Ներկայացվեց Մեդիամաքս-ի «Շարժում 1988/25» գիրքը - Mediamax.am

10231 դիտում

Ներկայացվեց Մեդիամաքս-ի «Շարժում 1988/25» գիրքը


«Շարժում 1988/25» գրքի շնորհանդեսը
«Շարժում 1988/25» գրքի շնորհանդեսը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Շարժում 1988/25» գրքի շնորհանդեսը
«Շարժում 1988/25» գրքի շնորհանդեսը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Շարժում 1988/25» գրքի շնորհանդեսը
«Շարժում 1988/25» գրքի շնորհանդեսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիգրան Հակոբյանը
Տիգրան Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աննա Իսրայելյանը
Աննա Իսրայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արա Թադեւոսյանը
Արա Թադեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վազգեն Մանուկյանը
Վազգեն Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Շարժում 1988/25» գրքի շնորհանդեսը
«Շարժում 1988/25» գրքի շնորհանդեսը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Շարժում 1988/25» գրքի շնորհանդեսը
«Շարժում 1988/25» գրքի շնորհանդեսը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Շարժում 1988/25» գրքի շնորհանդեսը
«Շարժում 1988/25» գրքի շնորհանդեսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիգրան Հակոբյանը եւ Աննա Իսրայելյանը
Տիգրան Հակոբյանը եւ Աննա Իսրայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս-ն այսօր ներկայացրել է «Շարժում 1988/25» գիրքը, որը նվիրված է Ղարաբաղյան Շարժման 25-ամյակին:

Գիրքը ստեղծված է համանուն նախագծի հիման վրա, որն ս.թ. փետրվար-մարտին իրականացվում էր Մեդիամաքս-ի կայքում:

 

Ինտերնետային նախագծի եւ գրքի գլխավոր հովանավորը «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունն է:

 

Այսօր Մեդիամաքս-ի գրասենյակում կայացած շնորհանդեսին ներկա էին գրքի հերոսներից մի քանիսը` Հանրային պալատի նախագահ Վազգեն Մանուկյանը, լրագրողներ Աննա Իսրայելյանն ու Տիգրան Հակոբյանը:

 

Վազգեն Մանուկյանը նշել է, որ Ղարաբաղյան Շարժումը շատ խորքային արմատներ ունի, որոնք գնում են դեպի 60-ական թվականներ, երբ առաջին անգամ Հայաստանում ցույցեր տեղի ունեցան:

 

Ըստ Վազգեն Մանուկյանի, Ղարաբաղյան Շարժման կարեւորագույն դերակատարությունն այն էր, որ այն օրինակ ծառայեց ԽՍՀՄ այլ հանրապետությունների համար, մասնավորապես` Բալթյան երկրների:

 

«Հայաստանում ժողովուրդը զգուշությունը կողք դրեց: Երբ սովետական բանակը մտավ Երեւան, մենք մտավախություն ունեինք, որ վաղը մարդիկ այլեւս փողոց դուրս չեն գա: Սակայն հաջորդ օրվա հանրահավաքին ավելի շատ մարդիկ եկան», - ասել է Վազգեն Մանուկյանը:

 

«Ինչ վերաբերվում է մեր ժողովրդին, ապա մենք երբեք նման միասնականություն չէինք ունեցել եւ այդպիսի մեծ երազանքի շուրջ չէինք համախմբվել: Այն ժամանակվա էներգետիկան ճիշտ օգտագործելու պարագայում մենք այսօր շատ ավելի մեծ հաջողություններ կունենայինք», - ասել է Վազգեն Մանուկյանը:

 

Լրագրող Աննա Իսրայելյանը նշել է, որ գրքի առավելությունն այն է, որ Ղարաբաղյան Շարժումը դիտարկվում է բոլոր կողմերից, ինչպես նրա առաջնորդների, այնպես էլ Շարժման շարքային մասնակիցների տեսանկյունից:

 

«Շարժումն իմ կյանքի ամենալուսավոր ժամանակաշրջանն էր: Մեդիամաքս-ին հարցազրույց տալու ժամանակ կասկած էի հայտնել, որ երբեւէ նմանատիպ զգացողություն կունենամ, սակայն նման ինչ-որ մի բան տեսա այս ամառը, երբ բողոքելով տրանսպորտի թանկացման դեմ, մարդիկ օգնում էին միմյանց, անվճար տեղափոխում էին անծանոթ մարդկանց ու պայքարում էին հանուն ինչ-որ բանի, այլ ոչ թե՝ դեմ», - ասել է Աննա Իսրայելյանը:

 

Լրագրող Տիգրան Հակոբյանը նշել է, որ դեռ վաղ է օբյեկտիվ եւ ծավալուն գնահատական տալ Ղարաբաղյան Շարժմանը, քանի որ շատ ժամանակ չի անցել:

 

«Սակայն վստահ եմ, որ Շարժման լեգենդը չպետք է մեռնի, քանի որ այն սրբազան մի բան է», - ասել է Տիգրան Հակոբյանը: Նա նաեւ վստահություն է հայտնել, որ Շարժման ձեռքբերումներն ավելի շատ են, քան կորուստները:

 

Մեդիամաքս-ի տնօրեն Արա Թադեւոսյանն ասել է, որ «չնայած բոլոր տեխնոլոգիական փոփոխություններին, լրագրությունը շարունակում է մնալ գիտություն մարդու մասին»:

 

«Այդ առումով այս նախագիծը ու գիրքը բացառիկ հնարավորություն տվեց շփվել ու ճանաչել մարդկանց, որոնք 25 տարի առաջ սկսեցին մի բան, որը փոխեց բոլորիս կյանքը: Այն, ինչ ունենք Հայաստանում այսօր, սկիզբ է առել 1988 թվականին` եւ լավը, եւ վատը: Հուսով եմ, որ այս գիրքը կօգնի ուսումնասիրել մեր նորագույն պատմությունը` հատկապես երիտասարդներին, որոնք սեփական աչքերով չեն տեսել այն, ինչ կատարվում էր 25 տարի առաջ», - նշեց Մեդիամաքս-ի տնօրենը:

 

Գրքում ներառված են 22 պատմություններ` ներկայացված այն մարդկանց աչքերով, ովքեր ներգրավված էին Շարժմանը` Երեւանում եւ Արցախում:

 

«Շարժում 1988/25» գիրքը կարելի է ձեռք բերել «Նոյան Տապան», «Բուկինիստ», «Արտբրիջ» գրախանութներում, ինչպես նաեւ Գրողների միության հարեւանությամբ գործող գրախանութում: Գրքի արժեքն է 2.100 դրամ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին