լրագրողների ընկերակցություն» մեդիա կոնգրեսի խորհրդի ղեկավար, ՌԴ Լրագրողների միության քարտուղար Աշոտ Ջազոյանը ողջունել է բոլոր մասնակիցներին` «Ուրախ եմ, որ այս տարի առաջին անգամ մեզ միացան երիտասարդ լրագրողներ ու լուսանկարիչներ Իռլանդիայից, Շոտլանդիայից, Արգենտինայից, Սիրիայից: ԶԼՄ-ների բազմաթիվ ներկայացուցիչներ առաջին անգամ են Ռուսաստանում, ուրախ եմ, որ ռուսական մշակույթի հետ ծանոթությունը կսկսվի հենց Էրմիտաժից: Մենք կենդանի երկխոսության ականատեսն ենք դառնում, որ դարեր շարունակ տեղի է ունեցել հենց այս պատերի ներքո»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ֆորումի մասնակիցները ելույթ էին ունենում Էրմիտաժի թատրոնում, ներկայացնում ժամանակակից լրագրության, ազգային ինքնության, Եվրասիայի մամուլում առկա կարծրատիպերի խնդիրները, իսկ հարակից սրահներում այս ամենին հետեւում էին պատմության հավերժ վկաները` կտավները, քանդակները, ցուցադրությունները: Փառահեղ ձմեռային պալատը այսօր էլ ներծծված է Եկատերինա II-ի ոգով. հենց նրա օրոք է սկսվել Էրմիտաժի թանգարանի ստեղծումը: Երբեմն, թվում էր, թե ուր որ է նա դուրս կգա գահական սրահից ու կհրամայի բոլորիս հեռանալ պալատից, կամ էլ հարգել ավանդույթներն ու հագնել քողով մազակալներ, բազմաշերտ զգեստներ, պալատական կոստյումներ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Նեւսկու պողոտան համարվում է Սանկտ Պետերբուրգի գլխավոր մայրուղին: Պողոտան քաղաքից միայն 10 տարով է երիտասարդ ու համարվում է Պետերբուրգի ամենամարդաշատ վայրերից մեկը: Ասում են՝ ամեն օր այստեղով անցնում է մոտ 2 միլիոն մարդ: Այս տարվա նոյեմբերին մենք էլ համալրեցինք բազմամիլիոն անցորդների շարքերը` «Օկտյաբրսկայա» հյուրանոցը, որտեղ կանգ էին առել ֆորումի մասնակիցները, գտնում է Նեւսկու պողոտայի հենց սրտում` Սանկտ Պետերբուրգի պատմական կենտրոնում` Ապստամբության հրապարակում: Ի դեպ, հյուրանոցի կառուցման պլանի համաձայն՝ այստեղ բոլոր սենյակներն իրենց կառուցվածքով տարբեր են:

 

«Ես այսպես եմ ապրում»

 

Մեդիա ֆորումի երկրորդ օրը սկսվեց Եվրոպայի ու Ասիայի առաջատար լուսանկարիչների աշխատանքների ցուցադրությամբ, որ ամփոփվել էին «Ես այսպես եմ ապրում» խորագրի ներքո: Աշխատանքները ցուցադրվել էին Էրմիտաժի գլխամասում: Լուսանկարիչները փորձել էին ցուցադրել իրենց երկրների կենսակերպի յուրահատկությունները: Ի դեպ, ցուցահանդեսին իր աշխատանքները ներկայացրեց նաեւ Մեդիամաքսի լուսանկարիչ Մարիամ Լորեցյանը:

Մարիամ Լորեցյանի լուսանկարները` ցուցահանդեսում Մարիամ Լորեցյանի լուսանկարները` ցուցահանդեսում

Լուսանկարը` Մեդիամաքս

Ամեն տարի «Մշակույթների երկխոսություն» մեդիա ֆորումի շրջանակում տեղի է ունենում մրցանակաբաշխություն. համանուն մրցանակը շնորհվում է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին` միջազգային լրագրության մեջ ունեցած մեծ ավանդի համար: Այս տարի «Մշակույթների երկխոսություն» մրցանակին արժանացավ լրագրող, հաղորդավար Վլադիմիր Պոզները: Մրցանակաբաշխությունից հետո Պոզները հանդիպեց ֆորումի մասնակիցների հետ, նաեւ պատասխանեց նրանց հարցերին: Հանդիպման մանրամասները կներկայացնենք առանձին:

Լուսանկարը` Մեդիամաքս

Վլադիմիր Պոզները միայն մի քանի ժամով էր եկել հանդիպմանը, լրագրողը շտապում էր հասցնել գնացքին, ոչ բոլոր ցանկացողները հասցրեցին լուսանկարվել նրա հետ կամ ինքնագիր վերցնել:

 

Շտապում էինք նաեւ մենք` Էրմիտաժի սրահներում մեզ սպասում էին աշխարհի ամենահայտնի արվեստագետների աշխատանքները, արքայական նմուշների ցուցադրությունները: Իսկ թանգարանի պատերից այն կողմ քաղաքն էր ու պիտի հասցնեինք ծանոթանալ նրա հետ: Էրմիտաժն աշխարհի ամենահարուստ թանգարաններից է, օրեր, գուցե ամիսներ պահանջվեն ցուցադրված բոլոր նմուշներին ծանոթանալու համար: Չորեքշաբթի օրերը թանգարանը բաց է մինչեւ 21:00-ը, հենց մուտքի մոտ կարելի է վերցնել ցուցասրահների ծրագրի մասին տեղեկություն կամ էլ ներբեռնել համապատասխան հավելվածը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Տասնյակ հետաքրքիր, թեմատիկ, երբեմն նաեւ անսովոր էքսկուրսիաներ են գործում քաղաքում` Բրոդսկիի ու Դովլաթովի Լենինգրադը, Պետերբուրգի աշնանային կտուրները, քաղաքի պալատական հրապարակները, գիշերային առեղծվածային Պետերբուրգ: Բայց եթե միայն մի օր ունեք քաղաքում շրջելու համար, ավելի լավ է քաղաքի տեսարժան վայրերը ցուցադրող էքսկուրսիան ընտրել, որ գոնե մի փոքր մոտենաք պետերբուրգյան առեղծվածներին:

Լուսանկարը` Մեդիամաքս

Բայց եթե Սանկտ Պետերբուրգում ես, ուրեմն պիտի քաղաքի օրհնությունը ստանաս` պիտի դիտես, թե ինչպես են բացվում կամուրջներն ու ճանապարհ տալիս նավերին:  Յուրաքանչյուր կամուրջ աշխատում է անհատական գրաֆիկով: Երբ կամուրջը բացվում է, պետք է երազանք պահել, այն, անպայման, կիրականանա, նաեւ շնորհակալություն հայտնել Նեւայի վրա ընկած քաղաքին «ամենաուժեղ ու անմոռանալի տպավորությունների համար, որ կապված են աննկարագրելի երկնքի ու անվերջության մտքի հետ: Չէ՞ որ քո առջեւ բացված այդ տեսարանը խենթացնող է: Թվում է, թե հակառակ ափին ինչ-որ հիասքանչ բաներ են կատարվում...»:

 

Լենա Գեւորգյան

Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին